ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այս օրերին խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների պաշտոնական ներկայացուցիչներն առավել քան պարզորոշ ու, նկատենք՝ ոչ մեկ անգամ, հայտարարեցին, որ Փաշինյանի ներկայացրած, իրենց բնորոշմամբ՝ «ալիևյան սահմանադրության» նախագծով հանրաքվե անելուն դեմ են: Այսինքն, ներկայացված նախագիծը հանրաքվեի դնելու որոշում չի կարող ընդունվել: Երեկ ևս ընդդիմադիր համախմբումը նույնաբովանդակ հայտարարություն արեց՝ մերժելով ներկայացված նախագիծը և աջակցություն հայտնելով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշմանը:

Բնականաբար, նման պայմաններում ավելորդ ու անիմաստ բան է ներկայացված նախագծի խնդրահարույց բովանդակության քննարկումը, դրա շուրջ բանավեճերի ծավալումը: Առավել ևս, որ ընդդիմադիրները չափազանց պարզ ու հստակ հայտարարել են, թե ինչու են դեմ. Սահմանադրության ներկայացված փոփոխությունը կամ «նոր Սահմանադրության» նախագիծը արտաքին պարտադրանք է, կոնկրետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նվաստացուցիչ պարտադրանքն է: Զգացմունքների հարց չէ. «նվաստացուցիչ», քանի որ Հայաստանին հարկադրում են հրաժարվել... անկախ պետականության հռչակման հիմնարար ակտից՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից, այն հայտարարել առոչինչ:

Այն, որ, այսպես կոչված, փոփոխությունների նպատակը դա է, չթաքցրեց նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր «սահմանադրական» ուղերձում մասնավորապես ընդգծելով, թե «սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից»: Պարզ ասենք. եթե թողնենք Փաշինյանին, նա կհայտարարի, թե Անկախության հռչակագիրը անկախություն չունենալու մասին է: Նա նման մի բան արդեն ասել է, ի շարս այլ՝ կանխամտածված շփոթախոսությունների...

Հատկանշական է, որ ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի, նրա ներկայացուցիչների, նաև թուրքական «ջոջերի» խոսքերը համահունչ են: Վերջերս այն աստիճանի համահունչ, որ նույնիսկ դժվար կլիներ պարզել, թե ով է ում ասածները կրկնում, եթե հանրահայտ չլիներ, որ Անկախության հռչակագրից հրաժարվելն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը (կամ ուրանալը) ադրբեջանական և թուրքական պահանջներ են:

Ի՞նչ են ասում Ալիևը, Փաշինյանը, Քըլըչը և մյուսները: Ասում են, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ հարևաններից (ի մասնավորի՝ Ադրբեջանից ու Թուրքիայից): Շատ պարզ հարց. գործող Սահմանադրության մեջ արդյոք կա՞ տարածքային պահանջ որևէ հարևան երկրի նկատմամբ: Շատ պարզ ու ակնհայտ պատասխան. ո՛չ, ոչ մի նման պահանջ Հայաստանի որևէ հարևան պետության նկատմամբ չկա: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, նրա իսկ վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանը հատուկ քննել է այդ հարցը ու կատարել նույն ակնհայտ եզրակացությունը (իրավական մեկնաբանությունը). գործող Սահմանադրության մեջ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա (խոսքը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը քննելիս ՍԴ-ի կայացրած որոշման մասին է):

Բայց Ալիևը, Փաշինյանն ու էրդողանենք ասում են, թե, չէ՜, գիտե՞ք, Հայաստանի անկախության հռչակագրին է հղում արվում Սահմանադրության նախաբանում:

Լավ, այդ դեպքում ևս մեկ շատ պարզ հարց. Հայաստանի Անկախության հռչակագրում որևէ երկրից որևէ տարածքային պահանջ կա՞:

Ուզում եք՝ խոշորացույցով նայեք, ուզում եք՝ մանրադիտակով, բայց տառացի վերլուծությամբ՝ 1990 թվականի Հայաստանի Անկախության մասին հռչակագրում բառացիորեն ձևակերպված «տարածքային պահանջ» կամ որևէ հարևան երկրի տարածք նվաճելու պահանջ, նպատակ կամ ցանկություն չկա, արտացոլված չէ:

Ի՞նչ կա Հռչակագրի տեքստում. պրեամբուլայում (ներածականում) նշվում է, որ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա»:

Իսկ արդեն բուն հռչակագրի 11-րդ կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Իրավական տեսանկյունից այս ձևակերպումները տարածքային պահանջներ չեն։ Առաջինը վերաբերում է ԽՍՀՄ ներսում երկու հայկական միավորների ինքնորոշման իրավունքի իրացմանը (երբ դեռ գոյություն չունեին անկախ Ադրբեջան և անկախ Հայաստան պետությունները), ավելին, պրեամբուլայում 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիշատակումը հռչակման պատմաքաղաքական նախադրյալ ու հիմնավորում է:

Դա պահանջ չէ: Ու չի կարող մեկնաբանվել որպես պահանջ:

Իսկ երկրորդը՝ Արևմտյան Հայաստան պատմաաշխարհագրական եզրույթի գործածությունը հստակեցնում է, թե աշխարհագրորեն որտեղ և ում դեմ է իրականացվել ցեղասպանության ոճրագործությունը: Բայց էլի՝ ոչ մի տարածքային պահանջ:

Փաստերը սրանք են, այլ ոչ թե այս կամ այն գործչի, մանիպուլ յացիաների հակված կամ չհակված, կրքոտ կամ անկիրք հռետորի ասածը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշում է, թե նախկինները «Մեծ Հայաստանի» մասին էին ճոռոմաբանում, իբր տարածքային պահանջներ էին դնում, այս, այն:

Հիշեցնենք չոր փաստը. ՀՀ որևէ նախագահ, վարչապետ կամ արտգործնախարար երբևէ որևէ միջազգային կամ ներքին հարթակում պետական քաղաքականության մակարդակով չի առաջադրել «Մեծ Հայքը» կամ պատմական Հայաստանի սահմանները վերականգնելու օրակարգ: Հիշեցնենք. Թուրքիայի հետ չեղած հարաբերությունների համատեքստում բոլոր երեք նախագահների պաշտոնական մոտեցումը հիմնականում նույնն է եղել. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների: Ավելին, ՀՀ որևէ ղեկավար Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել:

Ուրեմն ինչի՞ մասին է խոսում ՔՊ ղեկավարը, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մեծ հավեսով կատարում է ոչ միայն Թուրքիայի, այլև՝ Բաքվի առաջադրած նախապայմանները:

Ամփոփենք. իրավական կամ, եթե կուզեք՝ փորձագիտական տեսանկյունից պատկերը հստակ է. բուն Սահմանադրության տեքստում (հոդվածներում) տարածքային պահանջ չկա, Անկախության հռչակագրում հստակ ձևակերպված տարածքային պահանջ չկա:

Հիմնական հարցը հենց այստեղ է թաղված. Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը ջնջելը նշանակում է առոչինչ հայտարարել պետության հիմնադրման մասին հիմնարար ակտը:

Չասենք, թե դա ինչ է նշանակում, բայց հարց կա՝ հանուն ինչի՞...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular