Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը 17-ամյա աղջկան 20 000 դրամի դիմաց 3 օրով սեռական հարաբերության համար «հանձնել» է ընկերոջը. Շոկային պատմություն

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվել է Անահիտ Սարդարյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա, նախկինում չդատված Անահիտ Սարդարյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսին սեռական շահագործման ենթարկելու նպատակով մարզի գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհի՝ 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.Թ.-ին երեք օրով «հանձնել է» ոմն Վաչագանի:

Վերջինս անչափահաս աղջկան երեք օր պահելու և հետը սեռական հարաբերություններ ունենալու համար Անահիտ Սարդարյանին վճարել է նրա կողմից պահանջված… 20 հազար դրամը:

Ըստ մեղադրանքի՝ Վաչագանն իր կողմից «ձեռք բերված» աղջկան սկզբում տարել է Վանաձորում ապրող պապի տուն, այնուհետև՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցում գտնվող թիվ 4 տնակը, որտեղ սեռական հարաբերություններ է ունեցել աղջկա հետ:

Նախաքննական մարմնի եզրակացությամբ՝ տասնյոթամյա Ս.Թ.-ն ենթարկվել է սեռական շահագործման:

Անահիտ Սարդարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանում ևս մեկ քրեական գործ է քննվում՝ անչափահաս աղջկան մարմնավաճառուհիների կողմից իրենց ոլորտ ներքաշելու, «փորձի փոխանակման» առումով իրենց հետ շոգեբաղնիքներ տանելու, հաճախորդներին ծանոթացնելու, մարմնավաճառ դարձնելու՝ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու վերաբերյալ:

Տպավորություն է ստեղծվում, որ մարզում անչափահաս աղջիկները սեռական շահագործման ենթարկվելու առումով խոցելի վիճակում են:

Սոցիալական ծանր վիճակը, աշխատանքի ու զբաղմունքի բացակայությունը, նյութական միջոցների սղությունը նպաստող հանգամանքներ են, որ շահագրգռված, անհոգի չափահասները անկայուն, դեռ չկազմավորված աղջիկներին գցեն մարմնավաճառության ոլորտ, դարձնեն այդ «շուկայում» պահանջարկ ունեցող «ապրանք», այդ «ապրանքը» վաճառքի հանեն ու ձեռքից ձեռք փոխանցեն:

Ստեղծված իրավիճակը մտահոգիչ պիտի որ լինի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահների համար: Խոսքը միայն բարքերի անկմանը, մարմնավաճառության ծաղկմանը չի վերաբերում, այլ անչափահասներին այդ ոլորտ ներքաշելուն, «ոլորտը» նոր կադրերով համալրելուն, ինչը անչափահասների նկատմամբ տարբեր տեսակի բռնությունների կիրառման արդյունքում է արվում, ամենայն հավանականությամբ:

Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
Ամենադիտված