ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018թ. Երևանում նախատեսվում է ևս 6 խաչմերուկում տեղադրել ձայնային ազդանշանով լուսացույցներ. Ս. Մերթարջյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը կույր անձանց տեղաշարժման համար մայրաքաղաքում հարմարավետ պայմաններ է ստեղծում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, հաշմանդամությունունեցողանձանցհիմնահարցերովզբաղվողԵրևանիքաղաքայինհանձնաժողովիանդամՍամվել Մերթարջյանն ասաց, որ տեսողության խնդիր ունեցող անձանց դրսում տեղաշարժվելու հարմարավետությունն ապահովելու համար տեղադրում են դեղին, հատուկ գոգավորության սալիկներ, փողոցներում կանաչ լույսի ազդանշաններ և այլն։

«Միջազգային չափորոշիչներին համապատասխան մայթերի վրա՝ փողոցին մոտ, կան դեղին հատուկ գոգավորության սալիկներ, որոնք ունեն նախազգուշացնող նշանակություն։ Այդ սալիկները զգուշացնում են անձին, որ մոտ 30-40 սմ հետո արգելք կա և պետք է ուշադիր լինել։ Այս գործընթացը սկսել ենք «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության հետ, և շարունակական բնույթ է կրելու։ Աշխատանքներն իրականացվել են Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք վարչական տարածքներում։ Մենք հատված-հատված, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում։ Ծրագիրը բավականին հաջող է, և գուցե հենց վաղը մենք կարողանանք ասել, որ հասել ենք այն ցուցանիշին, որ փողոցային տեղաշարժման համար խոչընդոտներ այլևս չունենք։ Սա մշակույթ է, որ ազդում է բոլորի վրա, և հասարակությունը որևէ գործունեություն ձեռնարկելիս սկսում է հաշվի առնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման հարցը»,- ընդգծեց Մերթարջյանը:  

Նախազգուշացնող սալիկների տեղադրումից բացի, քաղաքապետարանը նաև պատրաստվում է ուղղորդող սալիկներ տեղադրել, և փորձում են ձեռք բերել անհրաժեշտ գույքը, որպեսզի ապահովեն կույր անձանց հանգիստ տեղաշարժը քաղաքում։

«Շինարարական աշխատանքների մեջ նաև այլ ուղղություններ ունենք՝ անցյալ տարի 37 համարի ավտոբուսում տեղադրեցինք ձայնագրություններ, որոնք ազդարարում են հաջորդ կանգառի մասին։ Դրանից առաջ ևս 37-ն ենք ունեցել, և, բնականաբար, շարունակական կլինի այս ծրագիրը, և այս համակարգը կգործի բոլոր ավտոբուսներում։ Դա արվում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս պահին քննարկման ընթացքում է մեր ընդհանուր տրանսպորտային խնդրի լուծումը, որտեղ նաև կա քաղաքապետի խիստ հանձնարարական։ Այսօր արդեն ունենք 25 ավտոբուս, որոնք հարմարեցված են վերելակներով և պետք է այնպես անենք, որպեսզի յուրաքանչյուր ավտոբուս հարմարեցված լինի։ Սա կհանգեցնի խնդրի 100-տոկոսանոց լուծմանը։ Այստեղ նույնպես մենք իրականացնում ենք մեծ և շարունակական աշխատանք հասարակական կազմակերպությունների հետ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալը։

Երևանի քաղաքապետարանը համագործակցում է նաև պետավտոտեսչության հետ՝ շարունակելով փողոցներում կանաչ լույսի ազդանշաններ տեղադրելու աշխատանքները։ Սամվել Մերթարջյանը հայտնեց, որ բնակիչները երբեմն իրենց մտահոգությունն են արտահայտում ազդանշանի բարձր լինելու հետ կապված, սակայն քաղաքապետարանի աշխատակիցներն ու պետավտոտեսուչներն արագ փորձում են լուծում գտնել և ավելի մեղմացնել ձայնը։

«Մեր աշխատանքները կավարտվեն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հատված կունենա համապատասխան սարքավորում։ 2018 թվականին մայրաքաղաքում նախատեսվում է ևս 6 խաչմերուկում տեղադրել ձայնային ազդանշանով լուսացույցներ»,- եզրափակեց նա։

Մերթարջյանը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության գրավական է համարում այն, որ իրենք աշխատում են կոնկրետ շահառուների շահերի, այլ ոչ թե ցուցանիշներ գրանցելու համար։ Նրա հավաստմամբ, դա համագործակցության ամենաուժեղ գրավականն է, որովհետև իրենք բավականին մեծ ճանապարհ են անցել այդ կազմակերպությունների վստահությունը ձեռք բերելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular