Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Դատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվից և մաթեմատիկայից առնվազն «լավ» գնահատականի պարտադիր պահանջը կարող է վերացվել։ ԿԳՄՍ նախարարության մշակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է գործող պահանջի փոխարեն ընդունելության համար բավարար համարել նշված առարկաներից դրական գնահատականներով վկայագրերի առկայությունը։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ գործող բարձր շեմը կարող է սահմանափակել հանրակրթական դպրոցների շրջանավարտների՝ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները և հանգեցնել բուհ ընդունվել ցանկացողների թվի նվազմանը։

Սակայն առաջարկվող փոփոխությունը մի շարք հարցեր է առաջ բերում։ Արդյոք բուհերի ընդունելությունը հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է վերանայել կրթական պահանջները, թե՞ պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչու դպրոցն ավարտող շրջանավարտների մի մասը չի կարողանում ապահովել սահմանված գիտելիքների նվազագույն մակարդակը։ Եվ եթե հայոց լեզվի իմացությունը պարտադիր նախապայման է բարձրագույն կրթություն ստանալու համար, ապա որքանո՞վ է հիմնավորված այդ պահանջի մեղմացումը՝ անկախ դիմորդի ընտրած մասնագիտությունից։

Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ հայոց լեզվի և մաթեմատիկայի պարտադիր գնահատականի շեմի հարցը պարբերաբար հայտնվում է կրթական օրակարգում։

«Այս խնդիրը շատ հին խնդիր է ու անընդհատ գալիս-գնում է օրակարգ։ Նախկինում էլ է եղել, երբ հայոց լեզվից կար պարտադիր քննություն, և լինում էին բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ, աշխարհի չեմպիոն մարզիկը կամ մաթեմատիկայի օլիմպիադայի հաղթողը հայոց լեզվից անբավարար էր ստանում։ Այդտեղ հարց էր առաջանում՝ արդյոք մենք աշխարհի չեմպիոնին չե՞նք թողնում, որ ինքը սովորի ֆիզկուլտուրայի ինստիտուտում»,-Tert.am-ի ասում է Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգը պետք է կարողանա տարբերակել ընդհանուր գիտելիքային պահանջները և այն բացառիկ դեպքերը, երբ դիմորդի մասնագիտական ձեռքբերումները կարող են հիմք դառնալ ընդունելության այլ մեխանիզմ կիրառելու համար։ Միաժամանակ փորձագետը չի կարծում, որ նման դեպքերը պետք է հիմք դառնան բոլոր դիմորդների նկատմամբ պահանջների նվազեցման համար։

«Իդեալական տեսանկյունից ցանկալի է, որ բոլոր մարդիկ իմանան հայոց լեզու, մաթեմատիկա, բայց իրական կյանքում այդպիսի դեպքեր շատ ենք ունենում։ Գուցե պետք է ուրիշ կարգավորում տալ․ եթե մարդն իր ոլորտում նշանակալի նվաճում ունի, այդ մարդկանց համար բացառություն նախատեսել»,- նշում է նա։

Խաչատրյանը համաձայն է, որ առանձին մոտեցում կարելի է կիրառել, օրինակ, սպորտի կամ արվեստի որոշ ուղղությունների դեպքում, սակայն կարևորում է նաև այն հանգամանքը, որ ուսանողը պետք է բավարար չափով տիրապետի ուսուցման լեզվին։ Հակառակ դեպքում բարձրագույն կրթություն ստանալու գործընթացն ինքնին կարող է խնդիրների առաջ կանգնել։

«Եթե երեխան ուսուցման լեզվին բավարար չափով չի տիրապետում, իր սովորելն արդեն խնդիր է։ Դրա համար միգուցե այդ բացառությունը արվի այդ մարդկանց խմբին, մնացածին չվերաբերի»,- ասում է փորձագետը։

Ավելին՝ Խաչատրյանը մտահոգիչ է համարում հայոց լեզվի իմացության ներկայիս մակարդակը և կարծում, որ այդ պայմաններում լեզվի նկատմամբ պահանջների թուլացումը ճիշտ ուղղություն չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծել նաև հանրակրթական դպրոցներում՝ բարելավելով հայոց լեզվի դասավանդման որակը, ոչ թե միայն փոփոխելով բուհ ընդունվելու պայմանները։

Կրթության հարցերով փորձագետ Արեգ Թադևոսյանը նախագծի տրամաբանությանն ավելի սկզբունքային հակադարձում ունի։ Նրա գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ոչ այնքան կրթության մատչելիությունը բարձրացնելու, որքան բուհերի դիմորդների նվազող թվի ցուցանիշները բարելավելու անհրաժեշտությամբ։

«Գնահատում եմ որպես օբյեկտիվ պատճառներով դատարկվող բուհերը շպարելու տեսքով վերալցնելու ու ինչ-որ ձևով փրկելու ցույց տալու փորձ, թե իրավիճակը փրկված է։ Սա լուծում չէ»,- Tert.am-ի հետ զրույցում նշում է Թադևոսյանը։

Փորձագետի կարծիքով՝ բուհերի դիմորդների թվի նվազումը չի կարելի բացատրել միայն ընդունելության պահանջների խստությամբ։ Խնդիրն ավելի խորքային է․ բարձրագույն ուսումնական հաստատությունները հաճախ չեն առաջարկում այն կրթական արդյունքը, որի համար երիտասարդները պատրաստ կլինեն ժամանակ, էներգիա և ֆինանսական միջոցներ ներդնել։

«Մենք չենք տալիս այն, ինչ մարդիկ ուզում են։ Բուհերը չեն տալիս այն պրոդուկտը, որի համար մարդիկ պատրաստ կլինեն վճարել, իրենց ժամանակն ու էներգիան տրամադրել։ Մարդիկ տեսնում են, որ այն բուհական կրթությունը, որը հիմա շատ հաճախ պետական բուհերն են տրամադրում, որևէ ձևով չի նպաստելու իրենց ապագա կարիերայի զարգացմանը, և այլևս չեն ուզում այդ գործարքին մասնակցել»,- ասում է նա։

Այս դիտարկմամբ՝ բուհերի նկատմամբ հետաքրքրության նվազումը ոչ թե միայն ընդունելության տեխնիկական խոչընդոտների հետևանք է, այլ կրթության որակի, բովանդակության և աշխատաշուկայի պահանջների միջև առկա անհամապատասխանության արտահայտություն։ Հետևաբար, եթե դիմորդների մի մասը պարզապես չի ցանկանում ընդունվել բուհ, ընդունելության շեմի նվազեցումը չի կարող ինքնին փոխել այդ վերաբերմունքը։

Թադևոսյանը համաձայն չէ նաև այն հիմնավորմանը, թե որոշ մասնագիտությունների համար հայոց լեզվի և մաթեմատիկայի իմացության բարձր մակարդակն անհրաժեշտություն չէ։ Նրա խոսքով՝ մասնագիտության առանձնահատկությունը չի վերացնում ընդհանուր կրթական կարողությունների անհրաժեշտությունը։ Նույնիսկ սպորտի ոլորտում կրթություն ստացող մարդը հետագայում կարող է զբաղվել մանկավարժական գործունեությամբ, աշխատել մարդկանց հետ, կարդալ մասնագիտական գրականություն և իրականացնել մասնագիտական հաղորդակցություն։

«Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողին հայերեն պետք չի՞։ Նա պիտի չկարողանա՞ գիրք կարդալ, մարդկանց հետ խոսել, վաղը դասավանդել, գործ վարել Հայաստանում։ Ի՞նչի մասին է խոսքը»,- հարցադրում է անում փորձագետը։

Նրա համոզմամբ՝ մաթեմատիկան ևս չի կարելի դիտարկել միայն որպես մասնագիտական հաշվարկների համար անհրաժեշտ առարկա։ Այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, վերլուծելու և խնդիրներ լուծելու կարողությունը։ Ուստի առարկայի կարևորությունը չի սահմանափակվում դիմորդի ընտրած մասնագիտությամբ։

«Մենք ուզում ենք, որ երեխաները դպրոցում նորմալ մաթեմատիկա և հայերեն իմանան։ Փոխանակ մտածեն՝ ինչպես անել, որ դպրոցում երեխաները կարողանան լավ սովորել, մտածում են՝ եկեք ուղղակի պահանջները պակասեցնենք։ Հետո, երբ ինչ-որ բան չկարողանան անել, կասեն՝ դա ինձ պետք չէ։ Բայց դա է խնդիրը»,- ընդգծում է Թադևոսյանը։

Թադևոսյանը  խնդիրը դիտարկում է կրթության բովանդակության և սովորելու մոտիվացիայի համատեքստում։ Նրա խոսքով՝ կրթական համակարգի խնդիրն է ոչ միայն գիտելիք փոխանցել, այլև սովորելու նկատմամբ հետաքրքրություն ձևավորել։ Նա չի կիսում այն տեսակետը, թե ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը նվազեցնում են կրթության նշանակությունը։ Ընդհակառակը՝ ներկայիս աշխարհում շարունակական կրթությունն ավելի կարևոր է դառնում։

Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԹրամփը Գոհաբանության օրվա առթիվ ներում է շնորհել երկու հնդկահավիԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումըԴատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասինՆոյեմբերի 27-ից Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Խանջյան 9. Երևանի քաղաքապետարանԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. ԽուդաթյանՄոսկվայի հետ երկխոսությունը պետք է շարունակվի. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է. ԿոբախիձեՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնիցԿյանքից հեռացել է Արմեն ԲուդաղյանըԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»
Ամենադիտված