Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանը որոշել է Հայաստանը տանել դեպի Եվրամիություն, բայց չի շտապում հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության տնտեսական առավելություններից։ Այդ դիրքորոշումը կտրուկ արձագանք է առաջացրել Ռուսաստանում, «Царьграде» հրատարակությունը առաջարկել է խզել առկա հարաբերությունները հիմա, այլ ոչ թե սպասել մինչև 2027-2028 թվականները, գրում է kapital-rus.ru–ն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հետագա շարժը դեպի Եվրամիություն, ի վերջո, կպահանջի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Նա նշել է, որ ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու պաշտոնական հայտը կարող է ներկայացվել 2027-2028 թվականներին։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները մտադիր են շարունակել վայելել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության տնտեսական առավելությունները մինչև երկու ինտեգրացիոն միավորումների միջև վերջնական ընտրություն կատարելու անհրաժեշտության իրավական ամրագրումը։

Այս դիրքորոշումը կտրուկ արձագանք է առաջացրել հրապարակման հեղինակ՝ «Царьграде» հրատարակություն հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևի մոտ։ Նա կարծում է, որ Ռուսաստանը չպետք է սպասի, մինչև Հայաստանը վերջնականապես որոշի իր արտաքին քաղաքականության ուղղությունը։ Դրա փոխարեն նա առաջարկում է դադարեցնել ԵԱՏՄ-ին մասնակցությունը արդեն դեկտեմբերի 1-ից, քանի որ հանրապետությունը, ըստ հեղինակի, գործնականում կորցրել է անդամակցելու իր նախկին հետաքրքրությունը։

Ավելին, Կոնստանտին Մալոֆեևը մի շարք առաջարկներ է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունները փոխելու համար։ Դրանց թվում են երկքաղաքացիության պրակտիկայի դադարեցումը, Ռուսաստանի աշխատաշուկան հայ մասնագետների համար փակելը և արտոնագրային համակարգի փոխարեն վիզային ռեժիմի ներդրումը։ «Царьграде»–ի հիմնադիրը կարծում է, որ նոր կանոնների մասին մեկ ամիս առաջ տեղեկացնելը բավարար կլինի։ Վիզա չստացողներին սպառնում է արտաքսում և սև ցուցակում ընդգրկվելը։

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվել ռուսական էներգամատակարարման հարցին։ Կոնստանտին Մալոֆեևը հիշեցրել է, որ Եվրամիությունը հայտարարել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից գրեթե լիակատար հրաժարվելու մասին և ենթադրվում է, որ նմանատիպ պահանջը կարող է դառնալ Հայաստանի եվրաինտեգրման պայման։ Այդ առումով առաջարկվում է նախապես սկսել հանրապետությանը էներգամատակարարումների փուլային կրճատումը դրանք զրոյի հասցնելով վեց ամսվա ընթացքում։ Մալոֆեևի խոսքով այդ ընթացքում հայկական կողմը կկարողանա բանակցել ամերիկյան հեղուկ բնական գազի գնման կամ Ադրբեջանից խողովակաշար կառուցելու հնարավորության հարցերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Ամենադիտված