ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանը որոշել է Հայաստանը տանել դեպի Եվրամիություն, բայց չի շտապում հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության տնտեսական առավելություններից։ Այդ դիրքորոշումը կտրուկ արձագանք է առաջացրել Ռուսաստանում, «Царьграде» հրատարակությունը առաջարկել է խզել առկա հարաբերությունները հիմա, այլ ոչ թե սպասել մինչև 2027-2028 թվականները, գրում է kapital-rus.ru–ն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հետագա շարժը դեպի Եվրամիություն, ի վերջո, կպահանջի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Նա նշել է, որ ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու պաշտոնական հայտը կարող է ներկայացվել 2027-2028 թվականներին։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները մտադիր են շարունակել վայելել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության տնտեսական առավելությունները մինչև երկու ինտեգրացիոն միավորումների միջև վերջնական ընտրություն կատարելու անհրաժեշտության իրավական ամրագրումը։

Այս դիրքորոշումը կտրուկ արձագանք է առաջացրել հրապարակման հեղինակ՝ «Царьграде» հրատարակություն հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևի մոտ։ Նա կարծում է, որ Ռուսաստանը չպետք է սպասի, մինչև Հայաստանը վերջնականապես որոշի իր արտաքին քաղաքականության ուղղությունը։ Դրա փոխարեն նա առաջարկում է դադարեցնել ԵԱՏՄ-ին մասնակցությունը արդեն դեկտեմբերի 1-ից, քանի որ հանրապետությունը, ըստ հեղինակի, գործնականում կորցրել է անդամակցելու իր նախկին հետաքրքրությունը։

Ավելին, Կոնստանտին Մալոֆեևը մի շարք առաջարկներ է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունները փոխելու համար։ Դրանց թվում են երկքաղաքացիության պրակտիկայի դադարեցումը, Ռուսաստանի աշխատաշուկան հայ մասնագետների համար փակելը և արտոնագրային համակարգի փոխարեն վիզային ռեժիմի ներդրումը։ «Царьграде»–ի հիմնադիրը կարծում է, որ նոր կանոնների մասին մեկ ամիս առաջ տեղեկացնելը բավարար կլինի։ Վիզա չստացողներին սպառնում է արտաքսում և սև ցուցակում ընդգրկվելը։

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվել ռուսական էներգամատակարարման հարցին։ Կոնստանտին Մալոֆեևը հիշեցրել է, որ Եվրամիությունը հայտարարել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից գրեթե լիակատար հրաժարվելու մասին և ենթադրվում է, որ նմանատիպ պահանջը կարող է դառնալ Հայաստանի եվրաինտեգրման պայման։ Այդ առումով առաջարկվում է նախապես սկսել հանրապետությանը էներգամատակարարումների փուլային կրճատումը դրանք զրոյի հասցնելով վեց ամսվա ընթացքում։ Մալոֆեևի խոսքով այդ ընթացքում հայկական կողմը կկարողանա բանակցել ամերիկյան հեղուկ բնական գազի գնման կամ Ադրբեջանից խողովակաշար կառուցելու հնարավորության հարցերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular