ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն առաջին անգամ խոսում է իր և Վաչե Ամարյանի հարաբերությունների մասին. ԲԱՑԱՌԻԿ նայեք քանի չեն ջնջել

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն արդեն մեկուկես տարի է` ամուսնացած է մասնագիտությամբ թարգմանիչ Խաչատուր Ադումյանի հետ: Իրենց սիրո պատմությունը ներկայացնելիս Տաթևիկը մեկ անգամ էլ խոստովանեց, որ շատ է սիրում ամուսնուն և կրկնեց, որ  ամուսնությունից հետո ավելի երջանիկ է :) Միայն տեսնել էր պետք, թե դերասանուհին ինչ մեծ քնքշանքով է խոսում ամուսնու մասին: 22-ամյա Տաթևիկի ամուսինը 33 տարեկան է: Ըստ դերասանուհու` տարիքային տարբերությունն ամենևին չի խանգարում  հարաբերություններին: Տաթևիկի շրջապատում գտնվել են մարդիկ, ովքեր հենց սկզբից ասել են, թե տարիքային տարբերությունը կարող է բացասական ազդել նրանց հարաբերությունների վրա, սակայն նա ականջ չի դրել:    «Եթե լսես նրանց, երբեք չես դասավորի կյանքդ, չես ապրի այնպես, ինչպես դու ես ուզում: Կապրես այնպես, ինչպես հասարակությունն է ուզում: Այդ նույն ասողները հիմա տեսնում են, թե ինչ ընտանիք  է ձևավորվել»,- հպարտությամբ նկատեց նա: Տաթևիկը բավականին ակտիվ է, իսկ ահա ամուսինը, ինչպես նշեց դերասանուհին, սև հումորի արքա է: «Նա ունի յուրահատուկ գերմանական հումոր. երբ խոսում է, միայն ընկերները կհասկանան` կատակո՞ւմ է, թե՞ ոչ: Ամուսինս յուրահատուկ անձնավորություն է, դրա համար էլ իմ ամուսինն է :)»,- նկատեց Տաթևիկը: Զույգի առաջին հանդիպումը կայացել է 2010 թվականին  Ջերմուկում, որտեղ երկուսն էլ  գործնական նպատակով էին: ՙԵս համագործակցում եմ «Միմ ստուդիոյի» հետ: Ջերմուկում միջոցառում պետք է լիներ, որի ժամանակ Խաչիկը սինքրոն թարգմանություն էր անելու և նախապես եկել էր, որ ծանոթանար տեքստին: Մենք էլ գնացել էինք, որ բեմին ծանոթանայինք: Դերասաններով նստած էինք սրճարանում, Խաչիկը` մեր կողքի սեղանին: Ես նրան չեմ հիշում, բայց նա ինձ տեսել, սիրահարվել էր: Շատ գոռոզ, լկստված տպավորություն էի թողել, այդ պատճառով էլ չէր մոտեցել ինձ: Սակայն հետո հետաքրքրվել էր, փնտրել ինձ: Մոտ մեկ տարի փնտրելուց հետո ընդհանուր ծանոթ էր գտել, ով էլ ծանոթացրեց մեզ»,- պատմեց Տաթևիկը ու նշեց, որ դա սեր էր առաջին հայացքից: Քանի որ դերասանուհին Ջերմուկից չի հիշում Խաչատուրին, որպես իրենց ծանոթության օր նշում է  2011 թվականի օգոստոսի 31-ը: «Մենք սկսեցինք ակտիվ ընկերություն անել, ուղղակի ընկերներ էինք, սակայն ամեն օր միասին էինք: Առավոտյան նա գալիս էր, ինձ տանում էր դասի, հետո, երբ ես 15 րոպե ընդմիջում էի ունենում, աշխատանքից գալիս էր, միասին ճաշում էինք, կրկին գնում էր աշխատանքի, ես էլ` դասի, որից հետո կրկին միասին էինք լինում մինչև գիշեր,- ասաց նա և հավելեց,- իհարկե, ֆլիրտ եղել է, սակայն ո´չ ես էի ցանկանում ցույց տալ, ո´չ նա: Երկուսս էլ վախենում էինք լուրջ հարաբերություններից: Կարծես չցանկանայինք հավատալ, որ  սիրահարվել ենք»: Թե ինչպես են հարաբերությունները թևակոխել մյուս փուլ, Տաթևիկը չբացահայտեց: «Դա խիստ անձնական է»,- ծիծաղելով ասաց նա և հավելեց, որ դա իրենց փոքրիկ ու մեծ գաղտնիքն է :)

Հարցին, թե ինչով սիրելին գրավեց իրեն, Տաթևիկն ասաց. «Երկու րոպեից ավելի նայեցի նրա աչքերի մեջ: Ես էլ եմ հաճախ ինձ հարցնում` ինչ եղավ այդ ժամանակ, սակայն չեմ կարողանում գտնել պատասխանը»: Տաթևիկի խոսքով` իր և սիրելիի հարաբերությունները շատ արագ են զարգացել: Մեկ տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են: Ըստ նրա` ամուսնանալու որոշումը կտրուկ է ստացվել. առաջարկությունը Խաչատուրն արել է Ջերմուկում: «Աչքերս փակ ինձ տարավ Ջերմուկ` այն նույն տեղը, որտեղ առաջին անգամ տեսել է ինձ ու ամուսնության առաջարկություն արեց: Միանգամից համաձայնեցի,- ասաց նա և նշեց, որ ամուսինն ամեն բան անում է, որ ինքը հանգիստ ու երջանիկ լինի: -Ես փոքր տարիքում եմ ամուսնացել ¥քսան տարեկանում¤, և ամուսինս թույլ չի տալիս ու չի ցանկանում, որ ես  ժամանակից շուտ մեծանամ, մեր հարաբերությունները խանգարեն իմ զարգացման նորմալ ընթացքին»:

Շարունակությունը՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular