ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարձակում բժշկի վրա. Գյումրիում դիմակավոր հանցագործներն ավելի ու ավելի են ակտիվանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ առավոտյան դիմակավորված անձանց կողմից իր տան բակում հարձակման է ենթարկվել «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արտուշ Ասատրյանը: Մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վերջինիս տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Կատարվել են բոլոր հետազոտությունները: Նաեւ վիրահատարանում ստուգվել է վերքը: Պարզվել է` ձախ կրծքավանդակի շրջանում սուր ծակող կտրող գործիքից առաջացած վերք է, որը թափանցել է, սակայն թոքը չի վնասել: Հարվածը կարծես կողքից է եղել: Նաեւ սալջարդեր կան ձեռքի վրա, գլխի շրջանում, որոնք մշակվել են: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ: Պարբերաբար հսկելու են, տեսնեն դրենավորման կարիք կա՞»,- տեղեկացրեց բուժկենտրոնի ղեկավարը: Նաեւ հավելեց, որ Արտուշ Ասատրյանին վիրահատելու անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ տեղեկացանք, որ մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը տեղափոխվել է հիվանդասենյակ, եւ որ բժիշկները չեն արգելում նրա հետ զրուցել: Եղելությունը վերհիշելով` Արտուշ Ասատրյանն ասաց. «Ես դուրս եկա՝ գարաժները բացեի, մեքենան հանեի, որ գործի պիտի գնայի: Դիմացը` դարպասից մի քանի մետր այն կողմ «բեսեդկա» ունենք, պիտի մտնեի, այդ «բեսեդկայից» բան վերցնեի: Տեսա, որ կանգնած են երկու հոգի` դիմակավոր, վերից մինչեւ ներքեւ սեւ հագած: Մենակ աչքերն էին երեւում, ուրիշ ոչ մի բան: Ես որ տեսա, անակնկալի եկա, բնական է, ու արդեն սկսվեց հարվածների տարափը գլխիս: Փայտով խփում էին երկուսով: ...Հետո ես, ըստ երեւույթին, ընկել եմ, հիշում եմ, որ ոտքով էին խփում կրծքավանդակիս: Թե հիմա ոտքով են խփել, պատռել կողիս շրջանում, թե դանակով են խփել, չեմ կարող ասել: Ես արդեն բնական է, կորցրել էի ինձ»:

Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իր վրա հարձակվողները բացարձակ ոչ մի բառ չեն արտաբերել, որեւէ խոսակցություն չի եղել, որը կարող էր ինչ-որ չափով հուշել կատարվածի դրդապատճառների մասին: «Վատություն որ ոչ մեկի չեմ արել: Ընդամենը երեւի սպասում էին, որ դուրս գայինք, գողություն անեին»,- ենթադրեց Ասատրյանը: Մասնագիտական գործունեության հետ նույնպես տեղի ունեցածը բժիշկը չի կապում: «Բացարձա՛կ»,- ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Հոդվածը տվյալ դեպքում վերաբերում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Նշված արարքի համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: Ըստ այդմ, իրավապահներին ահազանգել է Ասատրյանի կինը: «Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Ա. Ասատրյանը 2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, տանից դուրս է եկել բակ: Րոպեներ անց կինը լսել է բարձր ձայներ եւ դուրս գալով բակ՝ տեսել, որ ամուսինն ընկած է գետնին, իսկ դիմակավորված երկու անձ մահակներով հարվածում են նրան: Կնոջը տեսնելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի: ... Ստեղծվել է քննչական խումբ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, բժշկի վրա կատարված հարձակումը գյումրեցիների մի մասին ստիպել է զուգահեռներ անցկացնել այդ եւ քաղաքում մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքի միջեւ, որը նույնպես կապված էր դիմակավորված անձանց հետ: Մարտի 14-ի կեսգիշերին նրանք ներխուժել էին Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակում գտնվող բենզալցակայան եւ գումար պահանջել աշխատակցից, ապա ստանալով եղած ամբողջ գումարը՝ 37 հազար դրամ, հեռացել էին: Բենզալցակայանի աշխատակցին կողոպտիչները մարմնական վնասվածք չէին պատճառել:

Դրանից մոտավորապես մեկ ամիս առաջ էլ, դարձյալ Գյումրիում, դարձյալ դիմակ կրող անձի կողմից ու դարձյալ գումարի պատճառով տեղի էր ունեցել ավազակային մեկ այլ հարձակում: Այս անգամ թիրախում հայտնվել էր տնակում ապրող տարեց կինը: Նա առավոտյան դուրս էր եկել բակ, մաքրել ձյունը եւ երբ նորից ներս էր մտել, նրա հետեւից տնակ էր ներխուժել հանցագործը: Վերջինս դանակի հարված էր հասցրել կնոջը, ոտքերով ու ձեռքերով խփել կրծքավանդակին, ապա հափշտակել 65 հազար դրամ: Ավելի ուշ Գյումրու 30-ամյա մի բնակիչ ձերբակալվել է, խոստովանական ցուցմունք տվել ու կալանավորել:

Այս ֆոնին թերեւս հարկ է ընդգծել, որ նույնիսկ պաշտոնական թվերը վերհանում են նշված տարածաշրջանում ապրող մարդկանց սարսափելի ծանր սոցիալական դրությունը: Վերջին տվյալների համաձայն, Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է: Այստեղ աղքատության շեմից ներքեւ է գտնվում բնակչության ավելի քան 45 տոկոսը: Պատկերը տարբեր չէ նաեւ Գյումրիի դեպքում: Ի դեպ, աղքատ են գնահատվել այն ընտանիքները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին` ընդհանուր գծից, այն է՝ 39 193 դրամից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular