Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների՝ վերջերս կայացած եռակողմ հանդիպումը շատերը որակեցին որպես աշխարհը կիսելու մասին հանդիպում-քննարկում։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանն ասում է՝ հարաբերությունները բավականին խնդրահարույց են հատկապես ԱՄՆ-ի ու հանդիպման մյուս երկու մասնակիցների միջև։ «Ուստի, այս հանդիպումը նաև այն մասին էր, որ հարաբերությունների հարցում դեէսկալացիա լինի, ու դրանք ավելի կանխատեսելի ու կառավարելի դառնան։ Այս հանդիպումը շատ բան չի փոխել, շատերը փորձում էին խանգարել դրան ու չկարողացան, բայց դա չի նշանակում, որ ապագայում չեն կարողանա, որովհետև Թրամփի դիրքերը էականորեն թուլանում են, ու եթե հիմա նա դեռ իներցիայով ունի շատ բարձր կարողություններ, Կոնգրեսը և բոլոր մյուս կառույցները նրան են պատկանում, ապա հաջորդ տարվա սկզբից այդ ամենն անցնելու է դեմոկրատների ձեռքը, և նա ավելի թույլ է լինելու։ Հավանաբար, Թրամփի համար սա ինչ-որ չափով ներքաղաքական նշանակություն ունեցող հանդիպում էլ էր։ Ընդունված համատեղ փաստաթղթում հանդիպման յուրաքանչյուր մասնակից իր համար մի կարևոր կետ է ներառել, ու ևս մեկ կետ, որի շուրջ իրենք բոլորն են պայմանավորվել։ Կարելի է ասել, որ սա շատ սահմանափակ աշխատանքի արդյունք է, և ավելի մեծ համաձայնության դաշտ այս պահի դրությամբ չկա։ Եթե բուն հանդիպման փաստը դիտարկենք, դա ինչ-որ առումով առաջխաղացում է, բայց ոչ ավելին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայելյանը։

Ընդգծում է՝ Եվրոպական միությունը փորձում էր խանգարել այս հանդիպմանը։ «Մյուս կողմից՝ նկատում ենք, որ վերջին ամսվա ընթացքում ԵՄ-ում են սկսվել վեճեր, թե ով պետք է Ռուսաստանի հետ բանակցի իրենց կողմից։ Թեկնածուները շատ էին։ Նկատենք՝ մինչ այս իրենք չէին պատկերացնում, որ կարող են Ռուսաստանի հետ բանակցել։ Հիմա հակառակն է՝ արդեն մրցում են իրար հետ։ Սա ցույց է տալիս Եվրոպական միության էականորեն թուլացած դիրքը։ Այս պահի դրությամբ Եվրոպական միությունն ինչ-որ տեղ իրեն մեկուսացված է զգում։ Տեսեք, եթե ցանկանում եք ինչ-որ տեղ ինչ-որ դեր խաղալ, ապա ներգրավված կողմ լինելն ինքնին խնդրահարույց է։ Օրինակ՝ Եվրոպական միությունը, որը կարող էր քիչ թե շատ միջնորդի դեր խաղալ, ամբողջությամբ ներգրավվեց ռուս-ուկրաինական պատերազմի մեջ՝ որպես կողմ։ Իսկ ԱՄՆ-ն կարողացել է կողմի կարգավիճակից մասամբ դեպի միջնորդի կարգավիճակ անցնել։ Այստեղ ԱՄՆ-ի կարգավիճակը իրենց համար փոխվել է դեպի ավելի լավը։ Նրանք ոչ միայն դիվանագիտական դիրքերն են ուժեղացրել, այլ նաև զուտ ֆինանսական տեսանկյունից շահել են»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող աշխարհում Հայաստանն էլ իր երկրի տարածքով անցնող ճանապարհով հայտնվում է իրադարձությունների կիզակետում։ Քաղաքագետը հիշեցնում է՝ «Թրամփի ուղին» աշխարհաքաղաքական շատ մեծ նախագծի մի մասն է։ «Արևմուտքի ազդեցության ընդլայնման իմաստով պետք է այն դիտարկել, այդ թվում՝ այս տարածաշրջանում Թուրքիայի միջոցով Եվրասիայի խորքում, մասնավորաբար նաև Միջին Ասիայում։ Այդ ամե նը պլա նա վոր վել է առն վ ա զ ն 1990-ականների սկզբից։ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բոլոր տարբերակների մեջ այդ միջանցքը կար։ Դրան «Թրամփի ուղի» անվանումը տրվեց վերջերս, որպեսզի Թրամփին ավելի շատ ներգրավեն, բայց այն օղակները, որոնք պլանավորում են քաղաքականությունը, այս նախագծի շուրջ վաղուցվանից ունեն համաձայնություն։ Ուստի, Թրամփի նախագահ լինել-չլինելը ոչինչ չի փոխում։ Ամենաշատը կարող է նախագծի անունը փոխվել։ ԵՄ-ն նույնպես ներգրավված է այս նախագծի իրականացմանը։ Դա ամբողջ Արևմուտքի նախագիծն է, ինչպես նաև Թուրքիայի։ Նույնիսկ պարզ չէ՝ ով է առաջինն առաջարկել այն։ Գուցե՝ Թուրքիան, այն է՝ իրենք կարողացել են Արևմուտքին բացատրել, որ նախագիծն իրենց էլ է պետք։ Մյուս կողմից՝ չմոռանանք, որ այս նախագիծն իրականացվում է Հայաստանի վրա ռազմաքաղաքական ճնշման և սպառնալիքի ներքո։ Այն նաև հետևանք է թե՛ Հայաստանի իշխանության անկարողության, որը չի դիմադրում ճնշմանը, թե՛ Ադրբեջանի ռազմական ճնշման։ Այստեղ կա նաև Իրանի և Ռուսաստանի գործոնը, որոնց դեմ է այս նախագիծն ուղղված, և որոնք այս պահի դրությամբ շատ կտրուկ դիրքորոշում չեն հայտնել, բայց ցանկացած պահի կարող են խոչընդոտել նախագծին, հատկապես Իրանը։ Այնպես որ, շատ լուրջ և երկարատև որևէ բան պլանավորել չի կարելի, քանի որ այս նախագիծը կարող է խոչընդոտվել ցանկացած պահի, բայց այս պահի դրությամբ դրա իրականացման փուլն է։ Եվս մեկ դիտարկում։ Փաշինյանը շատ արագ իրականացնում է քաղաքական դաշտի ոչնչացման գործընթացը՝ ընդդիմության, Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներ են գործի դրվում և այլն։ Միևնույն ժամանակ, դուրս է գալիս արտաքին ասպարեզ և ասում՝ TRIPP եք ուզում, ես այն իրագործում եմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց հայտարարություն, որպեսզի Արևմուտքից ստանա թույլտվություն բռնաճնշումների համար։ Արևմուտքն ամբողջությամբ ներառված է այս հակահայկական գործընթացի մեջ։ Օրինակ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի խաղաղության հասնի և այլն։ Իրենք Փաշինյանին ասում են՝ Ալիևն ինչ ուզում է, արա, որպեսզի արագ ստորագրեք պայմանագիրը, և այս տարածաշրջանում ազատվենք Ռուսաստանի ներկայությունից և այսպես շարունակ։ Ոչ միայն Ալիևը, այլ Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան ևս ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որ վերջինս կատարի բոլոր զիջումներն Ադրբեջանին, և իրենք հասնեն իրենց աշխարհաքաղաքական նպատակներին։ Շատ հաճախ ընկալումն այնպիսինն է, որ միայն Ալիևն է ճնշում, իսկ Փաշինյանը տրվում է ռազմական ճնշմանը, բայց շատ ավելի ուղիղ ճնշում են գործադրում վերջինիս վրա հենց Եվրոպական միությունից, որովհետև նրանք աջակցել են Փաշինյանին ընտրությունների ժամանակ, ամեն ինչ արել են, որ վերջինս ընտրվի, առանց իրենց աջակցության նա ուղղակի չէր ընտրվելու։ Հետևաբար՝ իրենց խոսքն էլ նրա համար վճռորոշ դեր ունի»։

Մեր զրուցակցի կարծիքով, Փաշինյանը քայլեր է ձեռնարկում, որ Հայաստանը ձուլի թուրք- ադրբեջանական միավորման մեջ։ «Փաշինյանը, Դուբլինից վերադառնալով, հայտարարել է, որ առաջին փուլում TRIPP-ը գործարկվելու է որպես էներգակամուրջ, և Հայաստանի էներգահամակարգը միանալու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգերին։ Նա քայլեր է ձեռնարկում, որ Հայաստանը ձուլի թուրք- ադրբեջանական միավորման մեջ։ Հիշեցնեմ նաև, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դեռ մեկ տարի առաջ է ասել, որ Հայաստանն իր էներգահամակարգը պետք է ինտեգրի դրանց հետ։ Փաշինյանն էլ պատասխանել է՝ այո, դա անելու ենք։ Այս ամենն իրենց կողմից է արվում, նա ուղղակի կատարում է։ Փաշինյանը այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի»,-եզրափակում է Հրանտ Միքայելյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին
Ամենադիտված