Փաշինյանը սեղմում է հակասությունների օղակը Անդրկովկասում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը զրկվել է քվեարկության իրավունքից, բայց չի հեռացվել ՀԱՊԿ-ից, ինչը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի սկզբնական նպատակն էր։ Ընդ որում հանրապետությունը խճճվելով հակասությունների մեջ հայտվել է մուրճի և սալի արանքում վտանգելով Հարավային Կովկասում նոր հակամարտություններ հրահրել, գրում է politnavigator.news–ը։
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում բոլոր կողմերը եզրակացրին, որ Հայաստանը չի կարող քվեարկության իրավունք ունենալ կամ իր ներկայացուցիչներին ուղարկել կազմակերպության բարձր պաշտոնների անդամակցության վճարները չվճարելու և կազմակերպության գործունեությունից փաստացի օտարվելու պատճառով։ Սակայն երկիրը չի հեռացվել անդամակցությունից, ինչը ճիշտ է, քանի որ նման արդյունքի անհամբեր սպասում էին Բրյուսելում, Անկարայում և Լոնդոնում։ Ավելին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը կարող է հեշտությամբ վերականգնել քվեարկության իրավունքը մի քանի տարվա անդամակցության վճարները վճարելուց հետո։ Այսպիսով, դուռը բաց է մնացել այդ հանրապետության համար։ Ապացուցվեց այն, որ կազմակերպությունը չի փորձում պատժել և հեռացնել երկիրին միայն Ռուսաստանից հեռանալու ձգտող առանձին առաջնորդների տատանումների պատճառով։
Ամենազվարճալին այն է, որ Աստանան, որը վերջերս ցուցադրել էր Երևանի հետ ամենաբարեկամական և դաշնակցային հարաբերությունները, Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջոցով առանց վարանելու քվեարկեց հայերին քվեարկելու իրավունքից զրկելու օգտին։ Չնայած դրան, միաժամանակ ինտենսիվ բանակցություններ են ընթանում հանրապետության լոգիստիկ երթուղիներում ամրապնդելու համար Ղազախստանի ներկայությունը Տրանսկասպյան երթուղու վրա հաստատելու նհամար ։
Հայտնի քաղաքագետ և Հայաստանի հակաֆաշիստական շարժման համակարգող Հայկ Այվազյանը կարծում է, որ այս մեղմ որոշումը ճիշտ է։ «Արևմուտքը ցանկանում է, որ Ռուսաստանը սկսի Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու գործընթացը։ Դա կհեշտացնի և կարագացնի դրա նկատմամբ վերահսկողությունը։ Այդ իսկ պատճաառով ՀԱՊԿ-ը սահմանափակվել է Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելով, հատկապես որ դրա համար կան հիմքեր։ ՀԱՊԿ-ը պարզապես ցույց տվել, որ ինքը հենց այնպես գոյություն չունի և հենց այնպես չէ, որ տարիներ է ծախսել կազմակերպության գործունեության չափանիշները մշակելու վրա»,– ասել է նա։
politnavigator.news-ի համար իր մեկնաբանության մեջ «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը ՀԱՊԿ-ի այս քայլը համարել է փոխզիջում, հաշվի առնելով այն, որ Երևանն ինքը զգուշանում է կազմակերպության և Ռուսաստանի հետ կապերը խզելուց։
«Նիկոլը և նրա թիմը շարունակում են հեռանալ ՀԱՊԿ-ից միաժամանակ պահպանելով որոշ կամուրջներ։ Ինչպես նշվեց, Հայաստանը չի ներկայացրել այդ կազմակերպությունից դուրս գալու դիմում։ Նիկոլին իշխանության են բերել արևմտյան կառույցները, բայց նա հասկանում է, որ ՀԱՊԿ-ի հետ կամուրջները լիովին քանդելը անհրաժեշտ չէ։ Այստեղ, իհարկե, Ղազախստանն ու Բելառուսն են խաղացել իդեալականից հեռու դեր շնորհավորելով Բաքվին նոյեմբերի 9-ին հայերի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Եթե Նիկոլի դիրքորոշումը դրդված է Արևմուտքով, ապա նման շնորհավորանքները հանգեցնում են ժողովրդի շրջանում թյուրըմբռնումների։ ՀԱՊԿ դաշնակիցների նման գործողությունները Նիկոլին լրացուցիչ լծակներ են տալիս իր քաղաքականության մեջ։ ՀԱՊԿ նիստի և դրա ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ գործընթացը ներկայումս գտնվում է խզման եզրին, բայց երկու կողմերն էլ բաց են թողնում հարաբերությունները վերականգնելու դուռը», - նշել է քաղաքական գործիչը։
Ի դեպ, Փաշինյանն ինքը որևէ դժգոհություն չի հայտնել Աստանայի և Մինսկի նկատմամբ Բաքվին Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար։ Ընդհակառակը, Հայաստանի վարչապետը հայտարարել է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված համագործակցության մասին։ Նա վերջերս հանդիպել է Իլհամ Ալիևի հետ Իռլանդիայում, որտեղ նրանք համաձայնության են եկել միացնել երկու երկրների էլեկտրացանցերը։ Նմանատիպ միացում Թուրքիայի էներգետիկ ցանցին շուտով սպասվում է որպես նրա «էներգետիկ անկախության» քաղաքականության մաս։
«Թյուրքական աշխարհին» ինտեգրվելու և «Թրամփի երթուղու» մեկնարկի վրա այս աճող ուշադրությունն արդեն իսկ վրդովմունք է առաջացրել Իրանում։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բաց նամակ է հղել Փաշինյանին՝ ամերիկյան նախագծին Հայաստանի մասնակցությունը անվանելով կոպիտ սխալ հաշվարկ։ Վելայաթին կարծում է, որ անհամատեղելիները համատեղելու և բոլորին գոհացնելու փորձերով Փաշինյանը ոչ միայն բարդացնում է իրավիճակը, այլ նաև սրում է լարվածությունը բոլոր հարևանների հետ: Նա զգուշացրել է, որ դա կարող է նոր բախումներ առաջացնել Անդրկովկասի խաղացողների միջև։
Այսպիսով, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից հեռանալով Հայաստանը դառնալով «թյուրքական ինտեգրացիայի» մասնակից մտնում է անկայունության և ինքնիշխանության կորստի շրջան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am