ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը 17-ամյա աղջկան 20 000 դրամի դիմաց 3 օրով սեռական հարաբերության համար «հանձնել» է ընկերոջը. Շոկային պատմություն

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվել է Անահիտ Սարդարյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա, նախկինում չդատված Անահիտ Սարդարյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսին սեռական շահագործման ենթարկելու նպատակով մարզի գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհի՝ 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.Թ.-ին երեք օրով «հանձնել է» ոմն Վաչագանի:

Վերջինս անչափահաս աղջկան երեք օր պահելու և հետը սեռական հարաբերություններ ունենալու համար Անահիտ Սարդարյանին վճարել է նրա կողմից պահանջված… 20 հազար դրամը:

Ըստ մեղադրանքի՝ Վաչագանն իր կողմից «ձեռք բերված» աղջկան սկզբում տարել է Վանաձորում ապրող պապի տուն, այնուհետև՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցում գտնվող թիվ 4 տնակը, որտեղ սեռական հարաբերություններ է ունեցել աղջկա հետ:

Նախաքննական մարմնի եզրակացությամբ՝ տասնյոթամյա Ս.Թ.-ն ենթարկվել է սեռական շահագործման:

Անահիտ Սարդարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանում ևս մեկ քրեական գործ է քննվում՝ անչափահաս աղջկան մարմնավաճառուհիների կողմից իրենց ոլորտ ներքաշելու, «փորձի փոխանակման» առումով իրենց հետ շոգեբաղնիքներ տանելու, հաճախորդներին ծանոթացնելու, մարմնավաճառ դարձնելու՝ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու վերաբերյալ:

Տպավորություն է ստեղծվում, որ մարզում անչափահաս աղջիկները սեռական շահագործման ենթարկվելու առումով խոցելի վիճակում են:

Սոցիալական ծանր վիճակը, աշխատանքի ու զբաղմունքի բացակայությունը, նյութական միջոցների սղությունը նպաստող հանգամանքներ են, որ շահագրգռված, անհոգի չափահասները անկայուն, դեռ չկազմավորված աղջիկներին գցեն մարմնավաճառության ոլորտ, դարձնեն այդ «շուկայում» պահանջարկ ունեցող «ապրանք», այդ «ապրանքը» վաճառքի հանեն ու ձեռքից ձեռք փոխանցեն:

Ստեղծված իրավիճակը մտահոգիչ պիտի որ լինի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահների համար: Խոսքը միայն բարքերի անկմանը, մարմնավաճառության ծաղկմանը չի վերաբերում, այլ անչափահասներին այդ ոլորտ ներքաշելուն, «ոլորտը» նոր կադրերով համալրելուն, ինչը անչափահասների նկատմամբ տարբեր տեսակի բռնությունների կիրառման արդյունքում է արվում, ամենայն հավանականությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular