ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոհան Կրուիֆը մահացել է

ՍՊՈՐՏ

Այսօր 68 տարեկան հասակում մահացել է լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը: Վերջին 5 ամիսների ընթացքում կատալոնական «Բարսելոնայի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ:

«Այսօր՝ 2016 թվականի մարտի 24-ին, քաղցկեղի դեմ դժվարին պայքարից հետո Բարսելոնում իր ընտանիքի անդամներով շրջապատված մահացել է Յոհան Կրուիֆը: Մեծ տխրությամբ խնդրում ենք ձեզ հարգել ընտանիքի անձնական կյանքի իրավունքը»,-Կրուիֆի պաշտոնական կայքի հայտարարությունն է փոխանցում Marca-ն:

Յոհան Կրուիֆը 3 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»` 1971, 1973 եւ 1974 թվականներին:

Մեծ հաջողությունների հասել 1964-1973 թթ՝ «Այաքսում» եւ 1973–1978 թթ «Բարսելոնայում» հանդես գալու, ինչպես նաեւ հետագայում այդ թիմերը մարզելու տարիների ընթացքում:

Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 48 խաղի եւ դարձել 33 գոլի հեղինակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular