Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սարգսի եւ Մանոյի սիրային նոր ֆոտոշարքն ու խոստովանությունները

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Սարգսի եւ Մանոյի սիրային նոր ֆոտոշարքն ու խոստովանությունները

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների նոր լուսանկարահանման ընթացքում ռոմանտիկ, նաեւ ուրախ մթնոլորտ է տիրել: Դերասան-ամուսինները ֆոտոշարքն իրականացրել են դիզայներ Սվետլանա Բեգոյանի առաջարկով, եւ դերասանուհին ներկայացել է նրա հեղինակած զգեստներով: Լուսանկարները նրանք առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ զույգին առաջարկել ենք պատասխանել մեր բլից հարցերին՝ պարզելու համար, թե որքանով են նման կամ տարբեր սիրո մասին նրանց պատկերացումները:

Մանո. Սերը… Երբ կարողանամ բացատրել` ինչ է սերը, կդադարեմ սիրել:
Սարգիս. Սերը կյանք է:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները

Մանո. Սիրել՝ նշանակում է ապրել:
Սարգիս. Սիրել՝ նշանակում է ապրել:

Մանո. Չեմ հավատում սեր առաջին հայացքից ասվածին, քանի որ սիրո հիմքում ընկած են մարդու հոգու խոր զգացմունքները:
Սարգիս. Սեր առաջին հայացքից չկա: Դա խաբուսիկ է, գուցե սիրահարվածություն լինի, բայց դրանք տարբեր զգացմունքներ են:

Մանո. Սիրահարվածները նման են աղունիկների:
Սարգիս. Սիրահարվածները նման են խենթերի:

Մանո. Մեր սիրո եղանակը հինգերորդն է, որը մենք ենք ստեղծել` ես եւ նա:
Սարգիս. Սիրո մեր եղանակն ընտանիքի ջերմաստիճանն է:

Մանո. Ինձ դուր է գալիս Սարգսի ուժը:
Սարգիս. Ինձ դուր է գալիս Մանոյի… Մանոն ամբողջությամբ:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները

Մանո. Իսկ առհասարակ, տղամարդու մեջ ինձ կարող է գրավել նրա տղամարդ լինելը, ուժը, իսկ վանել՝ թույլ լինելը եւ փնթիությունը:
Սարգիս. Իսկ առհասարակ, կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը` խելոք, վանել` անդաստիարակությունը:

Մանո. Ամուսնուս դուր է գալիս իմ կանացիությունը, համեստությունը, հանգստությունը:
Սարգիս. Մանոյին դուր է գալիս իմ ոչ մի բանը:):

Մանո. Կյանքն առանց սիրո նման է սպիտակ թղթի, որի վրա գույներ չկան:
Սարգիս. Կյանքն առանց սիրո կյանք չէ:

Մանո. Երբ սիրում ես եւ սիրված ես, ամեն բան սկսում ես սիրել` կյանքը, քեզ, աշխատանքդ:
Սարգիս. Երբ սիրում ես, ուրեմն՝ սիրում ես:

Մանո. Հանուն սիրո պատրաստ եմ գնալ բոլորին հակառակ:
Սարգիս. Հանուն սիրո միշտ պատրաստ եմ:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները

Մանո. Սիրած էակի կողքին արթնանալը նշանակում է` երջանիկ ես:
Սարգիս. Սիրած էակի կողքին արթնանալը նշանակում է` ամեն ինչ լավ կլինի:

Մանո. Սիրո մեջ աշխարհի բոլոր գույները կան՝ սեւից մինչեւ սպիտակ:
Սարգիս. Սերը վարդագույն է: 

Մանո. Իմ առաջին համբույրը նման էր երազի:
Սարգիս. Չեմ հիշում իմ առաջին համբույրը: 

Մանո. Երբ սիրում ես, պետք է ամեն օր պայքարել, փայփայել, սնել, ջրել, որ այն միշտ լինի քո սրտում եւ քո մեջ:
Սարգիս. Երբ սիրում ես, պետք է սրտով սիրես:

Մանո. Սիրո տոնը նշելու լավագույն վայրը այնտեղ է, որտեղ քեզ երջանիկ ես զգում:
Սարգիս. Սիրո տոնը նշելու վայրը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ սիրելիիդ հետ ես:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի

«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա Էրիկը
Ամենադիտված