Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ողջ ճշմարտությունը, որ պետք է իմանալ «Կամասուտրայի» մասին

ՎԻԴԵՈ

Life.tert.am-ը գրում է.

Համաշխարհային պատմության մեջ Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որի ահռելի և բազմազան մշակութային ու քաղաքակրթական ժառանգությունը հասել է մինչև մեր օրեր և շարունակում է մնալ բավականին հետաքրքիր ու բազմաշերտ ուսումնասիրության առարկա տարբեր հումանիտար գիտությունների համար:
 

Հնդկական ծագում ունեցող համաշխարհային ամենամեծ կրոններից երկուսը՝ հինդուիզմն ու բուդդիզմը, որոնք ազգային կրոն այլևս համարվել չեն կարող, այսօր արդեն մեծ տարածում ունեն ամբողջ աշխարհով մեկ՝ բացահայտվելով նորանոր ասպեկտներում: Կամ՝ հնդկական ծագում ունեցող յոգայի ուսմունքները, որոնք ժամանակակից աշխարհում տարիք, սեռ ու ազգություն չեն ճանաչում և դարձել են շատերի կյանքի ուղին գծող փիլիսոփայություն:
 

Սակայն այսօրվա «հերոսը» ոչ բուդդիզմն է, ոչ էլ յոգան. այսօրվա հերոսը կյանքի զգայական, հուզական կողմի, ցանկասիրության ու սիրո մասին ամենահին հնդկական «Կամասուտրա» տրակտատն է, որը հազվադեպ է բովանդակային ու իմաստային քննարկման ենթարկվում և հայտնի է որպես միմիայն սեքսի դիրքերի ալբոմ:

 
Ads by Digisales

 


Սակայն այն շատ ավելի լուրջ և խորը տեքստեր ու ենթատեքստեր է պարունակում իր մեջ, քան այն կարծրացած պատկերացումները, որ ունեն շատերը «Կամասուտրայի» մասին. այստեղ նկարագրված են կնոջ և տղամարդու միջև գոյություն ունեցող հոգեբանական և ֆիզիկական փոխհարաբերությունների բոլոր հնարավոր տեսակներն ու նրբությունները, ինչպես նաև ներառված են խորհուրդներ և խրատներ վերոնշյալների վերաբերյալ:


Սա ուղղակի գիրք չէ սեքսի ու սեքսի դիրքերի մասին, այլ՝ առողջ սեռական կյանք ու ընտանիք կառուցելու համար նախատեսված տեսական ու գործնական հնարների հավաքածու՝ հնդիկ փիլիսոփա Վաթսյայանայի կողմից:
 

«Կամասուտրան» բավականին ընդարձակ գիրք է, որը կազմված է 7 հիմնական բաժնից։


Հիմնական

Այս բաժինը սիրո, մարդու կյանքում դրա դերի ու նշանակության մասին է:


Սեռական միության մասին

Այստեղ խորը վերլուծության են ենթարկված համբույրներն ու գրկախառնությունները, նախաքնքշանքները և այդքան հայտնի 64 սեռական դիրքերը:
 

Կանանց նկատմամբ վերաբերմունքի մասին

Այս բաժինը ամուսնական միությունների տեսակների, այդ միության մեջ տղամարդկանց վարքի և կանանց նկատմամբ հարգանքի մասին է:


Ամուսնացած կանանց մասին

Հիմնականում նկարագրվում է՝ ինչպիսի վարք պիտի դրսևորի ամուսնական կարգավիճակում գտնվող կինը ամուսնու և ամուսնու մյուս կնոջ նկատմամբ:


Ուրիշների կանանց մասին
Առանձին բաժին կրքի ու գայթակղության մասին:
 

Կուրտիզանուհիների մասին

Մի ամբողջական գլուխ նվիրված միմիայն կուրտիզանուհիներին՝ թեթև վարքով կանայք, ովքեր ապրում էին ազատ կյանքով և միաժամանակ գումար վաստակում:


Գաղտնի հմտությունների մասին

Վերջին գլուխն իրենից ներկայացնում է մի ուղեցույց, որ շրջապատողներին գերելու և գրավելու հմտություններ է սովորեցնում:

 


Եվ վերջում մի քանի հետաքրքիր, բայց անհայտ փաստ «Կամասուտրայի »մասին
 

  • «Կամասուտրա»-ի միայն 20% -ն է նվիրված սեռական դիրքերին:


 

  • Գիրքը պարունակում է վիագրայի հին բաղադրատոմս, ըստ որի՝ ճնճղուկի ձուն պետք է խաշել կաթի մեջ, այնուհետև խառնել հալեցրած կարագի և մեղրի հետ, ինչը բառացիորեն հրաշքներ կգործի:

 

  • Վաթսյայանան կարծում էր, որ սեքսը լավ երևույթ է, բայց վատ սեքսը՝ մեղք:
     

 

  • Կհաջուրահոում գտնվում է «Կամասուտրային» նվիրված Տաճարների Խումբը, որը Հնդկաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այն 10-րդ դարում եղել է կրոնական ու մշակութային մայրաքաղաք, իսկ1986թ-ից գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը:

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Ամենադիտված