Հավակնորդների մրցաշար. Վերջին տուրից առաջ երկիշխանություն է, Արոնյանը կորցրեց հաղթելու շանսերը
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրից առաջ կորցրեց հաղթելու հնարավորությունները:
Նախավերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ, որին զիջում է մեկ միավոր: Կարյակինը վերջին տուրում հանդիպելու է Ֆաբիանո Կարուանաին, որը նրա պես հավաքել է 7.5 միավոր:
Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Հիկարու Նակամուրան է, որին նա առաջին շրջանում հաղթել էր սկանդալային պարտիայում:
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7, Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4: