ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարները թքած ունեն վարչապետի հորդորների վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ տարվա նոյեմբերին 19-ի կառավարության նիստում նախարարներին հորդորեց չխուսափել լրագրողներից՝ նշելով, որ կառավարության նիստից հետո լրագրղները սպասում են նախարարներին, եւ անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից: «Մեր կառավարությունը որդեգրել է բաց ու թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն եւ պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»,- ասել էր վարչապետը:

Այս հորդորից անցել է չորս ամսից ավելի, եւ, հավանաբար, նախարարները մոռացել են այդ մասին: Կառավարության այսօրվա նիստից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում էին նախարարներին, որոնցից միայն երկուսը դուրս եկան կառավարության գլխավոր մուտքից: Առողջապահության ու սպորտի եւ երիտասարդության նախարարներն էին, որ գլխավոր մուտքից դուրս եկան, այդ ընթացքում էլ պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կառավարության այսօրվա նիստին բացի կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից մասնկացում էին բոլոր նախարարները: Հանուն արդարության նշենք, որ բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարները սովորաբար գլխավոր մուտքից են դուս գալիս, բայց ինչպես այսօր պարզվեց, նրանք եւս մոռացության են տալիս վարչապետի հորդորները:

Ի դեպ, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներն ընդհանրապես հիմնական մուտքից դուրս չեն գալիս: Կարելի է կարծել, որ նրանք նախարարիներին ուղղված հորդորներն ուղիղ իմաստով են հասկացել եւ չլինելով նախարար՝ լքում են կառավարությունը ետնամուտքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular