ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ տարիքում հղիանալու ռիսկերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կանայք արդեն սկսել են ավելի ուշ երեխաներ ունենալ: Դրա պատճառները կարող են լինել աշխատանքը, ճանապարհորդելու ցանկությունը կամ պարզապես առանց երեխաների կյանքը մի քանի տարի ավելի շատ վայելելը:

1991 թվականից 30-ն անց առաջնեկ ունեցող կանանց թիվը կրկնակի ավելացել է: Այս թրենդը գնալով ավելի ու ավելի է տարածվում: Անցած ամիս գիտնականները փորձել են բացահայտել մի նոր միջոց, որով կարող են փոխել դաշտանադադարը և «երիտասարդացնել» կնոջ ձվարանները, ինչը կարող է հնարավոր դարձնել ավելի մեծ տարիքում հղիանալը, բայց նույնիսկ առանց այս նոր՝ բնությանը դեմ գնացող մեթոդի ի՞նչ ռիսկեր կարող են լինել, եթե կինը ավելի ուշ երեխա ունենա:

Բանավեճերն ավելի թեժացան, երբ վերջերս մի ավստրալացի կին ծննդաբերեց 62 տարեկանում արտակորպորալ բեղմնավորման շնորհիվ:

Շատ քիչ կանայք կարող են բնական կերպով երեխաներ ունենալ մեծ տարիքում առանց արտակորպորալ բեղմնավորման, և հիմնականում դա այդ կանանց առաջին հղիություն չի լինում:

Այս կանանց մոտ ավելի ուշ է սկսվում դաշտանադադարը և նրանք սրտի հիվանդություններ, օստեոպորոզ և մտավոր խանգարումներ ունենալու ավելի քիչ հավանականություն ունեն: Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ կարելի է ավելի մեծ տարիքում երեխաներ ունենալ: Արդյո՞ք 40, 50 կամ նույնիսկ 60 տարեկանում երեխաներ ունենալը մեծ ռիսկեր է պարունակում:

Կանանց բնական վերարտադրողական կյանքի տևողությունը

Կնոջ վերարտադրողական կյանքը սահմանափակ տևողություն ունի: Նրա ձվարանները զարգանում են դեռ մոր արգանդում գտնվելիս և դրանք մնում են իրենց ձվարաններում մինչև նրա մոտ սկսվում է դաշտանը:

Ամեն ամիս ավելի քան 400 ձու է հեռանում օրգանիզմից մինչև այն հասնում է 4 միլիոնի և այդ ժամանակ սկսվում է դաշտանադադարը: Սոցիալական և ֆինանսական ճնշումները երեխաներ ցանկացող բազմաթիվ կանանց ստիպում են սպասել և ավելի ուշ երեխաներ ունենալ:

The number of women having babies in their 30s or later has almost doubled in the past 25 years with careers often reported to be to blame

30-ն անց տարիքում երեխաներ ունեցող կանանց թիվը Ավստրալիայում գրեթե կրկնապատկվել է վերջին 25 տարիների ընթացքում:

1000 ծննդկաններից մեկը լինում է 45 և ավելի մեծ տարիք ունեցող կին: Այս թիվը շատ հավանական է, որ կավելանա, եթե նոր տեխնոլոգիաներ զարգանան:

30-ն անց կանանց` երեխա ունենալու ռիսկերը

30 և դրանից ավելի մեծ կանայք կրկնակի ավելի շատ ռիսկ ունեն բարձր արյան ճնշում ունենալու իրենց հղիության ժամանակ, քան 30-ից ցածր երիտասարդ կանայք, ինչպես նաև կրկնակի ավելի հավանական է, որ հղիության ժամանակ շաքարի դիաբետ կունենան:

40-ն անց կանանց ավելի քան կեսը պետք է ծննդաբերի կեսարյան հատման միջոցով: Բարձր տարիքում ծննդաբերելը մեծացնում է ծննդաբերության ժամանակ մահացության ռիսկը:

40-ն անց և 50-ն անց տարիքում երեխա ունենալու ռիսկերը

40-ն անց և 50-ն անց մայրերը երեքից վեց անգամ ավելի հավանական է, որ կմահանան երեխայի ծնունդից 6 շաբաթ անց, քան նրանցից ավելի երիտասարդ մայրերը: Խնդիրներից մեկը կարող է կապված լինել արյունահոսության և մակարդման հետ: Ավելի հավանական է, որ 40-ն անց կանանց երեխան մահացած կծնվի, իսկ 40 տարեկան կնոջ մոտ վիժելու ռիսկը ավելի մեծ է, քան առողջ և կենդանի երեխա լույս աշխարհ բերելունը: Ի վերջո, ոչ երիտասարդ մայրիկներից ծնվող երեխաները 1.5-2 անգամ ավելի հավանական է, որ 36 շաբաթից շուտ կծնվեն և ցածր քաշ կունենան: Ցածր քաշ ունենալը և ժամանակից շուտ ծնվելը կարող է երեխայի համար մեծ ռիսկեր կրել, ինչպես, օրինակ` խնդիրներ թոքերի զարգացման հետ կամ հետագա ճարպակալում և շաքարի դիաբետ:

Իսկ ի՞նչ կասեք արտակորպորալ բեղմնավորման մասին

Արտակորպորալ բեղմնավորման ինդուստրիայի զարգացման շնորհիվ հնարավոր է ձվի և սաղմի դոնոր ունենալ ավելի երիտասարդ և բեղմնավոր կնոջից և այդպես կարելի է օգնել դաշտանադադարում գտնվող կնոջը հղիանալ: Իհարկե, այս ամենը ռիսկեր է պարունակում: Հղիությունը հավելյալ սթրես է բերում կնոջը և սրտի և արյունատար անոթներն ավելի են լարվում և սա հանգեցնում է նրան, որ ավելի հավանական է դառնում այն, որ մեծ տարիք ունեցող մայրերը հետագայում կաթված կարող են ստանալ:

Չնայած հատուկ տարիքային սահմանափակումներ չկան արտակորպորալ բեղմնավորման համար, բազմաթիվ կլինիկաներ դադարեցնում են այդ պրոցեդուրան 50-ն անց կանանց մոտ: 30 տարեկանում կանանց մոտ ամեն ամիս առանց արտակորպորալ բեղմնավորման հղիանալու հավանականությունը 20% է կազմում: 40 տարեկանում դա դառնում է 5% և սա ավելի է նվազում մեծանալու հետ համընթաց:

Ապացուցված է, որ 20-ն անց կանանց մոտ շատ ավելի քիչ է հավանական, որ մոր կամ երեխայի մոտ առողջական խնդիրներ կառաջանան: 20-ն անց տարիքում կանանց մոտ առողջական խնդիրներ ունենալու ռիսկերը, օրինակ` ճարպակալումը կամ շաքարային դիաբետը, ավելի քիչ հավանական են: Երբ կինը ծերանում է, նրա ձվարանի որակը նվազում է: Ցածրորակ ձվերը կապված են գենետիկ արատների հետ, օրինակ` վիժման և բնածին արատների:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular