Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարձակում բժշկի վրա. Գյումրիում դիմակավոր հանցագործներն ավելի ու ավելի են ակտիվանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ առավոտյան դիմակավորված անձանց կողմից իր տան բակում հարձակման է ենթարկվել «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արտուշ Ասատրյանը: Մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վերջինիս տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Կատարվել են բոլոր հետազոտությունները: Նաեւ վիրահատարանում ստուգվել է վերքը: Պարզվել է` ձախ կրծքավանդակի շրջանում սուր ծակող կտրող գործիքից առաջացած վերք է, որը թափանցել է, սակայն թոքը չի վնասել: Հարվածը կարծես կողքից է եղել: Նաեւ սալջարդեր կան ձեռքի վրա, գլխի շրջանում, որոնք մշակվել են: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ: Պարբերաբար հսկելու են, տեսնեն դրենավորման կարիք կա՞»,- տեղեկացրեց բուժկենտրոնի ղեկավարը: Նաեւ հավելեց, որ Արտուշ Ասատրյանին վիրահատելու անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ տեղեկացանք, որ մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը տեղափոխվել է հիվանդասենյակ, եւ որ բժիշկները չեն արգելում նրա հետ զրուցել: Եղելությունը վերհիշելով` Արտուշ Ասատրյանն ասաց. «Ես դուրս եկա՝ գարաժները բացեի, մեքենան հանեի, որ գործի պիտի գնայի: Դիմացը` դարպասից մի քանի մետր այն կողմ «բեսեդկա» ունենք, պիտի մտնեի, այդ «բեսեդկայից» բան վերցնեի: Տեսա, որ կանգնած են երկու հոգի` դիմակավոր, վերից մինչեւ ներքեւ սեւ հագած: Մենակ աչքերն էին երեւում, ուրիշ ոչ մի բան: Ես որ տեսա, անակնկալի եկա, բնական է, ու արդեն սկսվեց հարվածների տարափը գլխիս: Փայտով խփում էին երկուսով: ...Հետո ես, ըստ երեւույթին, ընկել եմ, հիշում եմ, որ ոտքով էին խփում կրծքավանդակիս: Թե հիմա ոտքով են խփել, պատռել կողիս շրջանում, թե դանակով են խփել, չեմ կարող ասել: Ես արդեն բնական է, կորցրել էի ինձ»:

Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իր վրա հարձակվողները բացարձակ ոչ մի բառ չեն արտաբերել, որեւէ խոսակցություն չի եղել, որը կարող էր ինչ-որ չափով հուշել կատարվածի դրդապատճառների մասին: «Վատություն որ ոչ մեկի չեմ արել: Ընդամենը երեւի սպասում էին, որ դուրս գայինք, գողություն անեին»,- ենթադրեց Ասատրյանը: Մասնագիտական գործունեության հետ նույնպես տեղի ունեցածը բժիշկը չի կապում: «Բացարձա՛կ»,- ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Հոդվածը տվյալ դեպքում վերաբերում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Նշված արարքի համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: Ըստ այդմ, իրավապահներին ահազանգել է Ասատրյանի կինը: «Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Ա. Ասատրյանը 2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, տանից դուրս է եկել բակ: Րոպեներ անց կինը լսել է բարձր ձայներ եւ դուրս գալով բակ՝ տեսել, որ ամուսինն ընկած է գետնին, իսկ դիմակավորված երկու անձ մահակներով հարվածում են նրան: Կնոջը տեսնելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի: ... Ստեղծվել է քննչական խումբ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, բժշկի վրա կատարված հարձակումը գյումրեցիների մի մասին ստիպել է զուգահեռներ անցկացնել այդ եւ քաղաքում մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքի միջեւ, որը նույնպես կապված էր դիմակավորված անձանց հետ: Մարտի 14-ի կեսգիշերին նրանք ներխուժել էին Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակում գտնվող բենզալցակայան եւ գումար պահանջել աշխատակցից, ապա ստանալով եղած ամբողջ գումարը՝ 37 հազար դրամ, հեռացել էին: Բենզալցակայանի աշխատակցին կողոպտիչները մարմնական վնասվածք չէին պատճառել:

Դրանից մոտավորապես մեկ ամիս առաջ էլ, դարձյալ Գյումրիում, դարձյալ դիմակ կրող անձի կողմից ու դարձյալ գումարի պատճառով տեղի էր ունեցել ավազակային մեկ այլ հարձակում: Այս անգամ թիրախում հայտնվել էր տնակում ապրող տարեց կինը: Նա առավոտյան դուրս էր եկել բակ, մաքրել ձյունը եւ երբ նորից ներս էր մտել, նրա հետեւից տնակ էր ներխուժել հանցագործը: Վերջինս դանակի հարված էր հասցրել կնոջը, ոտքերով ու ձեռքերով խփել կրծքավանդակին, ապա հափշտակել 65 հազար դրամ: Ավելի ուշ Գյումրու 30-ամյա մի բնակիչ ձերբակալվել է, խոստովանական ցուցմունք տվել ու կալանավորել:

Այս ֆոնին թերեւս հարկ է ընդգծել, որ նույնիսկ պաշտոնական թվերը վերհանում են նշված տարածաշրջանում ապրող մարդկանց սարսափելի ծանր սոցիալական դրությունը: Վերջին տվյալների համաձայն, Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է: Այստեղ աղքատության շեմից ներքեւ է գտնվում բնակչության ավելի քան 45 տոկոսը: Պատկերը տարբեր չէ նաեւ Գյումրիի դեպքում: Ի դեպ, աղքատ են գնահատվել այն ընտանիքները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին` ընդհանուր գծից, այն է՝ 39 193 դրամից:

Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հայաստանում հիստերիա է բռնկվել Ռուսաստան բանջարեղենի և կոնյակի ներմուծման արգելքի շուրջ. «Դուք մեզ կաղաչեք»Ազարով. Հայաստանում պատրաստվում է ուկրաինական սցենարի մոդելով գունավոր հեղափոխությունՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երկու աթոռի վրա նստելը ձախողվեց. Հայաստանը զրկվեց Եվրասիական միությունում անվտանգության պատրանքիցԵրևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում Ռուսաստանի համար ողբերգություն. Ինչպես են հայկական ընտրությունները վերածվել կրկեսի, երևանյան ոճի անօրինականություններըԱրյան դոնորների համաշխարհային օր. պատմության այս օրը (14 հունիս)ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին ԱԱ-2026․ ԱՄՆ-ը սեփական հարկի տակ ջախջախեց Պարագվային «Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում․ Հունգարիայի նախկին վարչապետ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են հարավային Լիբանանի վրա Վթար Վանաձորում, բախվել են «Opel» և «Ford Transit». Shamshyan
Ամենադիտված