Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Վադեֆուլի համար Հարավային Կովկաս նրա առաջին շրջագայությունը, որի ընթացքում նա այցելեց Բաքու, ապա Երևան, նկատելի և շատ ողջունելի փոփոխություն է: «Սա խաղաղությանը նվիրված ուղևորություն էր, որը նախատեսված էր երկու պետությունների միջև հավասարակշռությունն ու հաշտեցումը ամրապնդելուն և պահպանելուն», - այդպես է իր առաքելությունը ամփոփել նա dw.com-ին տված հարցազրույցում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված պայքարն ավարտվել է երեք տարի առաջ։ Ադրբեջանը երկու կարճատև պատերազմներում՝ 2020 և 2023 թվականներին, վերականգնել է այդ տարածքի  նկատմամբ վերահսկողությունը, որը կորցրել էր ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը լքել է տարածաշրջանը։ Սակայն հիմա Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք տասնամյակներ շարունակ հակասություններ ունեին, ավարտում են խաղաղության պայմանագրի տեքստի ընդունումը։ ԱՄՆ–ը գնալով ավելի կարևոր դեր է խաղում այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրել են խաղաղության հռչակագիր։ Վադեֆուլը այդ իրադարձությունը անվանելկ է «բեկումնային»։

Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի ստորագրման և ապագա վավերացման գործընթացը այնքան էլ սահուն չի ընթանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղին անուղղակի հղումները վերացնելու համար: Վարչապետ Փաշինյանը մտադիր է դա կատարել, սակայն այն, թե ինչպե՞ս է դա իրականանալու, դեռևս պարզ չէ: Փաշինյանը չունի անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Այնուամենայնիվ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը լավատես է. «Մենք կարող ենք վստահորեն հույս դնել այդ խաղաղության պայմանագրի կնքման վրա քանի որ երկու կողմերից էլ կա դա անելու պատրաստակամություն»: 

Յոհան Վադեֆուլի այցի ընթացքում երկրորդ կարևոր թեման եղել է էներգետիկան: Ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը նավթ և գազ է մատակարարում տասը եվրոպական երկրների, իսկ վերջերս նաև Գերմանիային: Չնայած ծավալները մնում են համեմատաբար փոքր, բայց ապագայում դրանք կարող են աճել: Բեռլինը ձգտում է ավելի դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներմուծման աղբյուրները, մասնավորապես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի լույսի ներքո: Արդյունքում իր այցի ընթացքում Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը բազմիցս է Ադրբեջանին անվանել  «հուսալի գործընկեր»:

Վադեֆուլը նաև քննարկել է մի տնտեսական մի նախագիծ, որը, նրա կարծիքով, նաև կնպաստի  տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Այդ նախագիծը 43 կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցքն է, որը նախատեսված է Ադրբեջանի հիմնական մասը կապելու Նախիջևանի էքսկլավի հետ, որը ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ: Նախագիծն ինքնին արդեն իսկ գոյություն ունի, բայց ԱՄՆ-ը ձգտում է հատկապես կարևոր դեր խաղալ դրա իրականացման գործում: Հետևաբար, ապագա երթուղին անվանվել է TRIPP: Դա հիմնականում վերաբերում է ճանապարհներին և երկաթուղիներին, որոնք կարդիականացվեն կամ կվերակառուցվեն: Դրանք, ի վերջո, կարող են դառնալ «Միջին միջանցք» անունով հայտնի ավելի մեծ տրանսպորտային նախագծի մի մասը: Ակնկալվում է, որ այդ նախագծի միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն իրենց կարևորությունը որպես Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ երկրներ: Նաև այդ երթուղին շրջանցում է Ռուսաստանը, ինչը զայրացնում է Մոսկվային: Սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ այդ գործընթացի կարևոր մասնակից, քանի որ հայկական երկաթուղին երկարաժամկետ կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» կողմից: Առանց Մոսկվայի համաձայնության նոր երկաթուղային գծերի կառուցումը քիչ հավանական է: Երևանը ձգտում է փոփոխել այդ համաձայնագրի պայմանները կամ ներգրավել մեկ այլ երկիր նախագծում, ընդ որւոմ Ղազախստանն է հիշատակվում որպես հնարավոր գործընկեր: Սակայն Մոսկվան կասկածանքով է մոտենում նման ծրագրերին և, ըստ երևույթին,  հետաքրքրված չէ իր ազդեցության հետագա նվազեցմամբ։ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Հենց այդ համատեքստում է Վադեֆուլը իր այցի ընթացքում հիմնականում բարձրացրել է Ռուսաստանի թեման։ Դա հիմնականում վերաբերում է Հայաստանին, որը տասնամյակներ շարունակ մեծապես կախված է եղել Մոսկվայից, դեռևս կա Ռուսական ռազմաբազա Հայաստանում։ Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը այլևս չկա, երկիրը աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից միաժամանակ հետապնդելով Եվրամիության հետ մերձեցման ուղի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ, բայց Փաշինյանը անտեսում է այդ կոչերը և, ըստ երևույթին, նախընտրում է ժամանակ ձգել։ Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, նա մինչև տարեվերջ նախատեսում է երեք այց կատարել Ռուսաստան։ Գազի մատակարարումները, հավանաբար, կլինեն այդ ապագա հանդիպումների թեմաներից մեկը։ Հայաստանը գազի իր կարիքների առյուծի բաժինը հոգում է Ռուսաստանից գազ ներմուծելով և վախենում է, որ Մոսկվան կարող է այդ կախվածությունն օգտագործել որպես ճնշման գործիք։ Այս հարցում Ադրբեջանն ունի ավելի մեծ ինքնավարություն։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները վերջերս լարված են եղել ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո։ 

Իր այցի ընթացքում Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը զգուշացրել է այն վտանգի մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել իր թուլացած ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նախարարի խոսքով իրենք շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը «կրկին չափազանց ուժեղ չդառնա» Հարավային Կովկասում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Եթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներինԻնձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. ՊեսկովԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The GuardianԱդրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. ՍուրենյանցԹրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել էՌազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆԿոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքըՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnրՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակներըԱյն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո ՖերդինանդԱհազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալԲելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում ենՀայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումներըՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասինԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱշխարհաքաղաքական խափանման եզրին. Կարո՞ղ է Հայաստանը մերձենալ Եվրամիությանը առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու
Ամենադիտված