ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով առաջին նիստի օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկ եւ նրա երկու ընկերների սպանության գործով առաջին նիստի օրը հայտնի է: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 30-ին ժամը 12:00-ին նշանակվել է այս գործով առաջին դատական նիստը: Գործը քննվելու է նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Սույն գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործը մարտի 12-ին ուղարկվել է դատարան:

Երրորդմասցի Լյովիկն ու նրա երկու ընկերները սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում: Սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Վահան Հակոբյանը («Գաստիկ» մականունով), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը (Ծգլ): Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է սույն գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը որի համաձայն՝ գործով երեք մեղադրյալները Գաստիկը, Ծգլեն եւ Տլեն՝ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք: Ըստ այդմ՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկի,-հեղ.), Դրաստամատ Թադեւոսյանի (Դերո մականունով) եւ Մեսրոպ Նազարյանցի (Բարաքցի Մոս) ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին եւ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով երեք մեղադրյալներն են չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը եւ նախաքննության ողջ ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալուց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular