ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված՝ «Պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ներդնել ուսանողների պետական աջակցության միասնական համակարգ։

Ո՞րն է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի պահանջների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կրթաթոշակային համակարգը հիմնականում սահմանափակվում է ուսման վարձի փոխհատուցմամբ և չի ներառում ուսումնառության հետ կապված այլ ծախսերը, մասնավորապես՝ կեցության և տրանսպորտի ծախսերը։

Բացի այդ, բացակայում է արտակարգ իրավիճակներում հայտնված ուսանողներին արագ ֆինանսական աջակցություն տրամադրելու մեխանիզմը, ինչպես նաև առաջին կուրսեցիների համար բարձրագույն կրթության մուտքի համընդհանուր ֆինանսական աջակցության երաշխիքը։

Ներկայումս ուսանողների պետական աջակցության տարբեր մեխանիզմներ կարգավորվում են առանձին իրավական ակտերով, ինչը կարող է առաջացնել վարչարարական բարդություններ և լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտություն։

Ինչո՞վ է պայմանավորված որոշման նախագծի ընդունումը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսանողների պետական աջակցության համակարգը միասնականացնելու, կրթության ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու և աջակցության մեխանիզմները սոցիալական ու ակադեմիական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է ներդնել կրթաթոշակների տրամադրման հասցեական և թվայնացված համակարգ՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունը, սոցիալական կարգավիճակը և ընտանիքի եկամուտները։

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

Նախագծով նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ բազային կրթաթոշակային միավոր, որի հիման վրա կհաշվարկվեն կրթաթոշակների չափերը։

Մասնավորապես՝

Առաջին կուրսեցիների ուսման վարձի փոխհատուցում։ Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունված ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև փախստականներին և արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներից տեղափոխված օտարերկրացիներին նախատեսվում է տրամադրել ուսման առաջին տարվա վարձի 100 տոկոս փոխհատուցում։

Ուսման վարձի և սոցիալական կրթաթոշակի տրամադրում։ Երկրորդ և հաջորդ ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցումը կկազմի 25-100 տոկոս՝ կախված ուսանողի առաջադիմությունից և սոցիալական կարգավիճակից կամ ընտանիքի եկամտային մակարդակից։ Նախատեսվում է նաև ամսական 30-50 հազար դրամ սոցիալական ակադեմիական կրթաթոշակ։

Կեցության ծախսերի փոխհատուցում։ Սոցիալական աջակցության առաջինից երրորդ մակարդակներին համապատասխանող ուսանողներին նախատեսվում է տրամադրել ամսական մինչև 70 հազար դրամ՝ կացարանի կամ մասնավոր բնակարանի վարձակալության համար, եթե ուսանողի բնակավայրը գտնվում է բուհից առնվազն 20 կմ հեռավորության վրա։

Տրանսպորտային աջակցություն։ Նախատեսվում է տրամադրել Երևանի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտ։

Դոկտորանտների կրթաթոշակներ։ Դոկտորանտների համար նախատեսվում է ամսական 150 հազար դրամ կրթաթոշակ, իսկ կառավարության հաստատած գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղություններով՝ 200 հազար դրամ։

Նպատակային և միջազգային կրթաթոշակներ։ Նախատեսվում է կրթաթոշակներ տրամադրել Հայաստանի համար առաջնահերթ մասնագիտություններով օտարերկրյա բուհերում սովորելու նպատակով։ Կրթաթոշակ ստացած անձինք պարտավորություն կունենան ուսումն ավարտելուց հետո աշխատել Հայաստանում, իսկ պարտավորությունը չկատարելու դեպքում կգործի ստացված աջակցության համամասնորեն վերադարձման մեխանիզմ։

Գործատուների հետ համաֆինանսավորում։ Նպատակային կրթաթոշակների տրամադրման դեպքում պետության մասնակցությունը կկազմի մինչև 50 տոկոս, իսկ առաջնահերթ ուղղություններով՝ մինչև 70 տոկոս։

Նախագծով նախատեսվում է նաև կրթաթոշակների կառավարման թվայնացում՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համակարգի միջոցով։

 

Ո՞րն է առաջարկվող փոփոխությունների նպատակը

 

Առաջարկվող կարգավորումների նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության մատչելիությունն ու հասանելիությունը, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի և մարզաբնակ ուսանողների համար։

 

Նախագծով ակնկալվում է նաև խթանել ուսանողների ակադեմիական առաջադիմությունն ու հետազոտական գործունեությունը, ապահովել պետության համար առաջնահերթ մասնագիտություններով որակյալ կադրերի պատրաստումը և բարձրացնել կրթաթոշակների տրամադրման գործընթացի թափանցիկությունը։

Բյուջետային ազդեցություն

Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ նոր կարգը նախատեսվում է կիրառել 2027-2028 ուսումնական տարվանից։

Միաժամանակ, 2027 թվականից և հետագա տարիներին նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել ուսանողների պետական աջակցության միասնական համակարգ, ընդլայնել կրթաթոշակների տրամադրման հնարավորությունները, նվազեցնել ֆինանսական պատճառներով ուսումնառության ընդհատման ռիսկերը և ապահովել կրթության ֆինանսավորման առավել հասցեական ու արդյունավետ մեխանիզմներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular