ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ անելու ենք, որ Հրազդանում ընտրությունները լինեն բաց, թափանցիկ. Է. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ապրիլի 17-ին Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրությունների առնչությամբ տեղի ունեցած զարգացումներից հետո ՀՀԿ-ի եւ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների շտաբերի ներկայացուցիչները դիմել են իրավապահներին եւ քաղաքական շեշտադրում չի ցանկանում տալ: Այս մասին Էդուարդ Շարմազանովն ասաց այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

Armtimes.com-ի հարցին՝ որքանո՞վ եք նորմալ համարում Հրազդանում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի շտաբի հայտարարությունը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին գաղտնի նկարահանելու երեւույթը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մի գործընթաց, որն այլեւս գտնվում է իրավական տիրույթում մեկնաբանելու կարիք չկա իմ կողմից, որովհետեւ մենք գիտենք թե՛ պարոն Փաշինայնը, եւ թե՛ պարոն Դանիելյանը դիմել են կամ գոնե նրանց վստահված անինք դիմել են համապատասխան իրավապահ մարմիններին եւ իմ գործունեության պրակտիկայում չկա նման դեպք, որ ես իրավական տիրույթում գտնվող խնդիրներին որեւէ քաղաքական շեշտադրումներով գնահատակ տամ: Ես ձեռնպահ կմնամ:

Ամեն դեպքում Հրազդանում, Սպիտակում էլ կան ընտրություններ, մենք ամեն ինչ անելու ենք, շահագրգռված ենք նախ եւ առաջ, որ ընտրությունները լինեն բաց, թափանցիկ, ժողովրդավարական, ազատ ու մրցակցային: Սա մեզ համար շատ կարեւոր է եւ մեզ համար կարեւոր է, որպեսզի ընտրությունների որակն այդ ՏԻՄ ընտրությունների ընթացքում լինեն բարձեր»:

Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ նոր կուսակցություն ստեղծելով ինքը փորձելու է մտքի հեղափոխություն իրականացնի, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չեմ կարծում, որ մենք ԳՄ նիստից հետո պետք է քննարկենք հերթական ընդդիմադիր գործչի մտքերը: Մտքեր են, կարող է քամու տատանումներ լինեն, ես չեմ պատրաստվում ամեն մի տատանման մասին այսօր այստեղ գնահատական տալ: Իր իրավունքն է: Չեմ մեկնաբանում, ավելի լուրջ հարցեր կան մեկնաբանելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular