ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում տարածքներ հանձնելու խնդիրը քննարկվո՞ւմ է բանակցություններում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արդեն 5-րդ օրն է, ինչ ողջ Հայաստանն ու հայությունը շնչում, ապրում է Խորենացի փողոցով, եթե անգամ ոչ ֆիզիկական ներկայությամբ: Եվ չնայած առաջին օրը «Սասնա ծռեր» խմբավորումն իրենց հստակ պահանջները ներկայացրին, այն է՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղաքական բանտարկյալներին ազատ արձակել, Սերժ Սարգսյանի հրաժարական, բայց արդեն երկու օր է, շունչներս պահած սպասում ենք այդ բանակցությունների «երրորդ տարբերակին», որը 7 փականի տակ է պահվում թե իշխանությունների, թե ապստամբների կողմից:

Մի փոքրիկ զրույց ունեցանք ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ, ով թեկուզ խուսափողական, բայց այնուամենայնիվ մի քանի հարցերի պատասխանեց:

-Պարոն Ենիգոմշյան, բանակցությունները ո՞ր փուլում են գտնվում, ի՞նչ նորություններ կան:

-Այս վերջին օրերի իմ ասածներին ոչինչ ավելացնելու չունեմ, հետևություն անելը մնում է Ձեզ:

-Այնուամենայնիվ, այս պահին բանակցային պրոցես որպես այդպիսին ընթանո՞ւմ է:

-Բանակցություն եղել է իհարկե, բայց կա այն, ինչ կա:

-Այս օրերի իրադարձությունները կարծես ստվերել են Ղարաբաղում տարածքներ հանձնելու խնդիրը, որը դնում էին հենց նրանք, բանակցություններում դա քննարկվո՞ւմ է:

-Դա արդեն բանակցությունների խնդիր է:

-«Սասնա ծռերի» տղաները երաշխիքների պահանջ դրե՞լ են իրենց մասով:

-Ոչ, իրենք իրենց անձերի նկատմամբ ոչ մի բան չեն ներկայացնում, իրենց անձերը չեն... մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար են:

-Ճի՞շտ ենք հասկանում, որ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն այլևս օրակարգում չէ:

-«Սասնա ծռերի» պահանջների պահով իրենք մնում են իրենց պահանջների վրա, պահանջները մնում են նույնը: Տարբեր հարց է դա բանակցությունների թեմա՞ է , թե՞ ոչ, դա արդեն ուրիշ հարց է: Բայց իրենց պահանջների մեջ շարունակում է մնալ, ինչ-որ եղել է, մնում է:

-Երեկվա Խորենացու դեպքերն ինչպե՞ս եք գնահատում:

-Իհարկե չպիտի ասեմ դրական եմ գնահատում, դա բնական եմ գնահատում և այդպես պիտի լիներ, չէր կարող այլ կերպ լիներ: Դա ցույց է տալիս, որ ժողովրդի համար հազարավոր-բազմահազարավոր մարդկանց համար այդ տղաները ահաբեկիչներ չեն, ահաբեկիչներ են նրանք, ովքեր փորձում են ահաբեկել ժողովրդին, ահաբեկել են ժողովրդին: Եվ երեկվա ոստիկանության ցուցաբերած այդ պահվածքը հերթական ապացույցն է միևնույն փաստի և նույն իրականության:

Ի դեպ, նշենք, որ մամուլում շրջանառվում էր, թե «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռեր» զինված խմբի, ԱԱԾ-ի ներկայացուցիչների և Ժիրայր Սէֆիլյանի միջև ընթացող բանակցությունների ընթացքում Սեֆիլյանի կողմից առաջարկված երրորդ տարբերակը վերաբերվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն տեղեկությունները հետագայում հերքվեցին: 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular