ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Վադեֆուլի համար Հարավային Կովկաս նրա առաջին շրջագայությունը, որի ընթացքում նա այցելեց Բաքու, ապա Երևան, նկատելի և շատ ողջունելի փոփոխություն է: «Սա խաղաղությանը նվիրված ուղևորություն էր, որը նախատեսված էր երկու պետությունների միջև հավասարակշռությունն ու հաշտեցումը ամրապնդելուն և պահպանելուն», - այդպես է իր առաքելությունը ամփոփել նա dw.com-ին տված հարցազրույցում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված պայքարն ավարտվել է երեք տարի առաջ։ Ադրբեջանը երկու կարճատև պատերազմներում՝ 2020 և 2023 թվականներին, վերականգնել է այդ տարածքի  նկատմամբ վերահսկողությունը, որը կորցրել էր ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը լքել է տարածաշրջանը։ Սակայն հիմա Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք տասնամյակներ շարունակ հակասություններ ունեին, ավարտում են խաղաղության պայմանագրի տեքստի ընդունումը։ ԱՄՆ–ը գնալով ավելի կարևոր դեր է խաղում այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրել են խաղաղության հռչակագիր։ Վադեֆուլը այդ իրադարձությունը անվանելկ է «բեկումնային»։

Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի ստորագրման և ապագա վավերացման գործընթացը այնքան էլ սահուն չի ընթանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղին անուղղակի հղումները վերացնելու համար: Վարչապետ Փաշինյանը մտադիր է դա կատարել, սակայն այն, թե ինչպե՞ս է դա իրականանալու, դեռևս պարզ չէ: Փաշինյանը չունի անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Այնուամենայնիվ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը լավատես է. «Մենք կարող ենք վստահորեն հույս դնել այդ խաղաղության պայմանագրի կնքման վրա քանի որ երկու կողմերից էլ կա դա անելու պատրաստակամություն»: 

Յոհան Վադեֆուլի այցի ընթացքում երկրորդ կարևոր թեման եղել է էներգետիկան: Ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը նավթ և գազ է մատակարարում տասը եվրոպական երկրների, իսկ վերջերս նաև Գերմանիային: Չնայած ծավալները մնում են համեմատաբար փոքր, բայց ապագայում դրանք կարող են աճել: Բեռլինը ձգտում է ավելի դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներմուծման աղբյուրները, մասնավորապես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի լույսի ներքո: Արդյունքում իր այցի ընթացքում Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը բազմիցս է Ադրբեջանին անվանել  «հուսալի գործընկեր»:

Վադեֆուլը նաև քննարկել է մի տնտեսական մի նախագիծ, որը, նրա կարծիքով, նաև կնպաստի  տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Այդ նախագիծը 43 կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցքն է, որը նախատեսված է Ադրբեջանի հիմնական մասը կապելու Նախիջևանի էքսկլավի հետ, որը ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ: Նախագիծն ինքնին արդեն իսկ գոյություն ունի, բայց ԱՄՆ-ը ձգտում է հատկապես կարևոր դեր խաղալ դրա իրականացման գործում: Հետևաբար, ապագա երթուղին անվանվել է TRIPP: Դա հիմնականում վերաբերում է ճանապարհներին և երկաթուղիներին, որոնք կարդիականացվեն կամ կվերակառուցվեն: Դրանք, ի վերջո, կարող են դառնալ «Միջին միջանցք» անունով հայտնի ավելի մեծ տրանսպորտային նախագծի մի մասը: Ակնկալվում է, որ այդ նախագծի միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն իրենց կարևորությունը որպես Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ երկրներ: Նաև այդ երթուղին շրջանցում է Ռուսաստանը, ինչը զայրացնում է Մոսկվային: Սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ այդ գործընթացի կարևոր մասնակից, քանի որ հայկական երկաթուղին երկարաժամկետ կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» կողմից: Առանց Մոսկվայի համաձայնության նոր երկաթուղային գծերի կառուցումը քիչ հավանական է: Երևանը ձգտում է փոփոխել այդ համաձայնագրի պայմանները կամ ներգրավել մեկ այլ երկիր նախագծում, ընդ որւոմ Ղազախստանն է հիշատակվում որպես հնարավոր գործընկեր: Սակայն Մոսկվան կասկածանքով է մոտենում նման ծրագրերին և, ըստ երևույթին,  հետաքրքրված չէ իր ազդեցության հետագա նվազեցմամբ։ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Հենց այդ համատեքստում է Վադեֆուլը իր այցի ընթացքում հիմնականում բարձրացրել է Ռուսաստանի թեման։ Դա հիմնականում վերաբերում է Հայաստանին, որը տասնամյակներ շարունակ մեծապես կախված է եղել Մոսկվայից, դեռևս կա Ռուսական ռազմաբազա Հայաստանում։ Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը այլևս չկա, երկիրը աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից միաժամանակ հետապնդելով Եվրամիության հետ մերձեցման ուղի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ, բայց Փաշինյանը անտեսում է այդ կոչերը և, ըստ երևույթին, նախընտրում է ժամանակ ձգել։ Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, նա մինչև տարեվերջ նախատեսում է երեք այց կատարել Ռուսաստան։ Գազի մատակարարումները, հավանաբար, կլինեն այդ ապագա հանդիպումների թեմաներից մեկը։ Հայաստանը գազի իր կարիքների առյուծի բաժինը հոգում է Ռուսաստանից գազ ներմուծելով և վախենում է, որ Մոսկվան կարող է այդ կախվածությունն օգտագործել որպես ճնշման գործիք։ Այս հարցում Ադրբեջանն ունի ավելի մեծ ինքնավարություն։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները վերջերս լարված են եղել ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո։ 

Իր այցի ընթացքում Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը զգուշացրել է այն վտանգի մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել իր թուլացած ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նախարարի խոսքով իրենք շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը «կրկին չափազանց ուժեղ չդառնա» Հարավային Կովկասում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular