Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հիվանդանոցից հայտնում են, որ ոստիկանների հետ բախման ժամանակ վնասված կնոջ վիճակը նորմալ է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետեւանքով վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը, մեզ տեղեկացրին, որ կնոջ վիճակը նորմալ է:

Հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Ռոբերտ Օրդուսյանը քիչ առաջ մեր թղթակցին փոխանցեց, որ Ռուզաննա Եղնուկյաը ենթարկվել է հետազոտության, որեւէ լուրջ վնասվածք չունի, միայն գլխի վրա՝ ճակատի շրջանում բաց վերք կա:

Մեր հարցին՝ վերքը կարվե՞լ է, Օրդուսյանը բացասական պատասխան է տվել:

Հիշեցնեք, այսօր Մաշտոցի պողոտայում բախում էր տեղի ունեցել ոստիկանների եւ «Նոր Հայաստան» շարժման անդամների միջեւ, որի հետեւանքով շարժման անդամներից Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում վնասվածք էր ստացել եւ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել:

Թե ով վնասեց կնոջը՝ այս պահին դեռեւս պարզ չէ: Շուրջ 10 րոպե նա արնահոսող գլխով պառկած էր ասֆալտին: Հայտնի է, որ «Նոր Հայաստանի» անդամների ակցիայի պահանջը Գեւորգ Սաֆարյանի ազատությունն է: Ակցիայի մասնակիցները մեխով շղթաներ էին ամրացրել գետնին եւ իրենց շղթայել էին գետնին:

Ականատես կանանցից մեկը պնդում էր, որ Ռուզաննա Եղնուկյանին վնասել է ոստիկանը՝ ոտքով հարվածելով:

«...երբ որ կինը նստած է ու համոզում է թեկուզ այդ տղամարդկանց, որ վեր կենան, ինքը ոտքով, քացով խփում է պառկած կնոջը եւ ճակատը բաց է անում»,- պատմում էր կինը:

Լրագրողի ճշտող հարցին՝ ոստիկա՞նն է վնասել Ռուզաննա Եղնուկյանին՝ կինը պատասխանում է. «Այո, մենք պարոն Օսիպյանին (Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան-խմբ.) հենց նոր ցույց տվեցինք, թե դա որ ոստիկանն էր»,- ասաց նա:

Ի տարբերություն ակցիայի մասնակիցների՝ Վալերի Օսիպյանը պնդում էր, որ Ռուզաննա Եղնուկյանը վնասվել է ակցիայի մասնակիցների հրմշտոցի հետեւանքով։ «Նրանք իրենց ամրացված շղթաները մեխերով ամրացրել են ասֆալտին, երբ ոստիկանները փորձել են ազատել փողոցը, ակցիայի մասնակիցները, հրելով մեկը մյուսին, այդ վնասվածքը ստացել են»,- ասում էր Օսիպյանը:

Հիշեցնենք, ակցիայի ընթացքում տասնյակ ակտիվիստներ էին բերման ենթարկվել ոստիկանություն, այդ թվում՝ «Նոր Հայաստանի» անդամներ Կարո Եղնուկյանը, Սյուզի Գեւորգյանը, Գագիկ Եղիազարյանը, Հովհաննես Ղազարյանը:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցած տեղեկությունների, բերման ենթարկվածները 14-ն են: Նրանց մի մասն արդեն ազատ են արձակվել:

 

Լուսանկարներն՝ այստեղ

Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 18:00-նՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներովԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան
Ամենադիտված