ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2017 թ. դատապարտվածների մեծամասնությունը երիտասարդներ են. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում 2017թ. դատապարտվածների թվաքանակը կազմել է 2410 մարդ, որից 181–ը կանայք են: Նշվածներից 96–ը դատապարտվելու պահին եղել է անչափահաս, որից 4–ը` իգական սեռի: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքից:

Համաձայն ուսումնասիրության՝ 258 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 61 անձ արդարացվել է, 50 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ:

Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 1410 մարդ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 859–ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (50–ը՝ անչափահաս), 3–ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:

Դիտելով ուսումնասիրությունը՝ տեսնում ենք, որ նախորդ տարի դտապարտվածների մեծամասնությունը երիտասարդներ են: 2410–ից 1031–ը 18–29 տարեկան մարդիկ են, տակավին երիտասարդ, նոր–նոր կյանք մտնող քաղաքացիներ: Դատապարտվածների տարանջատումը կատարվել է նաև ըստ զբաղվածության տեսակի, և պարզվել է, որ նախորդ տարի դատապարտվածների մեծ մասը չաշխատող ու չսովորող աշխատունակներն են՝ 1328 մարդ: Դատապարտվածների թվում կա նաև 481 զինվորական, 48 պաշտոնատար անձ, 36 կալանավոր և այլն:

Նախորդ տարի դատապարտվածների մեծ մասը կատարել է սեփականության դեմ ուղղված հանցագործություններ(657), այնուհետև շատ են եղել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները (375), շատ են եղել նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (333):

Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների համար նախորդ տարի դատապարտվածների թիվը կազմել է 4, որից մեկ դեպքը կատարվել է 18–29 տարեկան, իսկ մյուս երեքը՝ 30–49 տարեկան անձանց կողմից:

14–17 տարեկան երեխաների կողմից կատարված հանցագործությունների մեծ մասը վերաբերում է սեփականության դեմ ուղղված հանցագործություններին են: Նախորդ տարի դատապարտված երեխաների կողմից կատարվել է կյանքի և առողջության դեմ ուղղված 12, հասարակական անվտանգության դեմ ուղղված 9, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 1, կառավարման կարգի դեմ ուղղված և արդարադատության դեմ ուղղված 3 հանցագործություն:

Ըստ հետազոտության դատապարտվածներից 33–ի դեպքում հանցագործությունը կատարվել է ալկոհոլի, թմրամիջոցի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ: 2017 թ. դատապարտվածների թվում եղել է 48 օտարերկրացի և 4 քաղաքացիություն չունեցող անձ:

Նախորդ տարի կիրառված պատժատեսակների մեջ գերակշռում է տուգանքը, որը կիրառվել է 752 հոգու նկատմամբ, 181–ի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ 14–ի նկատմամբ էլ՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց:

Բացի այդ, 13 հոգու նկատմամբ կիրառվել է գույքի բռնագրավում, իսկ 122 նախկին պաշտոնյա զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Դատապարտվածների ազատազրկման ժամկետները դիտելիս տեսնում ենք, որ նախորդ տարի միայն մեկ հոգու նկատմամբ է կիրառվել ցմահ ազատազրկում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular