Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված՝ «Պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ներդնել ուսանողների պետական աջակցության միասնական համակարգ։

Ո՞րն է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի պահանջների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կրթաթոշակային համակարգը հիմնականում սահմանափակվում է ուսման վարձի փոխհատուցմամբ և չի ներառում ուսումնառության հետ կապված այլ ծախսերը, մասնավորապես՝ կեցության և տրանսպորտի ծախսերը։

Բացի այդ, բացակայում է արտակարգ իրավիճակներում հայտնված ուսանողներին արագ ֆինանսական աջակցություն տրամադրելու մեխանիզմը, ինչպես նաև առաջին կուրսեցիների համար բարձրագույն կրթության մուտքի համընդհանուր ֆինանսական աջակցության երաշխիքը։

Ներկայումս ուսանողների պետական աջակցության տարբեր մեխանիզմներ կարգավորվում են առանձին իրավական ակտերով, ինչը կարող է առաջացնել վարչարարական բարդություններ և լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտություն։

Ինչո՞վ է պայմանավորված որոշման նախագծի ընդունումը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսանողների պետական աջակցության համակարգը միասնականացնելու, կրթության ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու և աջակցության մեխանիզմները սոցիալական ու ակադեմիական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է ներդնել կրթաթոշակների տրամադրման հասցեական և թվայնացված համակարգ՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունը, սոցիալական կարգավիճակը և ընտանիքի եկամուտները։

Ի՞նչ է առաջարկվում նախագծով

Նախագծով նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ բազային կրթաթոշակային միավոր, որի հիման վրա կհաշվարկվեն կրթաթոշակների չափերը։

Մասնավորապես՝

Առաջին կուրսեցիների ուսման վարձի փոխհատուցում։ Հանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունված ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև փախստականներին և արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներից տեղափոխված օտարերկրացիներին նախատեսվում է տրամադրել ուսման առաջին տարվա վարձի 100 տոկոս փոխհատուցում։

Ուսման վարձի և սոցիալական կրթաթոշակի տրամադրում։ Երկրորդ և հաջորդ ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցումը կկազմի 25-100 տոկոս՝ կախված ուսանողի առաջադիմությունից և սոցիալական կարգավիճակից կամ ընտանիքի եկամտային մակարդակից։ Նախատեսվում է նաև ամսական 30-50 հազար դրամ սոցիալական ակադեմիական կրթաթոշակ։

Կեցության ծախսերի փոխհատուցում։ Սոցիալական աջակցության առաջինից երրորդ մակարդակներին համապատասխանող ուսանողներին նախատեսվում է տրամադրել ամսական մինչև 70 հազար դրամ՝ կացարանի կամ մասնավոր բնակարանի վարձակալության համար, եթե ուսանողի բնակավայրը գտնվում է բուհից առնվազն 20 կմ հեռավորության վրա։

Տրանսպորտային աջակցություն։ Նախատեսվում է տրամադրել Երևանի հանրային տրանսպորտի տարեկան աբոնեմենտ։

Դոկտորանտների կրթաթոշակներ։ Դոկտորանտների համար նախատեսվում է ամսական 150 հազար դրամ կրթաթոշակ, իսկ կառավարության հաստատած գիտատեխնոլոգիական կամ հայագիտական առաջնահերթ ուղղություններով՝ 200 հազար դրամ։

Նպատակային և միջազգային կրթաթոշակներ։ Նախատեսվում է կրթաթոշակներ տրամադրել Հայաստանի համար առաջնահերթ մասնագիտություններով օտարերկրյա բուհերում սովորելու նպատակով։ Կրթաթոշակ ստացած անձինք պարտավորություն կունենան ուսումն ավարտելուց հետո աշխատել Հայաստանում, իսկ պարտավորությունը չկատարելու դեպքում կգործի ստացված աջակցության համամասնորեն վերադարձման մեխանիզմ։

Գործատուների հետ համաֆինանսավորում։ Նպատակային կրթաթոշակների տրամադրման դեպքում պետության մասնակցությունը կկազմի մինչև 50 տոկոս, իսկ առաջնահերթ ուղղություններով՝ մինչև 70 տոկոս։

Նախագծով նախատեսվում է նաև կրթաթոշակների կառավարման թվայնացում՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համակարգի միջոցով։

 

Ո՞րն է առաջարկվող փոփոխությունների նպատակը

 

Առաջարկվող կարգավորումների նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության մատչելիությունն ու հասանելիությունը, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի և մարզաբնակ ուսանողների համար։

 

Նախագծով ակնկալվում է նաև խթանել ուսանողների ակադեմիական առաջադիմությունն ու հետազոտական գործունեությունը, ապահովել պետության համար առաջնահերթ մասնագիտություններով որակյալ կադրերի պատրաստումը և բարձրացնել կրթաթոշակների տրամադրման գործընթացի թափանցիկությունը։

Բյուջետային ազդեցություն

Նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ նոր կարգը նախատեսվում է կիրառել 2027-2028 ուսումնական տարվանից։

Միաժամանակ, 2027 թվականից և հետագա տարիներին նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել ուսանողների պետական աջակցության միասնական համակարգ, ընդլայնել կրթաթոշակների տրամադրման հնարավորությունները, նվազեցնել ֆինանսական պատճառներով ուսումնառության ընդհատման ռիսկերը և ապահովել կրթության ֆինանսավորման առավել հասցեական ու արդյունավետ մեխանիզմներ։

Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (Նոյեմբերի 20)Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված