ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածքները հանձնվելու են ոչ թե ստորագրությամբ, այլ պատերազմի միջոցով. Հայկ Մարտիրոսյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որեւէ մեկը թող չակնկալի, որ տարածքները հանձնվելու են ստորագրությամբ, կարող են հանձնվել պատերազմի ընթացքում։ Այս մասին այսօր ԼՂՀ հակամարտության վերաբերյալ Արցախում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Վերջին շրջանում տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օդում դավաճանության ուրվականն է շրջում։ Առանձին պատգամավորներ սկսել են խոսել Արցախի անկախության ճանաչման դիմաց տարածքները հանձնելու մասին։ Իսկ ինչու է մեզ պետք, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, բոլորովին պետք չի։ Արցախը ազատագրված տարածք է, Արցախը պատմական Հայաստանն է եւ պիտի միացվի Հայաստանին, ի՞նչ է, մենք թշնամուց, որին հաղթել ենք, աղերսում ենք, որ ճանաչի՞ մեր հաղթանակը, եւ դրա համար պատրաստ ենք պարտվե՞լ, մեր հաղթանակի երաշխիքը, որը հողն է, վերադարձնե՞լ»,-ասել է Հայկ Մարտիրոսյանը։

Վերջինս նշել է, որ որեւէ մեկը թող չակնկալի, որ տարածքները հանձնելը կլինի ստորագրությամբ, որին դեմ լինեն կամ ոչ, այլ պատերազմի ժամանակ։

«Որեւէ մեկը թող ակնկալիք չունենա, որ տարածքները հանձնվելու են ստորագրությամբ։ էսպիսի վարկած կա, որին կարելի է հավատալ, կարելի է չհավատալ, որ ազատագրված տարածքները կարող են հանձնվել առաջիկա պատերազմի ընթացքում, իսկ այն որ պատերազմ լինելու է, դա անկասկած է։ Քանի որ հռչակվել է, որ զինվորի կյանքը ամենամեծ սրբությունն է հողից առավել սրբություն, բացառված չէ, որ այս մտայնությունը, որ այսօր քարոզվում է, դառնա գերիշխող, պատերազմի ժամանակ որոշ անձանց կամ գործիչների կողմից հայտարարվի, որ հսկայական կորուստներ են լինում, տարածքները պետք է հանձնենք կամ չկարողացանք պահել հսկայական կորուստներ ունեցանք։ Սա է հիմնական խնդիրը, որի շուրջ պետք է կենտրոնանանք, դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»,-ասել է քաղաքագետը։

Վերջինս շեշտել է, որ այժմ բանակցությունների սեղանին դրված է ավելի վատ փաստաթուղթ, քան կազանյանն էր։

«Կազանյան փաստաթղթին էր սովորաբար հղում արվում ու ասվում՝ ձեւական փաստաթուղթ էր եւ մենք իրականում տարածքներ չենք հանձնելու։ Այսօր ունենք առավել վատ փաստաթուղթ սեղանին, որը նոր տարբերակն է եւ դրա շուրջ ընթանում են բանակցություններ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular