ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ հոգով յոթանասուն հոգու ախորժակ ունեք. Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ հարգարժան ընդդիմադիր գործիչներ «կոնսենսուս», «կոնսոլիդացիա» եւ «ուլտիմատում» բառերը շփոթել են, կոնսենսուսը չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի, մենք պետք է հալած յուղի պես ընդունենք եւ հակառակը, մենք ինչ ասենք, ընդդիմությունն ընդունի: «Կոնսենսուս» նշանակում է, որ նստենք քննարկենք, եւ համաձայնության գանք ռեալ առաջարկությունների շուրջ»,- այս մասին այսօր ԱԺ-ի պետաիրավական հարցրի մշատական հանձնաժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հակադարձելով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին:

Անդրադառնալով ընդդիմության հիմնական պահանջներից մեկին՝ ընտրությանը մասնակցած անձանց ստորագած ցուցակների հրապարակմանը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Խոսքը ծանոթացման մասին չէ, բայց կարող են ծանոթանալ եւ քաղվածք վերցնել, որն է փոխզիջումը, բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք հնարավորություն ընձեռել ծանոթանալու վստահված անձերին եւ եթե այս կամ այն ուժը, որ չունի վստահված այնքան անձ, որին վստահում է, կներեք դրանում ո՛չ ՀՀԿ-ն է մեղավոր, ո՛չ իշխանությունն է մեղավոր, ո՛չ Դավիթ Հարությունյանը, ո՛չ էլ Հովհաննես Սահակյանը: Բա որ ձեր վստահված անձին չեք վստահում, էս ի՞նչ քաղաքական ախորժակով եք գնում ընտրությունների, յոթ հոգով յոթանասուն հոգու ախորժակ ունեք»:

Լրագողների եւ դիտորդների իրավունքների սահմանափակման դրույթի մասին էլ ՀՀԿ խոսնակն ասաց. «Բայց կա պրոբլեմ չէ՞, եղել են դեպքեր, երբ չակերտավոր լրագրողներ են բերվել: Մենք ունենք 100-ից ավելի կայքեր, բազում թերթեր, հեռուստատեսություններ, ո՞նց եք ֆիզիկապես պատկերացնում, որ 50 լրագրող մի տեղամասում լինի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular