ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգսի եւ Մանոյի սիրային նոր ֆոտոշարքն ու խոստովանությունները

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Սարգսի եւ Մանոյի սիրային նոր ֆոտոշարքն ու խոստովանությունները

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների նոր լուսանկարահանման ընթացքում ռոմանտիկ, նաեւ ուրախ մթնոլորտ է տիրել: Դերասան-ամուսինները ֆոտոշարքն իրականացրել են դիզայներ Սվետլանա Բեգոյանի առաջարկով, եւ դերասանուհին ներկայացել է նրա հեղինակած զգեստներով: Լուսանկարները նրանք առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ զույգին առաջարկել ենք պատասխանել մեր բլից հարցերին՝ պարզելու համար, թե որքանով են նման կամ տարբեր սիրո մասին նրանց պատկերացումները:

Մանո. Սերը… Երբ կարողանամ բացատրել` ինչ է սերը, կդադարեմ սիրել:
Սարգիս. Սերը կյանք է:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները

Մանո. Սիրել՝ նշանակում է ապրել:
Սարգիս. Սիրել՝ նշանակում է ապրել:

Մանո. Չեմ հավատում սեր առաջին հայացքից ասվածին, քանի որ սիրո հիմքում ընկած են մարդու հոգու խոր զգացմունքները:
Սարգիս. Սեր առաջին հայացքից չկա: Դա խաբուսիկ է, գուցե սիրահարվածություն լինի, բայց դրանք տարբեր զգացմունքներ են:

Մանո. Սիրահարվածները նման են աղունիկների:
Սարգիս. Սիրահարվածները նման են խենթերի:

Մանո. Մեր սիրո եղանակը հինգերորդն է, որը մենք ենք ստեղծել` ես եւ նա:
Սարգիս. Սիրո մեր եղանակն ընտանիքի ջերմաստիճանն է:

Մանո. Ինձ դուր է գալիս Սարգսի ուժը:
Սարգիս. Ինձ դուր է գալիս Մանոյի… Մանոն ամբողջությամբ:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները

Մանո. Իսկ առհասարակ, տղամարդու մեջ ինձ կարող է գրավել նրա տղամարդ լինելը, ուժը, իսկ վանել՝ թույլ լինելը եւ փնթիությունը:
Սարգիս. Իսկ առհասարակ, կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը` խելոք, վանել` անդաստիարակությունը:

Մանո. Ամուսնուս դուր է գալիս իմ կանացիությունը, համեստությունը, հանգստությունը:
Սարգիս. Մանոյին դուր է գալիս իմ ոչ մի բանը:):

Մանո. Կյանքն առանց սիրո նման է սպիտակ թղթի, որի վրա գույներ չկան:
Սարգիս. Կյանքն առանց սիրո կյանք չէ:

Մանո. Երբ սիրում ես եւ սիրված ես, ամեն բան սկսում ես սիրել` կյանքը, քեզ, աշխատանքդ:
Սարգիս. Երբ սիրում ես, ուրեմն՝ սիրում ես:

Մանո. Հանուն սիրո պատրաստ եմ գնալ բոլորին հակառակ:
Սարգիս. Հանուն սիրո միշտ պատրաստ եմ:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները

Մանո. Սիրած էակի կողքին արթնանալը նշանակում է` երջանիկ ես:
Սարգիս. Սիրած էակի կողքին արթնանալը նշանակում է` ամեն ինչ լավ կլինի:

Մանո. Սիրո մեջ աշխարհի բոլոր գույները կան՝ սեւից մինչեւ սպիտակ:
Սարգիս. Սերը վարդագույն է: 

Մանո. Իմ առաջին համբույրը նման էր երազի:
Սարգիս. Չեմ հիշում իմ առաջին համբույրը: 

Մանո. Երբ սիրում ես, պետք է ամեն օր պայքարել, փայփայել, սնել, ջրել, որ այն միշտ լինի քո սրտում եւ քո մեջ:
Սարգիս. Երբ սիրում ես, պետք է սրտով սիրես:

Մանո. Սիրո տոնը նշելու լավագույն վայրը այնտեղ է, որտեղ քեզ երջանիկ ես զգում:
Սարգիս. Սիրո տոնը նշելու վայրը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ սիրելիիդ հետ ես:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular