ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավակնորդների մրցաշար. Վերջին տուրից առաջ երկիշխանություն է, Արոնյանը կորցրեց հաղթելու շանսերը

ՍՊՈՐՏ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրից առաջ կորցրեց հաղթելու հնարավորությունները:
Նախավերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ, որին զիջում է մեկ միավոր: Կարյակինը վերջին տուրում հանդիպելու է Ֆաբիանո Կարուանաին, որը նրա պես հավաքել է 7.5 միավոր:
Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Հիկարու Նակամուրան է, որին նա առաջին շրջանում հաղթել էր սկանդալային պարտիայում:
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7, Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular