Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրանցիներին դուրս են հանել խանութից. տուրիզմ են «զարգացնում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում տուրիզմը «զարգացնելու» նոր մեթոդ են սկսել կիրառել: Այժմ որոշ խանութների «տերեր» զբոսաշրջիկ «կպցնելու» փոխարեն, նրանց պարզապես դուրս են հանում:

Նման դեպքի երկու օր առաջ ականատես է եղել Ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանը: Նա տեսել է, թե ինչպես են Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում իրանցի զբոսաշրջիկներին: Ականատեսը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զբոսաշրջիկները ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չեն տվել ներս մտնել: «Մի ցավալի, անհանգստացնող ու նյարդայնացնող դեպքի եմ ականատես եղել: Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում էին իրանցի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկները միջին տարիքի տղամարդիկ էին՝ իրենց կանանց ու երեխայի հետ: Մարդիկ ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Գոռգոռալով, հրմշտելով՝ հեռացնում էին խանութի մոտից: Իրանցիների արտաքին տեսքից, ինչպես նաեւ սահուն անգլերենից հասկացվում էր, որ կիրթ, գրագետ ու «աշխարհ տեսած» մարդիկ էին: Խեղճերը ապշած այս ու այն կողմ էին նայում, հարցնում, թե ինչի չի կարելի ներս մտնել՝ ի պատասխան լսելով խանութի անվտանգության աշխատակցի անհոդաբաշխ «no enter»-ը:

Երբ աշխատակցին հարցրեցի, թե ինչի ներս չի թողնում, նա ասաց, որ տնօրինության կարգադրությունն է «գող պարսիկներին» ներս չթողնել: Այն հարցին, թե որտեղի՞ց են հասկացել, որ պարսիկները, եւ հատկապես այս մարդիկ գող են, նա պատասխանեց, որ սաղ պարսիկներն էլ գող են ու իրենց խանութ պիտի չմտնեն»: Միջադեպին ականատես Յաշա Սոլոմոնյանը փորձել է զրուցել իրանցիների հետ: Վերջիններս պատմել են, որ առաջին անգամ են Հայաստանում եւ սա առաջին միջադեպը չէ, որ տեղի է ունեցել իրենց հետ. «Զրուցակիցս բժիշկ էր ու երկար տարիներ սովորել էր արտերկրում: Փորձեցի վիճակը մեղմել՝ ասելով, որ սա Երեւանի ամենավատ խանութն է, շատ վատ սպասարկում ունեն, եւ տեղացիներն էլ են խուսափում այստեղից առեւտուր անել: Իսկ այլայլված եւ վիրավորված տղամարդն ասաց, որ արդեն երկրորդ օրն է Երեւանում են, ապրում են կենտրոնի հյուրանոցներից մեկում, եւ սա արդեն երրորդ դեպքն է իրենց հետ: Մի խանութում էլ անգամ կնոջ պայուսակն են դուրս գալուց ստուգել: Իհարկե, ոչինչ չեն գտել, ու անգամ ներողություն էլ չեն խնդրել...»,-գրառել է օգտատերը:

Մեզ հայտնի դարձավ, որ խանութը, որտեղ իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերել «Ռեյմա» հայտնի բրենդային խանութն է եղել: Երեկ ողջ օրը չհաջողվեց խանութի տնօրինությունից պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ: Խանութի աշխատակիցները միայն նշում էին, որ ոչ տնօրենը եւ ոչ էլ խանութի մենեջերը տեղում չեն:

Սույն միջադեպի շուրջ զրուցեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ: Վերջինս նախ հորդորեց համաքաղաքացիներին այս կամ այն միջադեպը չդարձնել հանրային քննարկման առարկա եւ չներկայացնել որպես հանրային կարծիք. «Մանավանդ ճշտված լուրերի դեպքում: Որեւէ անձի կատարած արաք կամ իրավախախտում չվերագրել ազգին: Մեկ-երկու դեպքեր ամեն երկրում, ամեն մարդու հետ էլ կարող է պատահել: Մի բան չմոռանանք, որ Իրանից Հայաստան այցելությունները գնալով ավելանում են: Իրանում ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր՝ ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում իրանական շուկայում: Դա է փաստում նաեւ այցելությունների թվի աճը: Եթե Հայաստանից իրանցիները դժգոհ վերադառնան, բնականաբար մենք նման աճ չենք ունենա: Իրանցիները Հայաստանում իրենց ընդունված են զգում: Հայերը հայտնի են աշխարհում իրենց լեգենդար հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ եւ մենք չպետք թույլ տանք չմտածված արտահայտություններով, մեկ-երկու մասնավոր դեպքեր հանրայնացնելով բացասաբար անդրադառնանք ինքներս մեր նկարագրի վրա եւ ստվեր գցենք բարեկամ ժողովուրդների հարաբերությունների վրա: Իհարկե, դա կախված է մեր ծառայությունների որակից, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցանկացած զբոսաշրջիկ իրեն լավ զգա Հայաստանում»,-այսպես ներկայացրեց Ապրեսյանը:

Մեր դիտարկմանը, որ հրապարկվածը ոչ թե չճշտված տեղեկություններ են այլ ականատեսի պատմածը, Ապրեսյանը ասաց, թե իր աշխատակիցները փորձել են կապ հաստատել խանութների հետ. «Խանութից հերքվել է, որ նման միջադեպ է եղել: Դեռ ճշտված չեն 100 տոկոսանոց չեն առավելեւս չպետք հանրայնացնել: Կա նաեւ մեկանաբանությունր, չմտածված արտահայտություններ՝ ուղղված զբոսաշրջիկների դեմ: Սա սազական չէ հայ ազգին»: Մեր հարցին, թե նման մեկնաբանությունները, կարո՞ղ են ազդել զբոսաշրջության վրա, նա ասաց, որ չի կարծում, եթե դա չհանրայնացվի. «Եթե մենք մեկ-երկու լոկալ կարգի հարցեր հանրայնացնենք՝ մանավանդ այդպիսի չստուգված տվյալներ, իհարկե, կարող է ազդել»: Մյուս հարցին, թե սույն միջադեպը ռասիզմի դասական դրսեւորո՞ւմ չէ, զբոսաշրջության վարչության պետն ասաց. « Ոչ, ես նորից եմ ասում, չի կարող Հայաստանում լինել ռասիզմի դրսեւորում, մեկ-երկու միջադեպերին այսպիսի գնահատական մի տվեք: Դա կարող է լինել մեկի ոչ պրոֆեսիոնալ, չմտածված արարք, եթե թույլ չտա ծառայություններից օգտվել, դա իհարկե, բացասաբար կանդրադառնա հենց իրենց բիզնեսին»: Մեխակ Ապրեսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ 2015 թվականին 2014-ի հետ համեմատ շուրջ 20 տոկոսով աճել է իրանցի զբոսաշրջիկների թիվը:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)
Ամենադիտված