ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջ ճշմարտությունը, որ պետք է իմանալ «Կամասուտրայի» մասին

ՎԻԴԵՈ

Life.tert.am-ը գրում է.

Համաշխարհային պատմության մեջ Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որի ահռելի և բազմազան մշակութային ու քաղաքակրթական ժառանգությունը հասել է մինչև մեր օրեր և շարունակում է մնալ բավականին հետաքրքիր ու բազմաշերտ ուսումնասիրության առարկա տարբեր հումանիտար գիտությունների համար:
 

Հնդկական ծագում ունեցող համաշխարհային ամենամեծ կրոններից երկուսը՝ հինդուիզմն ու բուդդիզմը, որոնք ազգային կրոն այլևս համարվել չեն կարող, այսօր արդեն մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհով մեկ՝ բացահայտվելով նորանոր ասպեկտներում: Կամ՝ հնդկական ծագում ունեցող յոգայի ուսմունքները, որոնք ժամանակակից աշխարհում տարիք, սեռ ու ազգություն չեն ճանաչում և դարձել են շատերի կյանքի ուղին գծող փիլիսոփայություն:
 

Սակայն այսօրվա «հերոսը» ոչ բուդդիզմն է, ոչ էլ յոգան. այսօրվա հերոսը կյանքի զգայական, հուզական կողմի, ցանկասիրության ու սիրո մասին ամենահին հնդկական «Կամասուտրա» տրակտատն է, որը հազվադեպ է բովանդակային ու իմաստային քննարկման ենթարկվում և հայտնի է որպես միմիայն սեքսի դիրքերի ալբոմ:

 
Ads by Digisales

 


Սակայն այն շատ ավելի լուրջ և խորը տեքստեր ու ենթատեքստեր է պարունակում իր մեջ, քան այն կարծրացած պատկերացումները, որ ունեն շատերը «Կամասուտրայի» մասին. այստեղ նկարագրված են կնոջ և տղամարդու միջև գոյություն ունեցող հոգեբանական և ֆիզիկական փոխհարաբերությունների բոլոր հնարավոր տեսակներն ու նրբությունները, ինչպես նաև ներառված են խորհուրդներ և խրատներ վերոնշյալների վերաբերյալ:


Սա ուղղակի գիրք չէ սեքսի ու սեքսի դիրքերի մասին, այլ՝ առողջ սեռական կյանք ու ընտանիք կառուցելու համար նախատեսված տեսական ու գործնական հնարների հավաքածու՝ հնդիկ փիլիսոփա Վաթսյայանայի կողմից:
 

«Կամասուտրան» բավականին ընդարձակ գիրք է, որը կազմված է 7 հիմնական բաժնից։


Հիմնական

Այս բաժինը սիրո, մարդու կյանքում դրա դերի ու նշանակության մասին է:


Սեռական միության մասին

Այստեղ խորը վերլուծության են ենթարկված համբույրներն ու գրկախառնությունները, նախաքնքշանքները և այդքան հայտնի 64 սեռական դիրքերը:
 

Կանանց նկատմամբ վերաբերմունքի մասին

Այս բաժինը ամուսնական միությունների տեսակների, այդ միության մեջ տղամարդկանց վարքի և կանանց նկատմամբ հարգանքի մասին է:


Ամուսնացած կանանց մասին

Հիմնականում նկարագրվում է՝ ինչպիսի վարք պիտի դրսևորի ամուսնական կարգավիճակում գտնվող կինը ամուսնու և ամուսնու մյուս կնոջ նկատմամբ:


Ուրիշների կանանց մասին
Առանձին բաժին կրքի ու գայթակղության մասին:
 

Կուրտիզանուհիների մասին

Մի ամբողջական գլուխ նվիրված միմիայն կուրտիզանուհիներին՝ թեթև վարքով կանայք, ովքեր ապրում էին ազատ կյանքով և միաժամանակ գումար վաստակում:


Գաղտնի հմտությունների մասին

Վերջին գլուխն իրենից ներկայացնում է մի ուղեցույց, որ շրջապատողներին գերելու և գրավելու հմտություններ է սովորեցնում:

 


Եվ վերջում մի քանի հետաքրքիր, բայց անհայտ փաստ «Կամասուտրայի »մասին
 

  • «Կամասուտրա»-ի միայն 20% -ն է նվիրված սեռական դիրքերին:


 

  • Գիրքը պարունակում է վիագրայի հին բաղադրատոմս, ըստ որի՝ ճնճղուկի ձուն պետք է խաշել կաթի մեջ, այնուհետև խառնել հալեցրած կարագի և մեղրի հետ, ինչը բառացիորեն հրաշքներ կգործի:

 

  • Վաթսյայանան կարծում էր, որ սեքսը լավ երևույթ է, բայց վատ սեքսը՝ մեղք:
     

 

  • Կհաջուրահոում գտնվում է «Կամասուտրային» նվիրված Տաճարների Խումբը, որը Հնդկաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այն 10-րդ դարում եղել է կրոնական ու մշակութային մայրաքաղաք, իսկ1986թ-ից գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular