ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանն իր ուղերձում չհերքեց 5 շրջանն Ադրբեջանին հանձնելու փաստը, այլ՝ հաստատեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իշխանության քարոզչության հետեւանքով առաջին պլան է մղվել այն, որ իբր «Սասնա ծռեր» խումբն առաջին պահանջով Սեֆիլյանի ազատ արձակումն է պահանջում, որն այդպես չէր, դա ածանցյալ հարցերից էր, հիմնական խնդիրը Արցախի հարցն է ու 5 շրջանի հանձնումը»,- այս մասին մեր հարցի ի պատասխան ասաց Մոդուս Վիվենդի կոնտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառանալով Ժիրայր Սեֆիլյանի վերջին նամակի առաջին պահանջին, որը վերաբերում է Արցախին:

«Ցավոք սրտի, նախագահի երեկվա ուղերձի մեջ ես ոչ թե դրա հերքումը տեսա, այ հաստատումը, նախագահը հստակ ասաց, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, ինքն ասաց, որ երկկողմանի զիջումներ լինելու են, իսկ դրանք ամրագրված են Կազանի փաստաթղթի մեջ, դա շատ պարզ է՝ միջանկյալ կարգավիճակի շնորհում ԼՂ-ին ու 5 շրջանի հանձնում ՝ 5+1+1 սկզբունքով: Իսկ մյուս այն հայտարարությունը, որ ԼՂ-ն երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է Լեռնային Ղարաբաղ՝ արդյոք, իր մեջ ներառո՞ւմ է 5 շրջանը, թե՞ խոսքը ԼՂԻՄ-ի տարածքի մասին է»,- ասաց քաղաքագետը:

Արա Պապյանը, վկայակոչելով Կազանի փաստաթուղթը, որը Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ ընդունել է, հիշեցրեց փաստաթղթից մի հատված.

«Այստեղ ասվում է՝ ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության ներքո վերադարձվում են Ադրբեջանին, հետո հստակեցնում է՝ էս փաստաթղթից պարզ է, որ ԼՂ ասելով Կազանի փաստաթուղթը հասկանում է ԼՂԻՄ-ի տարածքը»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե հայկական կողմը զիջում է 5 շրջանը, վտանգում է մյուս շրջանների կենսակերպը:

Մեր հիշեցմանը, որ Արցախի ՄԻՊ-ն օրեր առաջ հայտարարել էր, որ Պապյանը հակաարցախյան քարոզչություն է անում, ինչո՞վ կբացատրի դա, Պապյանը նկատեց, որ նման մտքեր արտահայտողները պետք է մանրամասնեն, թե ինչու են նման մեղադրանքներ ներկայացնում.

«Ասեմ, որ որեւէ հակաարցախյան քարոզչություն չեմ արել, ես միտք եմ արտահայտել, որ նախորդող 3-4 ամսվա ընթացքում պայթեց. վկայությունը՝ ոչ միայն բանակի փուչիկը, այլ նաեւ ոստիկանության: Դա գնահատել որպես բանակի դեմ ինչ-որ հայտարարություն եւ այլն... Մյուս միտքն այն էր, որ կուզեի իմանալ, թե քառօրյա պատերազմի ժամանակ Ղարաբաղից քանի՞ զինակոչիկ է զոհվել, դա էլ ընկալվեց որպես հակաարցախյան»,- ասաց Պապյանը:

Երրորդ դեպքը, որի համար մեղադրում են քաղաքագետին հետեւյալն է.

«Ես ֆեյսբուքով կիսվել էի Վահան Բադասյանի այն նյութը, որ Ղարաբաղից ինչ-որ խմբեր են եկել Հայաստան, եթե այդ երեք միտքը համարում են հակաարցախյան քարոզչություն, չգիտեմ... բայց երեկ իր նախաձեռնությամբ շփումներ ենք ունեցել, էս հարցը շուտով կշտկվի»,- ասաց բանխոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular