ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիվանդանոցից հայտնում են, որ ոստիկանների հետ բախման ժամանակ վնասված կնոջ վիճակը նորմալ է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետեւանքով վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը, մեզ տեղեկացրին, որ կնոջ վիճակը նորմալ է:

Հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Ռոբերտ Օրդուսյանը քիչ առաջ մեր թղթակցին փոխանցեց, որ Ռուզաննա Եղնուկյաը ենթարկվել է հետազոտության, որեւէ լուրջ վնասվածք չունի, միայն գլխի վրա՝ ճակատի շրջանում բաց վերք կա:

Մեր հարցին՝ վերքը կարվե՞լ է, Օրդուսյանը բացասական պատասխան է տվել:

Հիշեցնեք, այսօր Մաշտոցի պողոտայում բախում էր տեղի ունեցել ոստիկանների եւ «Նոր Հայաստան» շարժման անդամների միջեւ, որի հետեւանքով շարժման անդամներից Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում վնասվածք էր ստացել եւ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել:

Թե ով վնասեց կնոջը՝ այս պահին դեռեւս պարզ չէ: Շուրջ 10 րոպե նա արնահոսող գլխով պառկած էր ասֆալտին: Հայտնի է, որ «Նոր Հայաստանի» անդամների ակցիայի պահանջը Գեւորգ Սաֆարյանի ազատությունն է: Ակցիայի մասնակիցները մեխով շղթաներ էին ամրացրել գետնին եւ իրենց շղթայել էին գետնին:

Ականատես կանանցից մեկը պնդում էր, որ Ռուզաննա Եղնուկյանին վնասել է ոստիկանը՝ ոտքով հարվածելով:

«...երբ որ կինը նստած է ու համոզում է թեկուզ այդ տղամարդկանց, որ վեր կենան, ինքը ոտքով, քացով խփում է պառկած կնոջը եւ ճակատը բաց է անում»,- պատմում էր կինը:

Լրագրողի ճշտող հարցին՝ ոստիկա՞նն է վնասել Ռուզաննա Եղնուկյանին՝ կինը պատասխանում է. «Այո, մենք պարոն Օսիպյանին (Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան-խմբ.) հենց նոր ցույց տվեցինք, թե դա որ ոստիկանն էր»,- ասաց նա:

Ի տարբերություն ակցիայի մասնակիցների՝ Վալերի Օսիպյանը պնդում էր, որ Ռուզաննա Եղնուկյանը վնասվել է ակցիայի մասնակիցների հրմշտոցի հետեւանքով։ «Նրանք իրենց ամրացված շղթաները մեխերով ամրացրել են ասֆալտին, երբ ոստիկանները փորձել են ազատել փողոցը, ակցիայի մասնակիցները, հրելով մեկը մյուսին, այդ վնասվածքը ստացել են»,- ասում էր Օսիպյանը:

Հիշեցնենք, ակցիայի ընթացքում տասնյակ ակտիվիստներ էին բերման ենթարկվել ոստիկանություն, այդ թվում՝ «Նոր Հայաստանի» անդամներ Կարո Եղնուկյանը, Սյուզի Գեւորգյանը, Գագիկ Եղիազարյանը, Հովհաննես Ղազարյանը:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցած տեղեկությունների, բերման ենթարկվածները 14-ն են: Նրանց մի մասն արդեն ազատ են արձակվել:

 

Լուսանկարներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular