ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաց տեսարաններում նկարահանվելուն վերաբերվում եմ այնպես, ինչպես իր գործը սիրող ու գնահատող մասնագետը» Էվա Խաչատրյան

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Էվա Խաչատրյանին  ներկայումս  հեռուստադիտողը  տեսնում է  «ATV»  հեռուստատեսությամբ ցուցադրվող «Կայարան»  հեռուստասերիալում և «Կամերային թատրոնում»: ShowBiz.am-ը դերասանուհու հետ զրուցել է  իր առաջին ներկայացումների հիշողությունների, բաց տեսարաններում նկարահանվելու համարձակության, այսօրվա սերիալների հանդեպ իր դժգոհության և առաջիկա ծրագրերի մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Դերասանուհին այսօրվա նման է հիշում  իր առաջին քայլերն այս ասպարեզում: Ամեն ինչ սկսսվել է դեռ ուսանողական տարիներից. «Առաջին նախագիծնը եղել է «Պահանջվում է գումար»  նովելների շարքը, որտեղ տարբեր կերպարներ էի մարմնավորում»,- հիշեց Էվան և հավելեց, որ դժվարություններ նույնպես ունեցել է. «Կարիերայիս սկիզբը, բնականաբար, ուղեկցվել է բազմաթիվ դժվարություններով և խոչընդոտներով, թեև ես միշտ ուրախ էի իմ աշխատանքով»: Երբ խոսքը վերաբերում է թատրոնին, Էվան իր ոգևորությունը թաքցնել չի կարողանում. «Թատրոնն իմ սերն է, կյանքիս շարժիչ ուժն ու տարերքը, իմ տունն է: Այն նաև իմ ցավն ու ապրումներն է, որպես դերասան՝ բավարարված լինելուս պատճառը»,-ասաց դերասանուհին և հավելեց, որ իր դերերի գունապնակը շատ լինելու ցանկությունն անսպառ է՝ մշտապես տարբերվել կարողանալու համար:

Էվային հավասարապես  հոգեհարազատ են թե՛ թատրոնը և թե՛ սերիալները. «Դրանք միաժամանակ և՛ նման են իրար, և՛ տարբեր: Երկուսում էլ զգում եմ ինձ լիարժեք»,-ասում է դերասանուհին: Իսկ հարցին՝ արդյոք գոհացնում են դերասանուհուն էկրաններին հայտված մերօրյա հեռուստասերիալները, պատասխանում է՝ ցավոք, ո՛չ. «Շատ կուզեի զգալի որակային փոփոխություններ տեսնել և՛ սցենարային առումով, և՛ նկարահանման որակի»: Դերասանուհու խոսքով՝  իրեն հատկապես  նյարդայնացնում են սցենարների միօրինակությունը, չափից շատ լացն ու տխրությունը, անորակ նկարահանումները, ոչ պրոֆեսիոնալ ռեժիսորական տեսիլները.  «Շատ-շատ են բացասական կողմերը, բայց, հույս ունենամ, որ այս ամենը ժամանակի ընթացքում կունենա իր աճն ու զարգացումը»,-ասում է նա:

Դերասանուհին ունի իր հստակ պահանջմունքները դերերի հետ կապված, որոնց բացակայության դեպքում պատրաստ է հրաժարվել առաջարկներից. «Նյութը պետք է գրավի ինձ, ունենա նպատակ ու իմաստ, կերպարը ասելիք պետք է ունենա և հետաքրքիր լինի, առաջացնի ստեղծագործելու ցանկություն: Եթե այս ամենը բացակայի, ես կհրաժարվեմ յուրաքանչյուր առաջարկից»:

Էվայի հետ խոսեցինք բաց տեսարաններում նկարահանվելու իր համարձակության, հանդիսատեսի կարծիքների ու  քննադատությունների մասին: Դերասանուհու խոսքով՝ ինքն անձամբ շատ մասնագիտորեն է մոտենում բաց տեսարաններում նկարահանվելուն. «Բաց տեսարաններում նկարահանվելուն վերաբերվում եմ այնպես, ինչպես իր գործը սիրող ու գնահատող մասնագետը»: Դերասանուհին վստահ է, որ դա սովորական ստեղծագործական պրոցես է և ոչնչով իրականում չի տարբերվում այլ տեսարաններից: Իսկ վատ մեկնաբանություններ անողների մասին դերասանուհին ունի իր ուրույն կարծիքը. «Մտածում եմ՝ ինչ ափսոս, որ հասարակության մեծամասնությունը տգետ է»:

Վերջում՝ դերասանուհին հավելեց, որ մոտ ապագայում շատ ծրագրեր ու նոր առաջարկներ ունի, որոնցից բարձրաձայնել ցանկացավ միայն մեկի մասին. «Շուտով, «Կամերային թատրոն»-ում  սպասվում է մի հրաշալի ներկայացման պրեմիերա, որը կոչվում է «Սև արկղ»,- եզրափակեց Էվան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular