Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն առաջին անգամ խոսում է իր և Վաչե Ամարյանի հարաբերությունների մասին. ԲԱՑԱՌԻԿ նայեք քանի չեն ջնջել

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն արդեն մեկուկես տարի է` ամուսնացած է մասնագիտությամբ թարգմանիչ Խաչատուր Ադումյանի հետ: Իրենց սիրո պատմությունը ներկայացնելիս Տաթևիկը մեկ անգամ էլ խոստովանեց, որ շատ է սիրում ամուսնուն և կրկնեց, որ  ամուսնությունից հետո ավելի երջանիկ է :) Միայն տեսնել էր պետք, թե դերասանուհին ինչ մեծ քնքշանքով է խոսում ամուսնու մասին: 22-ամյա Տաթևիկի ամուսինը 33 տարեկան է: Ըստ դերասանուհու` տարիքային տարբերությունն ամենևին չի խանգարում  հարաբերություններին: Տաթևիկի շրջապատում գտնվել են մարդիկ, ովքեր հենց սկզբից ասել են, թե տարիքային տարբերությունը կարող է բացասական ազդել նրանց հարաբերությունների վրա, սակայն նա ականջ չի դրել:    «Եթե լսես նրանց, երբեք չես դասավորի կյանքդ, չես ապրի այնպես, ինչպես դու ես ուզում: Կապրես այնպես, ինչպես հասարակությունն է ուզում: Այդ նույն ասողները հիմա տեսնում են, թե ինչ ընտանիք  է ձևավորվել»,- հպարտությամբ նկատեց նա: Տաթևիկը բավականին ակտիվ է, իսկ ահա ամուսինը, ինչպես նշեց դերասանուհին, սև հումորի արքա է: «Նա ունի յուրահատուկ գերմանական հումոր. երբ խոսում է, միայն ընկերները կհասկանան` կատակո՞ւմ է, թե՞ ոչ: Ամուսինս յուրահատուկ անձնավորություն է, դրա համար էլ իմ ամուսինն է :)»,- նկատեց Տաթևիկը: Զույգի առաջին հանդիպումը կայացել է 2010 թվականին  Ջերմուկում, որտեղ երկուսն էլ  գործնական նպատակով էին: ՙԵս համագործակցում եմ «Միմ ստուդիոյի» հետ: Ջերմուկում միջոցառում պետք է լիներ, որի ժամանակ Խաչիկը սինքրոն թարգմանություն էր անելու և նախապես եկել էր, որ ծանոթանար տեքստին: Մենք էլ գնացել էինք, որ բեմին ծանոթանայինք: Դերասաններով նստած էինք սրճարանում, Խաչիկը` մեր կողքի սեղանին: Ես նրան չեմ հիշում, բայց նա ինձ տեսել, սիրահարվել էր: Շատ գոռոզ, լկստված տպավորություն էի թողել, այդ պատճառով էլ չէր մոտեցել ինձ: Սակայն հետո հետաքրքրվել էր, փնտրել ինձ: Մոտ մեկ տարի փնտրելուց հետո ընդհանուր ծանոթ էր գտել, ով էլ ծանոթացրեց մեզ»,- պատմեց Տաթևիկը ու նշեց, որ դա սեր էր առաջին հայացքից: Քանի որ դերասանուհին Ջերմուկից չի հիշում Խաչատուրին, որպես իրենց ծանոթության օր նշում է  2011 թվականի օգոստոսի 31-ը: «Մենք սկսեցինք ակտիվ ընկերություն անել, ուղղակի ընկերներ էինք, սակայն ամեն օր միասին էինք: Առավոտյան նա գալիս էր, ինձ տանում էր դասի, հետո, երբ ես 15 րոպե ընդմիջում էի ունենում, աշխատանքից գալիս էր, միասին ճաշում էինք, կրկին գնում էր աշխատանքի, ես էլ` դասի, որից հետո կրկին միասին էինք լինում մինչև գիշեր,- ասաց նա և հավելեց,- իհարկե, ֆլիրտ եղել է, սակայն ո´չ ես էի ցանկանում ցույց տալ, ո´չ նա: Երկուսս էլ վախենում էինք լուրջ հարաբերություններից: Կարծես չցանկանայինք հավատալ, որ  սիրահարվել ենք»: Թե ինչպես են հարաբերությունները թևակոխել մյուս փուլ, Տաթևիկը չբացահայտեց: «Դա խիստ անձնական է»,- ծիծաղելով ասաց նա և հավելեց, որ դա իրենց փոքրիկ ու մեծ գաղտնիքն է :)

Հարցին, թե ինչով սիրելին գրավեց իրեն, Տաթևիկն ասաց. «Երկու րոպեից ավելի նայեցի նրա աչքերի մեջ: Ես էլ եմ հաճախ ինձ հարցնում` ինչ եղավ այդ ժամանակ, սակայն չեմ կարողանում գտնել պատասխանը»: Տաթևիկի խոսքով` իր և սիրելիի հարաբերությունները շատ արագ են զարգացել: Մեկ տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են: Ըստ նրա` ամուսնանալու որոշումը կտրուկ է ստացվել. առաջարկությունը Խաչատուրն արել է Ջերմուկում: «Աչքերս փակ ինձ տարավ Ջերմուկ` այն նույն տեղը, որտեղ առաջին անգամ տեսել է ինձ ու ամուսնության առաջարկություն արեց: Միանգամից համաձայնեցի,- ասաց նա և նշեց, որ ամուսինն ամեն բան անում է, որ ինքը հանգիստ ու երջանիկ լինի: -Ես փոքր տարիքում եմ ամուսնացել ¥քսան տարեկանում¤, և ամուսինս թույլ չի տալիս ու չի ցանկանում, որ ես  ժամանակից շուտ մեծանամ, մեր հարաբերությունները խանգարեն իմ զարգացման նորմալ ընթացքին»:

Շարունակությունը՝ Այստեղ

Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Այս քվեարկությունը Իրանին զգուշացնող է․ Թրամփ Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 17 կառավարվող ավիառումբ․ 762 ուկրաինական ԱԹՍ Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելուVK-ի գլխավոր հավելվածն անհետացել է «App Store»-ից Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. 177,8 մլն դրամ է հատկացվել Անձրև, կարկուտ․ եղանակն այս օրերինԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին Փոփոխություններ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում. ինչ է պետք իմանալ Ողբերգական վթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱնտառային հրդեհներ Թուրքիայում Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Փոխարժեքի շուկայում անկում է անձանագրվելՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտա Տոլստոյը հետխորհրդային հանրապետություններին. Եթե ուզում եք անկախ մնալ, եղեք Ռուսաստանի հետ Վերլուծաբան Պրիչին. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ապագան կախված է Երևանից Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»«Ոչ մի տրամաբանական պատճառ». Ալմասյանը այն մասին, թե ինչու Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի թշնամինԲրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Հայաստանում ստեղծում են երկու տեսակի քաղաքացիներ 28-ամյա երիտասարդը մահացել է«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Կրասնոդարի նավթաբազայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. պատմության այս օրը (25 հունիս) Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ավերիչ երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր․ Վենեսուելա«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»
Ամենադիտված