ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն րոպե կարող է լուրջ զարգացումներ լինեն. Ալեք Ենիգոմշյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արդեն 32 ժամից ավելի է, որ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբին չի տրվում էլեկտրական հոսանք, սնունդ, բժշկական ծառայություն. գիշերվանից սկսած նաեւ հեռախոսակապ չունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, Խորենացի փողոցում տեղի ունեցած բացօթյա ասուլիսի ժամանակ նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, սա իշխանությունների կողմից սրացման քայլեր են: «Նախօրեին փորձ է արվել մոտենալ տարածքին եւ պատ քանդել: Այս առավոտ սրացման եւ մթնոլորտի թեժացման քայլ է արվել. ռազմական ուղղաթիռը ցածրից թռել է ՊՊԾ տարածքում: Սա ցույց է տալիս, որ վարչախումբը հակված չէ խաղաղ մթնոլորտում շարունակել բանակցությունները: Նման ճնշումներով միայն վտանգավոր սրացման ուղղությամբ են գնում: Ամեն րոպե կարող է լուրջ զարգացումներ լինեն: Մենք միայն հույս ունենք, որ ողջամտությունը կտիրապետի վարչախմբի մոտ եւ նրանք չեն գնա հայ տղաների եւ հայ ոստիկանների արյունահեղությանը»,-ասել է նա:

Այնուհետեւ համակարգող խորհրդի նախաձեռնող խմբի անունից հայտարարություն է ընթերցել Ալբերտ Բաղդասարյանը: Նա նշել է, որ «Սասնա ծռեր» խումբը դիմել է ժողովրդի ապստամբությունից բխած իրավունքի իրացմանը, իսկ իշխանությունները խախտելով բոլոր միջազգային նորմերը, փորձում են տղաներին մատնել սովամահության:

«Թափված ամեն կաթիլ արյան համար, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ՝ անկախ նրանից թե ում արյունն է դա լինելու:

Առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի մինչեւ այսօր ժամը 20.00-ն լուծվեն ապստամբ «Սասնա ծռերի» սննդի, ջրի, դեղորայքի եւ բուժօգնության հարցերը:

Հայ ժողովրդին կոչ ենք անում այսօր ժամը 20-ին հավաքվել Խորենացի փողոցում եւ քննարկել հետագա քայլերը:

Դիմում ենք օտարերկրյա դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, Կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն խնդիրը բանակցությունների ճանապարհով խաղաղ լուծելու համար:

Մենք կսկսենք անհնազանդության գործընթաց, զինված հակամարտությունը կտեղափոխենք քաղաքացիական դաշտ, քաղաքական հարթություն: Երեւանում կստեղծենք բազմաթիվ օջախներ»,-հայտարարել է Բաղդասարյանը:

Նշենք, որ շուրջ 200 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:

Հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular