ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարզ լճում» տեղակայված պահնորդական ընկերության հենակետի վրա կրկին հարձակվել են ու ծեծի ենթարկել աշխատակցին. կան կասկածյալներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օբյեկտների և տարածքների պրոֆեսիոնալ պահպանություն և պահնորդական ծառայություն մատուցող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության վրա հարձակում է տեղի ունեցել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հոկտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը  մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» տեղամասում տեղակայված պահնորդական ընկերությանը պատկանող անշարժ հենակետի վրա: Այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ծեծի են ենթարկել պահնորդական ընկերության աշխատակցին: Վերջինս վնասվածքներ է ստացել»,-ասաց Ջանոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, կասկածյալները ներկայացել են ոստիկանություն:

Էդգար Ջանոյանն ասաց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
 
Նշենք, որ ընկերության Ֆեյսբուքի էջում ևս հրապարկում է եղել հարձակման մասին:

«Քիչ առաջ տեղի ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նման միջադեպ գրանցվել էր նաև հոկտեմբերի 13-ին. մի խումբ քաղաքացիներ վեճի էին բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության անվտանգության աշխատակիցների հետ:

Ոստիկանությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 20։50-ին ահազանգ էր ստացել, որ անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հենակետին, վիճաբանել ծառայությունն իրականացնող անձանց հետ, ինչի ընթացքում անհայտ անձը հրկիզել է հենակետին կցված վագոն տնակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular