ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Դատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվից և մաթեմատիկայից առնվազն «լավ» գնահատականի պարտադիր պահանջը կարող է վերացվել։ ԿԳՄՍ նախարարության մշակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է գործող պահանջի փոխարեն ընդունելության համար բավարար համարել նշված առարկաներից դրական գնահատականներով վկայագրերի առկայությունը։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ գործող բարձր շեմը կարող է սահմանափակել հանրակրթական դպրոցների շրջանավարտների՝ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները և հանգեցնել բուհ ընդունվել ցանկացողների թվի նվազմանը։

Սակայն առաջարկվող փոփոխությունը մի շարք հարցեր է առաջ բերում։ Արդյոք բուհերի ընդունելությունը հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է վերանայել կրթական պահանջները, թե՞ պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչու դպրոցն ավարտող շրջանավարտների մի մասը չի կարողանում ապահովել սահմանված գիտելիքների նվազագույն մակարդակը։ Եվ եթե հայոց լեզվի իմացությունը պարտադիր նախապայման է բարձրագույն կրթություն ստանալու համար, ապա որքանո՞վ է հիմնավորված այդ պահանջի մեղմացումը՝ անկախ դիմորդի ընտրած մասնագիտությունից։

Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ հայոց լեզվի և մաթեմատիկայի պարտադիր գնահատականի շեմի հարցը պարբերաբար հայտնվում է կրթական օրակարգում։

«Այս խնդիրը շատ հին խնդիր է ու անընդհատ գալիս-գնում է օրակարգ։ Նախկինում էլ է եղել, երբ հայոց լեզվից կար պարտադիր քննություն, և լինում էին բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ, աշխարհի չեմպիոն մարզիկը կամ մաթեմատիկայի օլիմպիադայի հաղթողը հայոց լեզվից անբավարար էր ստանում։ Այդտեղ հարց էր առաջանում՝ արդյոք մենք աշխարհի չեմպիոնին չե՞նք թողնում, որ ինքը սովորի ֆիզկուլտուրայի ինստիտուտում»,-Tert.am-ի ասում է Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգը պետք է կարողանա տարբերակել ընդհանուր գիտելիքային պահանջները և այն բացառիկ դեպքերը, երբ դիմորդի մասնագիտական ձեռքբերումները կարող են հիմք դառնալ ընդունելության այլ մեխանիզմ կիրառելու համար։ Միաժամանակ փորձագետը չի կարծում, որ նման դեպքերը պետք է հիմք դառնան բոլոր դիմորդների նկատմամբ պահանջների նվազեցման համար։

«Իդեալական տեսանկյունից ցանկալի է, որ բոլոր մարդիկ իմանան հայոց լեզու, մաթեմատիկա, բայց իրական կյանքում այդպիսի դեպքեր շատ ենք ունենում։ Գուցե պետք է ուրիշ կարգավորում տալ․ եթե մարդն իր ոլորտում նշանակալի նվաճում ունի, այդ մարդկանց համար բացառություն նախատեսել»,- նշում է նա։

Խաչատրյանը համաձայն է, որ առանձին մոտեցում կարելի է կիրառել, օրինակ, սպորտի կամ արվեստի որոշ ուղղությունների դեպքում, սակայն կարևորում է նաև այն հանգամանքը, որ ուսանողը պետք է բավարար չափով տիրապետի ուսուցման լեզվին։ Հակառակ դեպքում բարձրագույն կրթություն ստանալու գործընթացն ինքնին կարող է խնդիրների առաջ կանգնել։

«Եթե երեխան ուսուցման լեզվին բավարար չափով չի տիրապետում, իր սովորելն արդեն խնդիր է։ Դրա համար միգուցե այդ բացառությունը արվի այդ մարդկանց խմբին, մնացածին չվերաբերի»,- ասում է փորձագետը։

Ավելին՝ Խաչատրյանը մտահոգիչ է համարում հայոց լեզվի իմացության ներկայիս մակարդակը և կարծում, որ այդ պայմաններում լեզվի նկատմամբ պահանջների թուլացումը ճիշտ ուղղություն չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծել նաև հանրակրթական դպրոցներում՝ բարելավելով հայոց լեզվի դասավանդման որակը, ոչ թե միայն փոփոխելով բուհ ընդունվելու պայմանները։

Կրթության հարցերով փորձագետ Արեգ Թադևոսյանը նախագծի տրամաբանությանն ավելի սկզբունքային հակադարձում ունի։ Նրա գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ոչ այնքան կրթության մատչելիությունը բարձրացնելու, որքան բուհերի դիմորդների նվազող թվի ցուցանիշները բարելավելու անհրաժեշտությամբ։

«Գնահատում եմ որպես օբյեկտիվ պատճառներով դատարկվող բուհերը շպարելու տեսքով վերալցնելու ու ինչ-որ ձևով փրկելու ցույց տալու փորձ, թե իրավիճակը փրկված է։ Սա լուծում չէ»,- Tert.am-ի հետ զրույցում նշում է Թադևոսյանը։

Փորձագետի կարծիքով՝ բուհերի դիմորդների թվի նվազումը չի կարելի բացատրել միայն ընդունելության պահանջների խստությամբ։ Խնդիրն ավելի խորքային է․ բարձրագույն ուսումնական հաստատությունները հաճախ չեն առաջարկում այն կրթական արդյունքը, որի համար երիտասարդները պատրաստ կլինեն ժամանակ, էներգիա և ֆինանսական միջոցներ ներդնել։

«Մենք չենք տալիս այն, ինչ մարդիկ ուզում են։ Բուհերը չեն տալիս այն պրոդուկտը, որի համար մարդիկ պատրաստ կլինեն վճարել, իրենց ժամանակն ու էներգիան տրամադրել։ Մարդիկ տեսնում են, որ այն բուհական կրթությունը, որը հիմա շատ հաճախ պետական բուհերն են տրամադրում, որևէ ձևով չի նպաստելու իրենց ապագա կարիերայի զարգացմանը, և այլևս չեն ուզում այդ գործարքին մասնակցել»,- ասում է նա։

Այս դիտարկմամբ՝ բուհերի նկատմամբ հետաքրքրության նվազումը ոչ թե միայն ընդունելության տեխնիկական խոչընդոտների հետևանք է, այլ կրթության որակի, բովանդակության և աշխատաշուկայի պահանջների միջև առկա անհամապատասխանության արտահայտություն։ Հետևաբար, եթե դիմորդների մի մասը պարզապես չի ցանկանում ընդունվել բուհ, ընդունելության շեմի նվազեցումը չի կարող ինքնին փոխել այդ վերաբերմունքը։

Թադևոսյանը համաձայն չէ նաև այն հիմնավորմանը, թե որոշ մասնագիտությունների համար հայոց լեզվի և մաթեմատիկայի իմացության բարձր մակարդակն անհրաժեշտություն չէ։ Նրա խոսքով՝ մասնագիտության առանձնահատկությունը չի վերացնում ընդհանուր կրթական կարողությունների անհրաժեշտությունը։ Նույնիսկ սպորտի ոլորտում կրթություն ստացող մարդը հետագայում կարող է զբաղվել մանկավարժական գործունեությամբ, աշխատել մարդկանց հետ, կարդալ մասնագիտական գրականություն և իրականացնել մասնագիտական հաղորդակցություն։

«Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողին հայերեն պետք չի՞։ Նա պիտի չկարողանա՞ գիրք կարդալ, մարդկանց հետ խոսել, վաղը դասավանդել, գործ վարել Հայաստանում։ Ի՞նչի մասին է խոսքը»,- հարցադրում է անում փորձագետը։

Նրա համոզմամբ՝ մաթեմատիկան ևս չի կարելի դիտարկել միայն որպես մասնագիտական հաշվարկների համար անհրաժեշտ առարկա։ Այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, վերլուծելու և խնդիրներ լուծելու կարողությունը։ Ուստի առարկայի կարևորությունը չի սահմանափակվում դիմորդի ընտրած մասնագիտությամբ։

«Մենք ուզում ենք, որ երեխաները դպրոցում նորմալ մաթեմատիկա և հայերեն իմանան։ Փոխանակ մտածեն՝ ինչպես անել, որ դպրոցում երեխաները կարողանան լավ սովորել, մտածում են՝ եկեք ուղղակի պահանջները պակասեցնենք։ Հետո, երբ ինչ-որ բան չկարողանան անել, կասեն՝ դա ինձ պետք չէ։ Բայց դա է խնդիրը»,- ընդգծում է Թադևոսյանը։

Թադևոսյանը  խնդիրը դիտարկում է կրթության բովանդակության և սովորելու մոտիվացիայի համատեքստում։ Նրա խոսքով՝ կրթական համակարգի խնդիրն է ոչ միայն գիտելիք փոխանցել, այլև սովորելու նկատմամբ հետաքրքրություն ձևավորել։ Նա չի կիսում այն տեսակետը, թե ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը նվազեցնում են կրթության նշանակությունը։ Ընդհակառակը՝ ներկայիս աշխարհում շարունակական կրթությունն ավելի կարևոր է դառնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular