Արսեն Գրիգորյանի անակնկալը կնոջ տարեդարձին
ՖՈՏՈTert.am Life գրում է.
Երգիչ Արսեն Գրիգորյանն օրերս ընտանիքի, ընկերների ու մտերիմների հետ անմոռանալի տոն է դարձրել կնոջ՝ Ջուլիայի ծննդյան տարեդարձը։ Երգիչը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ կնոջ համար անակնկալ էր պատրաստել։
Վերջին շրջանում ԱՄՆ–ում գտնվող երգիչը նախորդ ամիս Tert.am Life–ին ասել էր, որ շատ է ցավում, որ ներկա չի եղել որդու 5–ամյակին, կփորձի Հայաստանում լինել, գոնե, կնոջ և դստեր տարեդարձներին։ Ջուլիայի համար անակնալ էր, որ ամուսինը փոխել է տոմսերը և մեկ օր շուտ եկել Հայաստան։
«Նախորդ տարի ներկա չէի կնոջս ծննդին, այս տարի էլ ԱՄՆ-ում էի, որոշեցի գործուղումից շուտ վերադառնալ, որպեսզի ներկա լինեմ Ջուլիայի տարեդարձին»,- ասաց երգիչը, ում հաջողվել է զարմացնել կնոջը։
Երգիչը պատմեց, որ կնոջ տարեդարձի խնջույքը տանն են անցկացրել` ամենամտերիմ մարդկանց հետ. «Ներկա էին մեր ընտանիքի անդամները, ամենամոտ բարեկամներն ու մեր ընկերները»։ Ջուլիան էլ նշեց, որ իրենց հյուրերի ցանկն ամեն տարի տարբեր է լինում, քանի որ տոներին շատերը քաղաքում չեն։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ