ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փաշինյանը սեղմում է հակասությունների օղակը Անդրկովկասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը զրկվել է քվեարկության իրավունքից, բայց չի հեռացվել ՀԱՊԿ-ից, ինչը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի սկզբնական նպատակն էր։ Ընդ որում հանրապետությունը խճճվելով հակասությունների մեջ հայտվել է մուրճի և սալի արանքում վտանգելով Հարավային Կովկասում նոր հակամարտություններ հրահրել, գրում է politnavigator.news–ը։

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում բոլոր կողմերը եզրակացրին, որ Հայաստանը չի կարող քվեարկության իրավունք ունենալ կամ իր ներկայացուցիչներին ուղարկել կազմակերպության բարձր պաշտոնների անդամակցության վճարները չվճարելու և կազմակերպության գործունեությունից փաստացի օտարվելու պատճառով։ Սակայն երկիրը չի հեռացվել անդամակցությունից, ինչը ճիշտ է, քանի որ նման արդյունքի անհամբեր սպասում էին Բրյուսելում, Անկարայում և Լոնդոնում։ Ավելին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը կարող է հեշտությամբ վերականգնել քվեարկության իրավունքը մի քանի տարվա անդամակցության վճարները վճարելուց հետո։ Այսպիսով, դուռը բաց է մնացել այդ հանրապետության համար։ Ապացուցվեց այն, որ կազմակերպությունը չի փորձում պատժել և հեռացնել երկիրին միայն Ռուսաստանից հեռանալու ձգտող առանձին առաջնորդների տատանումների պատճառով։

Ամենազվարճալին այն է, որ Աստանան, որը վերջերս ցուցադրել էր Երևանի հետ ամենաբարեկամական և դաշնակցային հարաբերությունները, Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջոցով առանց վարանելու քվեարկեց հայերին քվեարկելու իրավունքից զրկելու օգտին։ Չնայած դրան, միաժամանակ ինտենսիվ բանակցություններ են ընթանում հանրապետության լոգիստիկ երթուղիներում ամրապնդելու համար Ղազախստանի ներկայությունը Տրանսկասպյան երթուղու վրա հաստատելու նհամար ։

Հայտնի քաղաքագետ և Հայաստանի հակաֆաշիստական ​​շարժման համակարգող Հայկ Այվազյանը կարծում է, որ այս մեղմ որոշումը ճիշտ է։ «Արևմուտքը ցանկանում է, որ Ռուսաստանը սկսի Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու գործընթացը։ Դա կհեշտացնի և կարագացնի դրա նկատմամբ վերահսկողությունը։ Այդ իսկ պատճաառով ՀԱՊԿ-ը սահմանափակվել է Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելով, հատկապես որ դրա համար կան հիմքեր։ ՀԱՊԿ-ը պարզապես ցույց տվել, որ ինքը հենց այնպես գոյություն չունի և հենց այնպես չէ, որ տարիներ է ծախսել կազմակերպության գործունեության չափանիշները մշակելու վրա»,– ասել է նա։ 

politnavigator.news-ի համար իր մեկնաբանության մեջ «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը ՀԱՊԿ-ի այս քայլը համարել է փոխզիջում, հաշվի առնելով այն, որ Երևանն ինքը զգուշանում է կազմակերպության և Ռուսաստանի հետ կապերը խզելուց։

«Նիկոլը և նրա թիմը շարունակում են հեռանալ ՀԱՊԿ-ից միաժամանակ պահպանելով որոշ կամուրջներ։ Ինչպես նշվեց, Հայաստանը չի ներկայացրել այդ կազմակերպությունից դուրս գալու դիմում։ Նիկոլին իշխանության են բերել արևմտյան կառույցները, բայց նա հասկանում է, որ ՀԱՊԿ-ի հետ կամուրջները լիովին քանդելը անհրաժեշտ չէ։ Այստեղ, իհարկե, Ղազախստանն ու Բելառուսն են խաղացել իդեալականից հեռու դեր շնորհավորելով Բաքվին նոյեմբերի 9-ին հայերի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Եթե Նիկոլի դիրքորոշումը դրդված է Արևմուտքով, ապա նման շնորհավորանքները հանգեցնում են ժողովրդի շրջանում թյուրըմբռնումների։ ՀԱՊԿ դաշնակիցների նման գործողությունները Նիկոլին լրացուցիչ լծակներ են տալիս իր քաղաքականության մեջ։ ՀԱՊԿ նիստի և դրա ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ գործընթացը ներկայումս գտնվում է խզման եզրին, բայց երկու կողմերն էլ բաց են թողնում հարաբերությունները վերականգնելու դուռը», - նշել է քաղաքական գործիչը։

Ի դեպ, Փաշինյանն ինքը որևէ դժգոհություն չի հայտնել Աստանայի և Մինսկի նկատմամբ Բաքվին Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար։ Ընդհակառակը, Հայաստանի վարչապետը հայտարարել է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված համագործակցության մասին։ Նա վերջերս հանդիպել է Իլհամ Ալիևի հետ Իռլանդիայում, որտեղ նրանք համաձայնության են եկել միացնել երկու երկրների էլեկտրացանցերը։ Նմանատիպ միացում Թուրքիայի էներգետիկ ցանցին շուտով սպասվում է որպես նրա «էներգետիկ անկախության» քաղաքականության մաս։

«Թյուրքական աշխարհին» ինտեգրվելու և «Թրամփի երթուղու» մեկնարկի վրա այս աճող ուշադրությունն արդեն իսկ վրդովմունք է առաջացրել Իրանում։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բաց նամակ է հղել Փաշինյանին՝ ամերիկյան նախագծին Հայաստանի մասնակցությունը անվանելով կոպիտ սխալ հաշվարկ։ Վելայաթին կարծում է, որ անհամատեղելիները համատեղելու և բոլորին գոհացնելու փորձերով Փաշինյանը ոչ միայն բարդացնում է իրավիճակը, այլ նաև սրում է լարվածությունը բոլոր հարևանների հետ: Նա զգուշացրել է, որ դա կարող է նոր բախումներ առաջացնել Անդրկովկասի խաղացողների միջև։

Այսպիսով, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից հեռանալով Հայաստանը դառնալով «թյուրքական ինտեգրացիայի» մասնակից մտնում է անկայունության և ինքնիշխանության կորստի շրջան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular