ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցիներին դուրս են հանել խանութից. տուրիզմ են «զարգացնում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում տուրիզմը «զարգացնելու» նոր մեթոդ են սկսել կիրառել: Այժմ որոշ խանութների «տերեր» զբոսաշրջիկ «կպցնելու» փոխարեն, նրանց պարզապես դուրս են հանում:

Նման դեպքի երկու օր առաջ ականատես է եղել Ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանը: Նա տեսել է, թե ինչպես են Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում իրանցի զբոսաշրջիկներին: Ականատեսը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զբոսաշրջիկները ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չեն տվել ներս մտնել: «Մի ցավալի, անհանգստացնող ու նյարդայնացնող դեպքի եմ ականատես եղել: Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում էին իրանցի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկները միջին տարիքի տղամարդիկ էին՝ իրենց կանանց ու երեխայի հետ: Մարդիկ ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Գոռգոռալով, հրմշտելով՝ հեռացնում էին խանութի մոտից: Իրանցիների արտաքին տեսքից, ինչպես նաեւ սահուն անգլերենից հասկացվում էր, որ կիրթ, գրագետ ու «աշխարհ տեսած» մարդիկ էին: Խեղճերը ապշած այս ու այն կողմ էին նայում, հարցնում, թե ինչի չի կարելի ներս մտնել՝ ի պատասխան լսելով խանութի անվտանգության աշխատակցի անհոդաբաշխ «no enter»-ը:

Երբ աշխատակցին հարցրեցի, թե ինչի ներս չի թողնում, նա ասաց, որ տնօրինության կարգադրությունն է «գող պարսիկներին» ներս չթողնել: Այն հարցին, թե որտեղի՞ց են հասկացել, որ պարսիկները, եւ հատկապես այս մարդիկ գող են, նա պատասխանեց, որ սաղ պարսիկներն էլ գող են ու իրենց խանութ պիտի չմտնեն»: Միջադեպին ականատես Յաշա Սոլոմոնյանը փորձել է զրուցել իրանցիների հետ: Վերջիններս պատմել են, որ առաջին անգամ են Հայաստանում եւ սա առաջին միջադեպը չէ, որ տեղի է ունեցել իրենց հետ. «Զրուցակիցս բժիշկ էր ու երկար տարիներ սովորել էր արտերկրում: Փորձեցի վիճակը մեղմել՝ ասելով, որ սա Երեւանի ամենավատ խանութն է, շատ վատ սպասարկում ունեն, եւ տեղացիներն էլ են խուսափում այստեղից առեւտուր անել: Իսկ այլայլված եւ վիրավորված տղամարդն ասաց, որ արդեն երկրորդ օրն է Երեւանում են, ապրում են կենտրոնի հյուրանոցներից մեկում, եւ սա արդեն երրորդ դեպքն է իրենց հետ: Մի խանութում էլ անգամ կնոջ պայուսակն են դուրս գալուց ստուգել: Իհարկե, ոչինչ չեն գտել, ու անգամ ներողություն էլ չեն խնդրել...»,-գրառել է օգտատերը:

Մեզ հայտնի դարձավ, որ խանութը, որտեղ իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերել «Ռեյմա» հայտնի բրենդային խանութն է եղել: Երեկ ողջ օրը չհաջողվեց խանութի տնօրինությունից պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ: Խանութի աշխատակիցները միայն նշում էին, որ ոչ տնօրենը եւ ոչ էլ խանութի մենեջերը տեղում չեն:

Սույն միջադեպի շուրջ զրուցեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ: Վերջինս նախ հորդորեց համաքաղաքացիներին այս կամ այն միջադեպը չդարձնել հանրային քննարկման առարկա եւ չներկայացնել որպես հանրային կարծիք. «Մանավանդ ճշտված լուրերի դեպքում: Որեւէ անձի կատարած արաք կամ իրավախախտում չվերագրել ազգին: Մեկ-երկու դեպքեր ամեն երկրում, ամեն մարդու հետ էլ կարող է պատահել: Մի բան չմոռանանք, որ Իրանից Հայաստան այցելությունները գնալով ավելանում են: Իրանում ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր՝ ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում իրանական շուկայում: Դա է փաստում նաեւ այցելությունների թվի աճը: Եթե Հայաստանից իրանցիները դժգոհ վերադառնան, բնականաբար մենք նման աճ չենք ունենա: Իրանցիները Հայաստանում իրենց ընդունված են զգում: Հայերը հայտնի են աշխարհում իրենց լեգենդար հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ եւ մենք չպետք թույլ տանք չմտածված արտահայտություններով, մեկ-երկու մասնավոր դեպքեր հանրայնացնելով բացասաբար անդրադառնանք ինքներս մեր նկարագրի վրա եւ ստվեր գցենք բարեկամ ժողովուրդների հարաբերությունների վրա: Իհարկե, դա կախված է մեր ծառայությունների որակից, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցանկացած զբոսաշրջիկ իրեն լավ զգա Հայաստանում»,-այսպես ներկայացրեց Ապրեսյանը:

Մեր դիտարկմանը, որ հրապարկվածը ոչ թե չճշտված տեղեկություններ են այլ ականատեսի պատմածը, Ապրեսյանը ասաց, թե իր աշխատակիցները փորձել են կապ հաստատել խանութների հետ. «Խանութից հերքվել է, որ նման միջադեպ է եղել: Դեռ ճշտված չեն 100 տոկոսանոց չեն առավելեւս չպետք հանրայնացնել: Կա նաեւ մեկանաբանությունր, չմտածված արտահայտություններ՝ ուղղված զբոսաշրջիկների դեմ: Սա սազական չէ հայ ազգին»: Մեր հարցին, թե նման մեկնաբանությունները, կարո՞ղ են ազդել զբոսաշրջության վրա, նա ասաց, որ չի կարծում, եթե դա չհանրայնացվի. «Եթե մենք մեկ-երկու լոկալ կարգի հարցեր հանրայնացնենք՝ մանավանդ այդպիսի չստուգված տվյալներ, իհարկե, կարող է ազդել»: Մյուս հարցին, թե սույն միջադեպը ռասիզմի դասական դրսեւորո՞ւմ չէ, զբոսաշրջության վարչության պետն ասաց. « Ոչ, ես նորից եմ ասում, չի կարող Հայաստանում լինել ռասիզմի դրսեւորում, մեկ-երկու միջադեպերին այսպիսի գնահատական մի տվեք: Դա կարող է լինել մեկի ոչ պրոֆեսիոնալ, չմտածված արարք, եթե թույլ չտա ծառայություններից օգտվել, դա իհարկե, բացասաբար կանդրադառնա հենց իրենց բիզնեսին»: Մեխակ Ապրեսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ 2015 թվականին 2014-ի հետ համեմատ շուրջ 20 տոկոսով աճել է իրանցի զբոսաշրջիկների թիվը:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular