ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարպիս Թիթիզյանի «Հայաստան» նախագծի փայլուն իրականացումը Գաբի Գալոյանի բեմական կատարելությամբ. տեսանյութ

ՄՇԱԿՈՒՅԹ

PAST.am-ը գրում է.

Օրերս Երևանի ժամանցի վայրերից մեկում երգչուհի Գաբի Գալոյանը փայլեց իր բեմական կատարելությամբ: «GLOBAL ARTS» ընկերության և «LEVON TRAVEL» կազմակերպության նախագահ`  ամերիկաբնակ Կարպիս Թիթիզյանը հերթական անգամ չէր սխալվել՝ տաղանդաշատ Գաբիին, կենդանի նվագախմբի հետ միասին ներկայացնելու երևանաբնակ հասարակությանը:

Լեփ- լեցուն սրահում մեծամասնություն էին կազմում նաև սփյուռքահայ գործարարներ ու անվանի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար կատարումների արանքում բրավոներ էին բացականչում: Ռեժիսյոր Արթուր Մանուկյանը՝ ով պատասխանատու էր համերգի իր հատվածի համար, գեղեցիկ կերպով ներկայացրեց «Հայաստան» երգի էկրանավորված տարբերակը : Մենահամերգը կուլմինացիոն գագաթնակետին հասավ, երբ երգչուհին հանդիսականին հայտարարեց, որ կկատարի իր երգացանկի ֆավորիտ երգերից մեկը, որն իրեն սովորեցրել է պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը: Երգի կատարումն արժանացավ ծափողջույնների ու բուռն արձագանքների : Վայելքի րոպեները ավարտին էին հասնում և բերում նրան, որ հրավիրյալները կամենային արտահայտվել :Թերևս ներկայացնենք մի քանի պատվավոր հյուրերի կածիքներն ու տպավորությունները :

Արսեն Գրիգորյան (Մրո ), ով նաև զուգերգով հանդես եկավ և միաժամանակ որպես երաժշտագետ մասամբ օգնել էր Գաբիին երգացանկի ընտրության հարցում ` բծախնդիր կերպով ընտրելով հայ մաքրամաքուր երաժշտության ամենաթանկ գոհարները :

«Շատ եմ հավանում Գաբիի ձայնային տվյալները, կատարողանությունը : Երգարվեստում նա ճիշտ ճանապարհի վրա է , հետագայում կունենա ձեռագիր , որը հատուկ կլինի միայն իրեն : Երգացանկը հարուստ էր , բազմաբովանդակ , ինքը նաև մտածող, խորհրդատվություն հարցնող անհատ է : Երգիչ լինելու համար միայն աստվածային շնորհը բավարար չէ , աշխատասիրություն է պետք, որը նրա մոտ առկա է»:

Միքայել Պողոսյան.  

«Ընդհանրապես երգը , մշակույթը , հայ մարդու և ազգապահպանման համար շատ կարևոր դեր է ունեցել : Ներկայիս հայ երգը վերածվել է խառնիճաղանջության ու ահա հայտնվել է մի երգչուհի՝ Գաբին և պրոդյուսերական գրագետ աշխատանքի արդյունքում ճիշտ ուղղության վրա է նրա գործունեության սկիզբը: Էթնո - փոփը իրենն է լիովին : Երկու ժամից ավել մեզ պահեց վայելքի մեջ : Ամեն ինչ ներդաշնակ էր բեմում` կիրթ խոսք , արտիստիկ պահվածք , անմիջականություն և լավ ու նոր երաժշտական մեկնաբանություն՝ արդեն իսկ մեր լսած երգերի: Ես նրան ասացի , որ ուխտ վերցնի , որպեսզի երգի միայն հայալեզու ու հայկական ակունքային երգեր : Լավ կլինի այդ առաքելությունը կատարի , այդկերպ կլինի եզակի արվեստի այդ ճյուղում»:

Աշոտ Ղազարյան .

«Նա փայլուն ներկայացրեց մեր հայկական երգը , որը հարուստ է և ունի ճյուղեր: Հանդիսատեսը երաժշտական խրախճանքի մեջ էր : Շնորհակալություն Global Arts - ի տնօրեն Կարպիս Թիթիզյանին մեզ՝ ժող. երգի հոգևոր ուժը փոխանցելու համար»:

ՀՕՄ - ի պատասխանատու Ջասիկ Բունիաթյան.

«Արտակարգ , եզակի ձեռնարկ էր , հայկական հոգի , եռանդ , ուժ կար , որը մեզ էր փոխանցվում: Ժողովուրդը խանդավառված էր , ապրում էին երգով : Մենք 120 հոգով եկել ենք Երևան և ուրախ ենք մենահամերգին ներկա լինելու համար : Ընդհանրապես Կարպիսը տեղյակ մեկն է այդ երաժշտական ոլորտից ու հրաշալի կերպով՝ ճիշտ ընտրված երգչուհին, մեզ պահեց հաճելի զգացողությունների մեջ: Շատ թովչանքով , գրավիչ հատկանիշներով օժտված աղջիկ էր , ղեկավարում էր բեմը , լուսավոր ապագա է սպասվում նրան»:

Past.am-ը մեծ առաջընթաց է մաղթում երիտասարդ երգչուհուն, ում առաջին մենահամերգը ամենաբարձր գնահատականների արժանացավ հանդիսատեսի կողմից: Հավելենք, որ Գաբի Գալոյանը «Հայաստան» նախագծով մենահամերգների է մեկնելու ԱՄՆ նաև Արցախ և այլ սփյուռքահայ գաղթօջախներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular