ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Գրիգորյանի անակնկալը կնոջ տարեդարձին

ՖՈՏՈ

Tert.am Life գրում է.

Երգիչ Արսեն Գրիգորյանն օրերս ընտանիքի, ընկերների ու մտերիմների հետ անմոռանալի տոն է դարձրել կնոջ՝ Ջուլիայի ծննդյան տարեդարձը։ Երգիչը  Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ կնոջ համար անակնկալ էր պատրաստել։

 

Վերջին շրջանում ԱՄՆ–ում գտնվող երգիչը նախորդ ամիս Tert.am Life–ին ասել էր, որ շատ է ցավում, որ ներկա չի եղել որդու 5–ամյակին, կփորձի Հայաստանում լինել, գոնե, կնոջ և դստեր տարեդարձներին։ Ջուլիայի համար անակնալ էր, որ ամուսինը փոխել է տոմսերը և մեկ օր շուտ եկել Հայաստան։

 

«Նախորդ տարի ներկա չէի կնոջս ծննդին, այս տարի էլ ԱՄՆ-ում էի, որոշեցի գործուղումից շուտ վերադառնալ, որպեսզի ներկա լինեմ Ջուլիայի տարեդարձին»,- ասաց երգիչը, ում հաջողվել է զարմացնել կնոջը։

 

 

Երգիչը պատմեց, որ կնոջ տարեդարձի խնջույքը տանն են անցկացրել` ամենամտերիմ մարդկանց հետ. «Ներկա էին մեր ընտանիքի անդամները, ամենամոտ բարեկամներն ու մեր ընկերները»։ Ջուլիան էլ նշեց, որ իրենց հյուրերի ցանկն ամեն տարի տարբեր է լինում, քանի որ տոներին շատերը քաղաքում չեն։

Շարունակությունը՝  ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular