ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ՀՀ տնտեսական նոր քաղաքականության մոդել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արամ Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համաշխարհային «Our World» պարբերականում հանդես է եկել հեղինակային հրապարակումով, որտեղ անդրադարձել է Հայաստանում, նոր տնտեսական քաղաքականության միջոցով, հիմնական մարտահրավերները հաղթահարելու հրատապության խնդրին։ 
Գագիկ Ծառուկյանը նշել, է որ Հայաստանը իրավամբ համարվում է կամուրջ Ասիայի ու Եվրոպայի միջև, ինչը նաև գալիս է Հայաստանի պատմական անցյալից, երբ Հայաստանը գտնվում էր Մետաքսի ճանապարհի խաչմերուկում և յուրահատուկ կապող օղակ էր տարբեր աշխարհամասերի ու քաղաքակրթությունների միջև։ 
Այսօր այդ դերակատարումը կրկին արդիական է Հայաստանի պարագայում, քանի որ Հայաստանը մի կողմից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, մյուս կողմից ստորագրել է Համապարփակ համաձայնագիր Եվրոպայի հետ, իսկ երրորդ կողմից շարունակում է սերտ առևտրատնտեսական կապեր ստեղծել Մերձավոր Արևելքի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ։
Այս ամենը կարևորում են Հայաստանի՝ որպես տարբեր երկրների և քաղաքակրությունների միջև կամուրջ լինելու դերակատարությունը։Սրան գումարվում է նաև այն, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ խելահեղ տեմպերով, որտեղ գնալով ավելի մեծ դերակատարություն են ստանում նոր տեխնոլոգիաները և նոր արդյունաբերական մոդելները, ինչն էլ, ըստ Գագիկ Ծառուկյանի, արդիական է դարձնում Հայաստանում նոր տնտեսական քաղաքականության մշակումն ու իրագործումը, որն էլ ավելի կհամապատասխանի նոր աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանի դերակատարությանը։ 
ԲՀԿ նախագահը նշել է այն երեք ուղղությունները, որոնք պետք է դրվեն նոր տնտեսական քաղաքականության հիմքում: Դրանք են․
- տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտությունը,
- սոցիալական բևեռացման մարտահրավերի լուծումը 
- ներգաղթի կազմակերպումը՝ վստահության վերականգման և հավասար մրցակցային պայմանների զուգորդմամբ։ 
Այս ամենի իրականացումը Հայաստանին կարող են դարձնել օրինակ ամբողջ աշխարհի առաջ, թե ինչպես փոքր տնտեսություն ունեցող, ավելին՝ շրջափակման մեջ գտնվող և պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը կարող է ունենալ ինովացիոն, նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։ 
Այս ուղղությամբ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հասցրել է կատարել գործուն քայլեր․ մասնավորապես, նրա նախաձեռնությամբ Հայաստանում կայացել է «Նոր քաղաքականություն՝ հանուն բարեկեցիկ աշխարհի» միջագզային համաժողովը, որի շրջանակներում արտերկրից ժամանած բազմաթիվ գործիչներ կիսվել են իրենց մտքերով և տեսակետներով ԲՀԿ նախագահի առաջարկած՝ նոր տնտեսական քաղաքականության մոդելի մասին։
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը ցույց է տվել,որ եթե նա խոսում է որևէ նոր ծրագրի մասին, ապա դա անպայման պետք է իրականություն դառնա։ Վստահ ենք, որ «Our World» պարբերականում նրա կողմից բարձրաձայնվող Հայաստանի նոր տնտեսական քաղաքականության եռաքայլ բանաձևը մոտ ապագայում կյանքի կկոչվի, մանավանդ որ այդ ուղղությամբ արդեն արվում են գործուն քայլեր՝ միջազգային համաժողովերի և տնտեսական նոր ոլորտներում խոշոր ներդրումների տեսքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular