Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այս օրերին խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների պաշտոնական ներկայացուցիչներն առավել քան պարզորոշ ու, նկատենք՝ ոչ մեկ անգամ, հայտարարեցին, որ Փաշինյանի ներկայացրած, իրենց բնորոշմամբ՝ «ալիևյան սահմանադրության» նախագծով հանրաքվե անելուն դեմ են: Այսինքն, ներկայացված նախագիծը հանրաքվեի դնելու որոշում չի կարող ընդունվել: Երեկ ևս ընդդիմադիր համախմբումը նույնաբովանդակ հայտարարություն արեց՝ մերժելով ներկայացված նախագիծը և աջակցություն հայտնելով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշմանը:

Բնականաբար, նման պայմաններում ավելորդ ու անիմաստ բան է ներկայացված նախագծի խնդրահարույց բովանդակության քննարկումը, դրա շուրջ բանավեճերի ծավալումը: Առավել ևս, որ ընդդիմադիրները չափազանց պարզ ու հստակ հայտարարել են, թե ինչու են դեմ. Սահմանադրության ներկայացված փոփոխությունը կամ «նոր Սահմանադրության» նախագիծը արտաքին պարտադրանք է, կոնկրետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նվաստացուցիչ պարտադրանքն է: Զգացմունքների հարց չէ. «նվաստացուցիչ», քանի որ Հայաստանին հարկադրում են հրաժարվել... անկախ պետականության հռչակման հիմնարար ակտից՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից, այն հայտարարել առոչինչ:

Այն, որ, այսպես կոչված, փոփոխությունների նպատակը դա է, չթաքցրեց նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր «սահմանադրական» ուղերձում մասնավորապես ընդգծելով, թե «սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից»: Պարզ ասենք. եթե թողնենք Փաշինյանին, նա կհայտարարի, թե Անկախության հռչակագիրը անկախություն չունենալու մասին է: Նա նման մի բան արդեն ասել է, ի շարս այլ՝ կանխամտածված շփոթախոսությունների...

Հատկանշական է, որ ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի, նրա ներկայացուցիչների, նաև թուրքական «ջոջերի» խոսքերը համահունչ են: Վերջերս այն աստիճանի համահունչ, որ նույնիսկ դժվար կլիներ պարզել, թե ով է ում ասածները կրկնում, եթե հանրահայտ չլիներ, որ Անկախության հռչակագրից հրաժարվելն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը (կամ ուրանալը) ադրբեջանական և թուրքական պահանջներ են:

Ի՞նչ են ասում Ալիևը, Փաշինյանը, Քըլըչը և մյուսները: Ասում են, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ հարևաններից (ի մասնավորի՝ Ադրբեջանից ու Թուրքիայից): Շատ պարզ հարց. գործող Սահմանադրության մեջ արդյոք կա՞ տարածքային պահանջ որևէ հարևան երկրի նկատմամբ: Շատ պարզ ու ակնհայտ պատասխան. ո՛չ, ոչ մի նման պահանջ Հայաստանի որևէ հարևան պետության նկատմամբ չկա: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, նրա իսկ վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանը հատուկ քննել է այդ հարցը ու կատարել նույն ակնհայտ եզրակացությունը (իրավական մեկնաբանությունը). գործող Սահմանադրության մեջ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա (խոսքը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը քննելիս ՍԴ-ի կայացրած որոշման մասին է):

Բայց Ալիևը, Փաշինյանն ու էրդողանենք ասում են, թե, չէ՜, գիտե՞ք, Հայաստանի անկախության հռչակագրին է հղում արվում Սահմանադրության նախաբանում:

Լավ, այդ դեպքում ևս մեկ շատ պարզ հարց. Հայաստանի Անկախության հռչակագրում որևէ երկրից որևէ տարածքային պահանջ կա՞:

Ուզում եք՝ խոշորացույցով նայեք, ուզում եք՝ մանրադիտակով, բայց տառացի վերլուծությամբ՝ 1990 թվականի Հայաստանի Անկախության մասին հռչակագրում բառացիորեն ձևակերպված «տարածքային պահանջ» կամ որևէ հարևան երկրի տարածք նվաճելու պահանջ, նպատակ կամ ցանկություն չկա, արտացոլված չէ:

Ի՞նչ կա Հռչակագրի տեքստում. պրեամբուլայում (ներածականում) նշվում է, որ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա»:

Իսկ արդեն բուն հռչակագրի 11-րդ կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Իրավական տեսանկյունից այս ձևակերպումները տարածքային պահանջներ չեն։ Առաջինը վերաբերում է ԽՍՀՄ ներսում երկու հայկական միավորների ինքնորոշման իրավունքի իրացմանը (երբ դեռ գոյություն չունեին անկախ Ադրբեջան և անկախ Հայաստան պետությունները), ավելին, պրեամբուլայում 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիշատակումը հռչակման պատմաքաղաքական նախադրյալ ու հիմնավորում է:

Դա պահանջ չէ: Ու չի կարող մեկնաբանվել որպես պահանջ:

Իսկ երկրորդը՝ Արևմտյան Հայաստան պատմաաշխարհագրական եզրույթի գործածությունը հստակեցնում է, թե աշխարհագրորեն որտեղ և ում դեմ է իրականացվել ցեղասպանության ոճրագործությունը: Բայց էլի՝ ոչ մի տարածքային պահանջ:

Փաստերը սրանք են, այլ ոչ թե այս կամ այն գործչի, մանիպուլ յացիաների հակված կամ չհակված, կրքոտ կամ անկիրք հռետորի ասածը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշում է, թե նախկինները «Մեծ Հայաստանի» մասին էին ճոռոմաբանում, իբր տարածքային պահանջներ էին դնում, այս, այն:

Հիշեցնենք չոր փաստը. ՀՀ որևէ նախագահ, վարչապետ կամ արտգործնախարար երբևէ որևէ միջազգային կամ ներքին հարթակում պետական քաղաքականության մակարդակով չի առաջադրել «Մեծ Հայքը» կամ պատմական Հայաստանի սահմանները վերականգնելու օրակարգ: Հիշեցնենք. Թուրքիայի հետ չեղած հարաբերությունների համատեքստում բոլոր երեք նախագահների պաշտոնական մոտեցումը հիմնականում նույնն է եղել. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների: Ավելին, ՀՀ որևէ ղեկավար Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել:

Ուրեմն ինչի՞ մասին է խոսում ՔՊ ղեկավարը, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մեծ հավեսով կատարում է ոչ միայն Թուրքիայի, այլև՝ Բաքվի առաջադրած նախապայմանները:

Ամփոփենք. իրավական կամ, եթե կուզեք՝ փորձագիտական տեսանկյունից պատկերը հստակ է. բուն Սահմանադրության տեքստում (հոդվածներում) տարածքային պահանջ չկա, Անկախության հռչակագրում հստակ ձևակերպված տարածքային պահանջ չկա:

Հիմնական հարցը հենց այստեղ է թաղված. Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը ջնջելը նշանակում է առոչինչ հայտարարել պետության հիմնադրման մասին հիմնարար ակտը:

Չասենք, թե դա ինչ է նշանակում, բայց հարց կա՝ հանուն ինչի՞...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ամենադիտված