ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին. Էդվարդ Միլիտոնյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գնացել էին զոհվելու, թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին, ոչ թե հայ մարդ սպանեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արտահայտվեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով տեսակետին, թե զինված խումբը, որը հուլիսի 17-ին հարձակում էր գործել ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա, գնացել է գիտակցված մահվան: Միլիտոնյանը նաեւ ընդգծեց, որ քրիստոնյային վայել չէ մարդ սպանելը:

«Այդ մարդիկ պետք է հանձնեն զենքերը եւ չվտանգեն իրենց ու մյուսների կյանքը: Մենք պետք է քրիստոնեական ոճով առաջնորդվենք: Մենք դատապարտում ենք իսլամիստ ահաբեկիչներին: Քրիստոնյա լինելով իրավունք չունենք մարդ սպանել:

Մի մասն ասում է ոստիկանները կրակեցին, մյուս մասն ասում է՝ զինված խումբն է կրակել: Այդ երկու «նրանք»-ը մենք ենք. երկու մասի բաժանվելով, իրար ուտելով՝ հայն ինքն իրեն է ոչնչացնում: Սեֆիլյանին ազատելու համար ուրիշին սպանելը սխալ է եւ տաք ուղեղի արգասիք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ցավալի է, երբ ազատամարտիկին սպանում են ազամարտիկ ընկերները:

Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի համար պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ արյունահեղություններ չլինեն, եւ այս դեպքերը որեւէ ազդեցություն չունենան Ղարաբաղի հարցի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular