ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների՝ վերջերս կայացած եռակողմ հանդիպումը շատերը որակեցին որպես աշխարհը կիսելու մասին հանդիպում-քննարկում։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանն ասում է՝ հարաբերությունները բավականին խնդրահարույց են հատկապես ԱՄՆ-ի ու հանդիպման մյուս երկու մասնակիցների միջև։ «Ուստի, այս հանդիպումը նաև այն մասին էր, որ հարաբերությունների հարցում դեէսկալացիա լինի, ու դրանք ավելի կանխատեսելի ու կառավարելի դառնան։ Այս հանդիպումը շատ բան չի փոխել, շատերը փորձում էին խանգարել դրան ու չկարողացան, բայց դա չի նշանակում, որ ապագայում չեն կարողանա, որովհետև Թրամփի դիրքերը էականորեն թուլանում են, ու եթե հիմա նա դեռ իներցիայով ունի շատ բարձր կարողություններ, Կոնգրեսը և բոլոր մյուս կառույցները նրան են պատկանում, ապա հաջորդ տարվա սկզբից այդ ամենն անցնելու է դեմոկրատների ձեռքը, և նա ավելի թույլ է լինելու։ Հավանաբար, Թրամփի համար սա ինչ-որ չափով ներքաղաքական նշանակություն ունեցող հանդիպում էլ էր։ Ընդունված համատեղ փաստաթղթում հանդիպման յուրաքանչյուր մասնակից իր համար մի կարևոր կետ է ներառել, ու ևս մեկ կետ, որի շուրջ իրենք բոլորն են պայմանավորվել։ Կարելի է ասել, որ սա շատ սահմանափակ աշխատանքի արդյունք է, և ավելի մեծ համաձայնության դաշտ այս պահի դրությամբ չկա։ Եթե բուն հանդիպման փաստը դիտարկենք, դա ինչ-որ առումով առաջխաղացում է, բայց ոչ ավելին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայելյանը։

Ընդգծում է՝ Եվրոպական միությունը փորձում էր խանգարել այս հանդիպմանը։ «Մյուս կողմից՝ նկատում ենք, որ վերջին ամսվա ընթացքում ԵՄ-ում են սկսվել վեճեր, թե ով պետք է Ռուսաստանի հետ բանակցի իրենց կողմից։ Թեկնածուները շատ էին։ Նկատենք՝ մինչ այս իրենք չէին պատկերացնում, որ կարող են Ռուսաստանի հետ բանակցել։ Հիմա հակառակն է՝ արդեն մրցում են իրար հետ։ Սա ցույց է տալիս Եվրոպական միության էականորեն թուլացած դիրքը։ Այս պահի դրությամբ Եվրոպական միությունն ինչ-որ տեղ իրեն մեկուսացված է զգում։ Տեսեք, եթե ցանկանում եք ինչ-որ տեղ ինչ-որ դեր խաղալ, ապա ներգրավված կողմ լինելն ինքնին խնդրահարույց է։ Օրինակ՝ Եվրոպական միությունը, որը կարող էր քիչ թե շատ միջնորդի դեր խաղալ, ամբողջությամբ ներգրավվեց ռուս-ուկրաինական պատերազմի մեջ՝ որպես կողմ։ Իսկ ԱՄՆ-ն կարողացել է կողմի կարգավիճակից մասամբ դեպի միջնորդի կարգավիճակ անցնել։ Այստեղ ԱՄՆ-ի կարգավիճակը իրենց համար փոխվել է դեպի ավելի լավը։ Նրանք ոչ միայն դիվանագիտական դիրքերն են ուժեղացրել, այլ նաև զուտ ֆինանսական տեսանկյունից շահել են»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող աշխարհում Հայաստանն էլ իր երկրի տարածքով անցնող ճանապարհով հայտնվում է իրադարձությունների կիզակետում։ Քաղաքագետը հիշեցնում է՝ «Թրամփի ուղին» աշխարհաքաղաքական շատ մեծ նախագծի մի մասն է։ «Արևմուտքի ազդեցության ընդլայնման իմաստով պետք է այն դիտարկել, այդ թվում՝ այս տարածաշրջանում Թուրքիայի միջոցով Եվրասիայի խորքում, մասնավորաբար նաև Միջին Ասիայում։ Այդ ամե նը պլա նա վոր վել է առն վ ա զ ն 1990-ականների սկզբից։ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բոլոր տարբերակների մեջ այդ միջանցքը կար։ Դրան «Թրամփի ուղի» անվանումը տրվեց վերջերս, որպեսզի Թրամփին ավելի շատ ներգրավեն, բայց այն օղակները, որոնք պլանավորում են քաղաքականությունը, այս նախագծի շուրջ վաղուցվանից ունեն համաձայնություն։ Ուստի, Թրամփի նախագահ լինել-չլինելը ոչինչ չի փոխում։ Ամենաշատը կարող է նախագծի անունը փոխվել։ ԵՄ-ն նույնպես ներգրավված է այս նախագծի իրականացմանը։ Դա ամբողջ Արևմուտքի նախագիծն է, ինչպես նաև Թուրքիայի։ Նույնիսկ պարզ չէ՝ ով է առաջինն առաջարկել այն։ Գուցե՝ Թուրքիան, այն է՝ իրենք կարողացել են Արևմուտքին բացատրել, որ նախագիծն իրենց էլ է պետք։ Մյուս կողմից՝ չմոռանանք, որ այս նախագիծն իրականացվում է Հայաստանի վրա ռազմաքաղաքական ճնշման և սպառնալիքի ներքո։ Այն նաև հետևանք է թե՛ Հայաստանի իշխանության անկարողության, որը չի դիմադրում ճնշմանը, թե՛ Ադրբեջանի ռազմական ճնշման։ Այստեղ կա նաև Իրանի և Ռուսաստանի գործոնը, որոնց դեմ է այս նախագիծն ուղղված, և որոնք այս պահի դրությամբ շատ կտրուկ դիրքորոշում չեն հայտնել, բայց ցանկացած պահի կարող են խոչընդոտել նախագծին, հատկապես Իրանը։ Այնպես որ, շատ լուրջ և երկարատև որևէ բան պլանավորել չի կարելի, քանի որ այս նախագիծը կարող է խոչընդոտվել ցանկացած պահի, բայց այս պահի դրությամբ դրա իրականացման փուլն է։ Եվս մեկ դիտարկում։ Փաշինյանը շատ արագ իրականացնում է քաղաքական դաշտի ոչնչացման գործընթացը՝ ընդդիմության, Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներ են գործի դրվում և այլն։ Միևնույն ժամանակ, դուրս է գալիս արտաքին ասպարեզ և ասում՝ TRIPP եք ուզում, ես այն իրագործում եմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց հայտարարություն, որպեսզի Արևմուտքից ստանա թույլտվություն բռնաճնշումների համար։ Արևմուտքն ամբողջությամբ ներառված է այս հակահայկական գործընթացի մեջ։ Օրինակ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի խաղաղության հասնի և այլն։ Իրենք Փաշինյանին ասում են՝ Ալիևն ինչ ուզում է, արա, որպեսզի արագ ստորագրեք պայմանագիրը, և այս տարածաշրջանում ազատվենք Ռուսաստանի ներկայությունից և այսպես շարունակ։ Ոչ միայն Ալիևը, այլ Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան ևս ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որ վերջինս կատարի բոլոր զիջումներն Ադրբեջանին, և իրենք հասնեն իրենց աշխարհաքաղաքական նպատակներին։ Շատ հաճախ ընկալումն այնպիսինն է, որ միայն Ալիևն է ճնշում, իսկ Փաշինյանը տրվում է ռազմական ճնշմանը, բայց շատ ավելի ուղիղ ճնշում են գործադրում վերջինիս վրա հենց Եվրոպական միությունից, որովհետև նրանք աջակցել են Փաշինյանին ընտրությունների ժամանակ, ամեն ինչ արել են, որ վերջինս ընտրվի, առանց իրենց աջակցության նա ուղղակի չէր ընտրվելու։ Հետևաբար՝ իրենց խոսքն էլ նրա համար վճռորոշ դեր ունի»։

Մեր զրուցակցի կարծիքով, Փաշինյանը քայլեր է ձեռնարկում, որ Հայաստանը ձուլի թուրք- ադրբեջանական միավորման մեջ։ «Փաշինյանը, Դուբլինից վերադառնալով, հայտարարել է, որ առաջին փուլում TRIPP-ը գործարկվելու է որպես էներգակամուրջ, և Հայաստանի էներգահամակարգը միանալու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգերին։ Նա քայլեր է ձեռնարկում, որ Հայաստանը ձուլի թուրք- ադրբեջանական միավորման մեջ։ Հիշեցնեմ նաև, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դեռ մեկ տարի առաջ է ասել, որ Հայաստանն իր էներգահամակարգը պետք է ինտեգրի դրանց հետ։ Փաշինյանն էլ պատասխանել է՝ այո, դա անելու ենք։ Այս ամենն իրենց կողմից է արվում, նա ուղղակի կատարում է։ Փաշինյանը այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի»,-եզրափակում է Հրանտ Միքայելյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular