ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսեին Բոլտը պարտվել է կարիերայի վերջին մրցավազքում (լուսանկարներ, տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Լոնդոնում ընթացող թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում օլիմպիական ութակի չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ճամայկացի Ուսեյն Բոլտը հրաժեշտ տվեց մեծ սպորտին՝ պարտվելով 100 մ տարածությունում անցկացրած մրցավազքում:

 

Հաղթող է ճանաչվել 2004 թվականի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթլինը, ով գրանցել է 9,92 վրկ արդյունք: երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստիան Կոլեմանը (9,94 վրկ), իսկ Բոլտը բավարարվել է բրոնզե մեդալով (9,95 վրկ):

 

35-ամյա Գեթլինը հաղթանակից հետո մոտեցել և խոնարհվել է Ուսեյն Բոլտի առջև:

 

«Սա այդքան էլ կատարյալ վազք չէր: Մեկնարկս սպանեց ինձ: Սակայն երբեմն այսպես պատահում է: Ամեն դեպքում, սա փայլուն, հրաշալի կարիերա էր:

 

Գեթլինը հրաշալի մրցակից է: Պետք է լավ մարզավիճակում լինես, որ հաղթես նրան: Ես գնահատում եմ, որ մրցել եմ նրա հետ: Նա լավ մարդ է»,- ասել է Բոլտը ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular